Համարը 
N 380-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.05.01-2023.05.31 Պաշտոնական հրապարակման օրը 24.05.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.05.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.05.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.05.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1103-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2023թ.

N 380-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՆԱԽՆԱԿԱՆ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1103-Ն

ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 18-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածները` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 26-ի N 512-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1103-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2023 թվականի

մայիսի 23-ի N 380-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՆԱԽՆԱԿԱՆ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ

ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ` միասին ուսումնական հաստատություն) սովորողների նախազորակոչային պատրաստությունը, անկախ ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, իրականացվում է «Կրթության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով, ինչպես նաև սույն կարգի համաձայն` քաղաքացիներին Արցախի Հանրապետության զինված ուժերում (այսուհետ՝ ԱՀ ԶՈՒ) ծառայության նախապատրաստելու նպատակով:

2. Ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստությունն իրականացվում է «Նախնական զինվորական պատրաստություն» (այսուհետ՝ ՆԶՊ), «Ֆիզիկական կրթություն» առարկաների ուսուցման, տարբեր առարկաներից սովորողների ընդհանուր զարգացման ապահովման, նրանց ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների իրագործման և առողջական խնդիրների լուծման միջոցով:

3. Ուսումնական հաստատությունում նախազորակոչային պատրաստության հիմնական խնդիրներն են`

1) ապահովել սովորողների կողմից ՆԶՊ առարկայի ուսումնական ծրագրի յուրացումը՝ ձեռք բերելու մարտական, ինչպես նաև այլ արտակարգ իրավիճակներում (այսուհետ՝ ԱԻ) գործելու հմտություններ, կարողություններ, գիտելիքներ և ընդհանուր պատկերացումներ.

2) դաստիարակել կարգապահ, բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ և ֆիզիկական պատրաստություն ունեցող, բազմակողմանի զարգացած, հայրենիքի պաշտպանությանն անվերապահ պատրաստ պատանիներ և աղջիկներ.

3) սովորողներին ծանոթացնել ժամանակակից զենքին ու ռազմական տեխնիկային, մարտավարության հիմունքներին, զորամասերի անձնակազմի կյանքին ու կենցաղին.

4) ապահովել ԱԻ գործելու և քաղաքացիական պաշտպանության (այսուհետ՝ ՔՊ) հիմունքների յուրացումը սովորողների կողմից, նրանց մոտ ձևավորել ԱԻ գոյատևելու և կենսագործունեությունն ապահովելու, ՔՊ պահանջներին համապատասխան գործելու, պաշտպանական կառույցներից և անհատական պաշտպանական միջոցներից օգտվելու ունակություններ.

5) սովորողների մոտ ձևավորել առաջին բուժօգնություն (այսուհետ՝ ԱԲՕ) ցուցաբերելու ունակություններ.

6) սովորողների շրջանում իրականացնել մասնագիտական կողմնորոշման աշխատանք` ըստ նախասիրությունների ռազմական ուսումնական հաստատություններ ուղղորդելու նպատակով:

4. Ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգի օբյեկտներ են հանդիսանում «ՆԶՊ», «Ֆիզիկական կրթություն» առարկաները և «ՆԶՊ», «Ֆիզիկական կրթություն» առարկաների ուսուցիչների պաշտոնները (սովորողների ընդհանուր զարգացման ապահովման գծով՝ այլ հանրակրթական առարկաները և դրանց ուսուցիչների պաշտոնները), իսկ սուբյեկտներ՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ ԱՀ ԿԳՄՍՆ), Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսուհետ՝ ԱՀ ՊՆ), Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը (այսուհետ՝ ԱՀ ՆԳՆ), Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ ԱՀ ԱՆ), Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ուսումնական հաստատությունների ղեկավար կազմը։

5. Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կազմակերպման և անցկացման կարգի դրույթները տարածվում են ճեմարանների և կրթական համալիրների վրա:

 

2. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ

ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

2.1. «ՆԶՊ» ԱՌԱՐԿԱՆ

 

6. ՆԶՊ առարկայի ուսուցման նպատակն է դպրոցականների մոտ ձևավորել մարտական և այլ ԱԻ կենսապահովումն իրականացնելու և հստակ գործելու արդիական հմտություններ ու գործնական կարողություններ, ձեռք բերել գիտելիքներ և ընդհանրական պատկերացումներ, դաստիարակել նրանց՝ որպես հասարակական բարձր գիտակցություն, բարոյահոգեբանական որակներ և վարքային դիրքորոշումներ ունեցող անհատներ։ Այս նպատակի իրականացման համար լուծվում են հետևյալ խնդիրները.

1) շարժողական, մտային, ֆիզիոլոգիական ընդունակությունների և հոգեբանական որակների զարգացում.

