ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության գործադիր իշխանության արդյունավետ կառուցվածքի ձևավորման նպատակով և ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետով՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1. Առողջապահության նախարարություն
2. Արդարադատության նախարարություն
3. Արտաքին գործերի նախարարություն
4. Գյուղատնտեսության նախարարություն
5. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
6. Կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն
7. Պաշտպանության նախարարություն
8. Սոցիալական ապահովության նախարարություն
9. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն
10. Քաղաքաշինության նախարարություն
11. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
(1-ին կետը խմբ. 24.02.2004 ՆՀ-79, խմբ. 12.01.2005 ՆՀ-168)
2. Սահմանել, որ մինչև պետական կառավարման համակարգի փոփոխությունների գործընթացի ավարտը գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման հետևյալ մարմինները.
1. Ազգային անվտանգության ծառայություն
2. Արխիվային գործի վարչություն
3. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
4. Փրկարար ծառայություն
5. Հարկային պետական ծառայություն
6. Միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչություն
7. Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն
9. Ջրային տնտեսության պետական կոմիտե:
(2-րդ կետը լրաց. 24.02.2004 ՆՀ-79, լրաց. 16.05.2005 ՆՀ-208, փոփ. 19.01.2007 ՆՀ-1)
3. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոն:
(3-րդ կետը լրաց. 24.12.2004 ՆՀ-153)
4. Լուծարել՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի պաշտոնը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
5. Ստեղծել՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարություն.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն:
6. Վերակազմավորել՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության՝ նրան փոխանցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի գործառույթների մի մասը:
7. Փոխանցել՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությանը՝ լուծարված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գործառույթները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարի գործառույթների մի մասը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ լուծարված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության գործառույթները:
8. (կետն ուժը կորցրել է 01.03.2004 ՆՀ-88)
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝
- երկամսյա ժամկետում հաստատել նորաստեղծ և վերակազմավորված հանրապետական գործադիր իշխանության մարմինների կանոնադրություններն ու կառուցվածքները.
- ապահովել լուծարման գործընթացը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետում, միջոցներ ձեռնարկել լուծարման կամ վերակազմավորման ընթացքում աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովելու համար:
10. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-811 հրամանագիրը:
11. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
(3-11-րդ կետերը փոփ. 24.12.2004 ՆՀ-153)
|
|
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
9 հոկտեմբերի 2002թ.
ՆՀ-3
ք.Ստեփանակերտ |
|
| |
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Նախագահի 2002թ. հոկտեմբերի 9-ի
ՆՀ- 3 հրամանագրով |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
(խմբ. 24.02.2004 ՆՀ-79, ՏԵ´Ս 1-ԻՆ ԿԵՏԸ)