Համարը 
ՆՀ-9
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
25.09.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.09.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
04.06.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱՂԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 99-րդ հոդվածի 4-րդ կետով և 140-րդ հոդվածի 2-րդ կետով` որոշում եմ.

 

I. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը`

 

1. Առողջապահության նախարարություն

2. Արդարադատության նախարարություն

3. Արտաքին գործերի նախարարություն

4. Գյուղատնտեսության նախարարություն

5. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

6. Կրթության և գիտության նախարարություն

7. Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն

8. Պաշտպանության նախարարություն

9. Սոցիալական ապահովության նախարարություն

10. Տնտեսական զարգացման նախարարություն

11. Քաղաքաշինության նախարարություն

12. Ֆինանսների նախարարություն

 

II. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր գործում են պետական կառավարման հետևյալ մարմինները.

 

1. Ազգային անվտանգության ծառայություն

2. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

3. Արխիվային գործի վարչություն

4. Հարկային պետական ծառայություն

5. Միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչություն

6. Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն

8. Ջրային տնտեսության պետական կոմիտե

9. Սպորտի պետական կոմիտե

10. Փրկարար ծառայություն

 

III. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը` երկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

 

IV. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հոկտեմբերի 9-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքը հաստատելու մասին›› ՆՀ-3 հրամանագիրը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

 

V. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

25 սեպտեմբերի 2007 թ.

ք. Ստեփանակերտ

ՆՀ-9