ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 13-ի «Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ սահմանելու և հանձնաժողով ստեղծելու մասին» N 9-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 4-րդ կետում և որոշմամբ սահմանված N 1 հավելվածի 3-րդ կետում «բնակարանային հարցերի» բառերը փոխարինել «պետական տեսչությունների կառավարման» բառերով.
2) որոշման 5-րդ կետի վերջում լրացնել «:» կետադրական նշանը.
3) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետից հանել «՝ համաձայն Ձևի» բառերը,
բ. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Կտրոնի ձևը հաստատվում է Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 2-րդ կետով ստեղծված հանձնաժողովի կողմից:»,
գ. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 13-րդ կետում «Ս. Դավիթ 2» բառերը փոխարինել «Ազատամարտիկների 39» բառերով,
ե. 16-րդ կետում «Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 2-րդ կետով ստեղծված հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)» բառերը փոխարինել «կոմիտե» բառով,
զ. 17-րդ կետում «հանձնաժողովից» բառը փոխարինել «կոմիտեից» բառով.
4) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների ցանկում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ կետ.
5) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ սահմանված N 1 հավելվածի «Ձև»-ը.
6) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի՝
ա. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2. Արթուր Մուսայելյան - Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ).»,
բ. 3-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
գ. 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«10. Իրինա Սարգսյան - Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 03 ապրիլի 2023 թվական