ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-3 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետով՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները ՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության:
Այդ կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2002 թվականի հոկտեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-3 հրամանագրում՝
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1. Առողջապահության նախարարություն
2. Արդարադատության նախարարություն
3. Արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարություն
4. Արտաքին գործերի նախարարություն
5. Գյուղատնտեսության նախարարություն
6. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
7. Կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն
8. Պաշտպանության նախարարություն
9. Սոցիալական ապահովության նախարարություն
10. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետ և այդ կապակցությամբ նախկին 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերը համարել համապատասխանաբար 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետեր.
«2. Սահմանել, որ մինչև պետական կառավարման համակարգի փոփոխությունների գործընթացի ավարտը գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման հետևյալ մարմինները.
1. Ազգային անվտանգության ծառայություն
2. Արխիվային գործի վարչություն
3. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
4. Արտակարգ իրավիճակների վարչություն
5. Հարկային պետական ծառայություն
6. Միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչություն
7. Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն»:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝ երկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտում ստորագրման պահից:
|
|
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
24 փետրվարի 2004թ.
ք.Ստեփանակերտ
ՆՀ-79 |
|