ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի օպտիմալացման նկատառումով, համարելով աննպատակահարմար նախարարի և փոխվարչապետի պաշտոնների համատեղումը և ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետով՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Բենիկ Հովհաննեսի Բախշիյանին ազատել փոխվարչապետի պարտականություններից:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարար Յուրի Ավանեսի Ղազարյանին ազատել փոխվարչապետի պարտականություններից:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հոկտեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-3 հրամանագրի 6-րդ կետը:
4.Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
|
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
1 մարտի 2004թ.
ք.Ստեփանակերտ
ՆՀ-88 |
|