ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-3 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետով՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը վերակազմակերպել՝
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության:
Այդ կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հոկտեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-3 հրամանագրի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1. Առողջապահության նախարարություն
2. Արդարադատության նախարարություն
3. Արտաքին գործերի նախարարություն
4. Գյուղատնտեսության նախարարություն
5. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
6. Կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն
7. Պաշտպանության նախարարություն
8. Սոցիալական ապահովության նախարարություն
9. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն
10. Քաղաքաշինության նախարարություն
11. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն»:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
|
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
12 հունվարի 2005թ.
ք.Ստեփանակերտ
ՆՀ-168 |
|