ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության գործադիր իշխանության արդյունավետ կառուցվածքի ձևավորման նպատակով և ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետով՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը (կցվում է):
2. Լուծարել՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի պաշտոնը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
3. Ստեղծել՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարություն.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն:
4. Վերակազմավորել՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության՝ նրան փոխանցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի գործառույթների մի մասը:
5. Փոխանցել՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությանը՝ լուծարված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գործառույթները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի գործառույթների մի մասը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ լուծարված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության գործառույթները:
6. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետն ունի երկու փոխվարչապետեր.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարար.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարար:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝
- երկամսյա ժամկետում հաստատել նորաստեղծ և վերակազմավորված հանրապետական գործադիր իշխանության մարմինների կանոնադրություններն ու կառուցվածքները.
- ապահովել լուծարման գործընթացը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետում, միջոցներ ձեռնարկել լուծարման կամ վերակազմավորման ընթացքում աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովելու համար:
8. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-811 հրամանագիրը:
9. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
|
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
9 հոկտեմբերի 2002թ.
ՆՀ-3
ք.Ստեփանակերտ |
|
| |
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Նախագահի 2002թ. հոկտեմբերի 9-ի
ՆՀ- 3 հրամանագրով |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
1. Առողջապահության նախարարություն
2. Արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարություն
3. Արտաքին գործերի նախարարություն
4. Գյուղատնտեսության նախարարություն
5. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
6. Կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն
7. Ներքին գործերի նախարարություն
8. Պաշտպանության նախարարություն
9. Սոցիալական ապահովության նախարարություն
10. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
11. Ազգային անվտանգության պետական վարչություն
12. Արդարադատության պետական վարչություն
13. Հարկային պետական վարչություն