Համարը 
N 80-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.05.01-2023.05.31 Պաշտոնական հրապարակման օրը 23.05.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվը 
23.05.2023
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
23.05.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.05.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 90-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,

ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» մայիսի 2023թ.

N 80-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 90-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 25-ի «Արցախի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական պարապմունքներից բացակայություններ ունեցող սովորողների հետագա ուսումնառության կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 4-ի N 74-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 90-Ն հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հավելվածի 56-րդ, 57-րդ և 59-րդ կետերում «180-240» թվերը փոխարինել «200-ից ավելի» բառերով,

2) հավելվածի 58-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«58. Ուսումնական տարվա ընթացքում 2-11-րդ դասարաններում 200-ից ավելի ժամ բացակայած սովորողի (բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողի) բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով` սույն կարգի համաձայն: Եթե ուսումնական տարվա ընթացքում սովորողը որևէ առարկայի կամ առարկաների դասաժամերին ընդհանրապես չի ներկայացել, կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների միջոցով: Տարեկան գնահատականները որոշվում են երկու կիսամյակների գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում:»,

3) հավելվածի 60-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«60. 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում 200-ից ավելի և կիսամյակների արդյունքում հանրագումարային 200-ից ավելի ժամ բացակայություն ունենալու դեպքում սովորողը լրացուցիչ քննություն է հանձնում այն առարկաներից, որոնք ընտրել է, ինչպես նաև այն առարկայից կամ առարկաներից, որոնց դասաժամերին ընդհանրապես չի ներկայացել:»,

4) հավելվածի 61-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Ն․ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2023 թվական: