Համարը 
N 9-Ն
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.01.01-2023.01.31 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.01.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ պետական նախարար
Ստորագրման ամսաթիվը 
13.01.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.01.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2023թ.

N 9-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ

ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 17.02.23 N87-Ն)

 

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի (այսուհետ՝ Հրամանագիր) 9-րդ կետով և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ, 92-րդ կետերով ու 105-րդ կետի 1-ին ենթակետով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն N1 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 17.02.23 N87-Ն)

2. Կարգի կիրառմամբ պայմանավորված աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել Հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբին կից հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N2 հավելվածի։

3. Սահմանել, որ Կարգի կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբը:

4. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին՝ Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրել համապատասխան համայնքներում փաստացի բնակվող անձանց վերաբերյալ տեղեկություններ՝ համաձայն Կոմիտեի կողմից պահանջվող ձևի:

(4-րդ կետը փոփ. 03.04.23 N 221-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

(5-րդ կետը լրաց. 03.04.23 N 221-Ն)

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

Արցախի Հանրապետության կառավարության

2023 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

1. Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում են Արցախի Հանրապետության տարածքում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների (այսուհետ՝ ապրանքատեսակ)՝ համաձայն ցանկի, վաճառքի և ձեռքբերման հետ կապված հարաբերությունները:

2. Արցախի Հանրապետության տարածքում գրանցված և (կամ) գործունեություն ծավալող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) 2023 թվականի փետրվարի 21-ի ժամը 00:00-ից դադարեցնում են ապրանքատեսակի ազատ վաճառքը՝ այն իրականացնելով բացառապես ապրանքատեսակի ձեռքբերման կտրոններով (այսուհետ՝ կտրոն):

(2-րդ կետը փոփ. 03.04.23 N 221-Ն)

3. Կտրոնը տրամադրվում է Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 5-րդ կետի համաձայն ստեղծված Օպերատիվ շտաբի անունից՝ Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից, Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող յուրաքանչյուր անձի՝ մեկանգամյա օգտագործման համար:

(3-րդ կետը փոփ. 03.04.23 N 221-Ն)

4. Կտրոնը վավեր է դրանում նշված ժամկետներում:

5. Կտրոնի ձևը հաստատվում է Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 2-րդ կետով ստեղծված հանձնաժողովի կողմից:

(5-րդ կետը խմբ. 03.04.23 N 221-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 03.04.23 N 221-Ն)

7. Կտրոնի կորստի դեպքում նոր կտրոն չի տրամադրվում:

8. Կտրոնով վաճառքի ենթակա ապրանքատեսակի չափը նշված է ցանկում՝ յուրաքանչյուր անձի համար մեկ ամսվա հաշվարկով։

9. Ցանկում նշված ապրանքատեսակը վաճառվում է կտրոնում նշված չափով և ժամկետներում, բացառությամբ 2023 թվականի փետրվարի 18-ից տրամադրված կտրոնների, որոնցում նշված ապրանքատեսակը՝ անկախ կտրոնում նշված ժամկետների, կարող է վաճառվել մինչև 2023 թվականի ապրիլի 10-ը:

(9-րդ կետը խմբ. 22.03.2023 N177-Ն)

10. Յուրաքանչյուր անձի վերաբերյալ տեղեկությունը՝ ըստ Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից տրամադրված ցանկերի, կոմիտեի կողմից մտցվում է համապատասխան էլեկտրոնային ծրագիր, ինչի հիման վրա էլ յուրաքանչյուր շրջանի վարչակազմին տրամադրվում է իր բնակիչների թվին համապատասխան կտրոն:

11. Կտրոնը ստանալու նպատակով անձն իր (այլ անձի համար՝ նաև տվյալ անձի) անձը հաստատող փաստաթղթ(եր)ով դիմում է կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված սպասարկման կետեր՝ Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում, իսկ գյուղական համայնքներում՝ տեղական ինքնակառավարման մարմնի վարչական շենք (այսուհետ միասին՝ սպասարկման կետ):

12. Սպասարկման կետում անձը ստորագրում է ստացական՝ կտրոնը ստանալու վերաբերյալ և ստանում կտրոն(ներ)ը:

13. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեցող անձը կտրոնը ստանալու նպատակով դիմում է կոմիտեի վարչական շենքի սպասարկման կետ (հասցե՝ քաղաք Ստեփանակերտ, Ազատամարտիկների 39):

(13-րդ կետը փոփ. 03.04.23 N 221-Ն)

14. Կտրոնը ստանալուց հետո՝ դրանում նշված ժամկետներում, անձը հանձնում է այն իր նախընտրած տնտեսավարող սուբյեկտին և ձեռք բերում կտրոնում նշված ապրանքատեսակը:

15. Տնտեսավարող սուբյեկտն ապրանքատեսակի ձեռքբերումն իրականացնում է մատակարարող կազմակերպությունից՝ կտրոնների քանակին համապատասխան (բացառությամբ ավելացված ապրանքատեսակի՝ առաջին ամսվա համար):

16. Մատակարարող կազմակերպությունը տնտեսավարող սուբյեկտից ստացված կտրոնները հավաքագրում և հանձնում է կոմիտե, իսկ հաջորդ բաշխումն իրականացնում է ստացված կտրոններին համապատասխան:

(16-րդ կետը փոփ. 03.04.23 N 221-Ն)

17․ Մատակարարող կազմակերպությունը ապրանքատեսակը ստանում է կոմիտեից։

(17-րդ կետը փոփ. 03.04.23 N 221-Ն)

 

ՑԱՆԿ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

Հ/հ

Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքի անվանումը

Չափը

(մեկ անձի համար մեկ ամսվա հաշվարկով)

1.

շաքարավազ

1 կգ

2.

մակարոնեղեն

1 կգ

3.

բրինձ

1 կգ

4.

հնդկաձավար

1 կգ

5.

ձեթ

1 լ

6.

ձու

10 հատ

7.

բանջարեղեն

6 կգ

8.

միրգ

4 կգ

8.1

կարտոֆիլ

4 կգ

9.

լվացքի փոշի

1 տուփ

(ցանկը լրաց. 03.04.23 N 221-Ն)

 

 

Ձև

 

ԿՏՐՈՆՆԵՐ

ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

(Ձևն ուժը կորցրել է 03.04.23 N 221-Ն)

 

(հավելված 1-ը խմբ. 17.02.23 N87-Ն, 22.03.2023 N177-Ն, փոփ., խմբ., լրաց. 03.04.23 N 221-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2023 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ

ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆՀ-1792-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

ՍՏԵՂԾՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԻՆ ԿԻՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը լրաց. 17.02.23 N87-Ն)

 

1․ Լևոն Սարգսյան

- Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ).

2. Արթուր Մուսայելյան

- Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ).

3․ (կետն ուժը կորցրել է 03.04.23 N 221-Ն)

4․ Նարեկ Հարությունյան

- Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ․

5․ (կետն ուժը կորցրել է 03.04.23 N 221-Ն)

6․ Համլետ Ապրեսյան

- Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար․

7․ Էդիկ Ավանեսյան

- Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար․

8․ Արսեն Ավանեսյան

- Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար․

9․ (կետն ուժը կորցրել է 22.03.2023 N177-Ն)

10. Իրինա Սարգսյան

-Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)։

(հավելված 2-ը լրաց. 17.02.23 N87-Ն, խմբ., փոփ. 22.03.2023 N177-Ն, 03.04.23 N 221-Ն)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական