ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 722 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ, մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 722 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«ՉԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԻՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանում «Արցախի Հանրապետությունում ծնելիության աճի խթանման և չաշխատող անձանց սոցիալական վիճակի բարելավման նպատակով» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը» բառերով.
3) որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշմամբ սահմանված հավելվածի՝
ա. 2-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը,
բ. 3-րդ կետի 1-ին ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային» բառերը փոխարինել «Աշխատանքային» բառով,
գ. 5-րդ կետում «աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության» բառերը փոխարինել «սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի» բառերով,
դ. 5-րդ, 11-14-րդ կետերում «բաժին» բառի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ստորաբաժանում» բառի համապատասխան հոլովաձևերով,
ե. 7-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի (այսուհետ՝ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ)» բառերով,
զ. 14-րդ կետում «աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերը փոխարինել «սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 ապրիլի 2023 թվական