2) մարտական և այլ ԱԻ անհրաժեշտ կարողությունների ձեռքբերում և հմտությունների զարգացում, գիտելիքների յուրացում և ռազմական ոլորտի տարբեր կողմերի վերաբերյալ ընդհանուր պատկերացումների ձևավորում.

3) հասարակական բարձր գիտակցության, ներքին արժեհամակարգի, վարքային նորմերի, հասարակական դիրքորոշումների և սոցիալական սպասումների, վարքագծի, հայրենիքի պաշտպանության գործին անվերապահ պատրաստության ձևավորում.

4) սովորողների մոտ բարոյական բարձր հատկանիշների` պատասխանատվության, հաստատակամության, ընկերասիրության, փոխօգնության, հանդուրժողականության և այլ հատկանիշների դաստիարակում.

5) ուսման շարժառիթների ձևավորում, գիտակցված կարգապահության ապահովում՝ առարկայի նկատմամբ հետաքրքրության ու գիտակցված պահանջի, զինվորական ղեկավարի (այսուհետ՝ զինղեկ) նկատմամբ հարգանքի ձևավորման արդյունքում.

6) անհատական և խմբային գործունեության կարողությունների ձևավորում.

7) սովորողների մասնագիտական կողմնորոշում դեպի երկրի պաշտպանության (ռազմական, ռազմատեխնիկական), ռազմական բժշկության, ԱԻ և ՔՊ ոլորտներ:

7. ՆԶՊ-ն ուսումնական հիմնական առարկա է և դասավանդվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-12-րդ դասարաններում (նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համապատասխան կուրսերում) և ունի հիմնականում գործնական ուղղվածություն։

8. ՆԶՊ-ն ներառում է «Ռազմագիտություն», «Անվտանգ կենսագործունեություն և կենսապահովում», «Առաջին բուժօգնություն» ուղղությունները՝ հետևյալ բաժիններով.

1) «Ռազմարվեստի պատմություն».

2) «Մարտավարության հիմունքներ».

3) «Մարտավարական-ֆիզիկական պատրաստություն».*

4) «Կրակային պատրաստություն».

5) «Ինժեներասակրավորային պատրաստության հիմունքներ».

6) «Ռազմական տեղագրության հիմունքներ».

7) «Իրավական պատրաստության հիմունքներ».

8) «Լեռնային-հատուկ պատրաստության հիմունքներ».**

9) «Կապ և տեղեկատվական անվտանգություն».**

10) «Շարային պատրաստություն».

11) «Հոգեբանական պատրաստություն».**

12) «Անվտանգ կենսագործունեություն և կենսապահովում».

13) «Առաջին բուժօգնության հիմունքներ»:

 

Ծանոթություն․

* բաժիններ, որոնք առկա են միայն հիմնական դպրոցի ուսումնական ծրագրում,

 

** բաժիններ, որոնք առկա են միայն ավագ դպրոցի ուսումնական ծրագրում։

 

9. Ներառարկայական թեմատիկ համընկնումն ապահովում է ուսումնական գործընթացում ՆԶՊ ուսումնական ծրագրում առաջադրվող տարբեր բաժինների թեմաների մատուցման պլանավորումն ու որոշակի հաջորդականությամբ իրականացումը։

10. Միջառարկայական կապերն ապահովվում են այլ առարկաների ծրագրերով ՆԶՊ առարկայի հետ փոխկապակցված թեմաների կանխավ կամ զուգահեռ ուսումնասիրմամբ, ինչպես նաև այս առարկաների ծրագրերում ՆԶՊ առարկային առնչվող նոր թեմաների ներառմամբ կամ փոխկապակցված թեմաների խորացված ուսումնասիրմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև համատեղ դասերի անցկացմամբ: Առարկայի ուսուցմանը հիմնականում տրվում է գործնական բնույթ:

11. Սովորողների բազմակողմանի, համամասնական զարգացումն ապահովելու նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում սովորողի բազմակողմանի, համամասնական զարգացմանը, նրա մտային, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, հոգեբանական հատկանիշների որակական աճին։

12. Սովորողների նախազորակոչային պատրաստության բարձրացման, նրանց խմբային գործողությունների մշակման, մարտական և այլ ԱԻ ժամանակ նախնական փորձ ձեռք բերելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-12-րդ դասարաններում (նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համապատասխան կուրսերում) ուսումնական տարվա արձակուրդներին անց են կացվում հավաքներ, մրցություններ, մարտավարական-ուսումնական վարժանքներ, դաշտային պարապմունքներ և տարեվերջյան ճամբարային հավաքներ, ռազմամարզական խաղեր, ապահովվում են սերտ կապեր ԱՀ ԶՈՒ հետ, այցելություններ են կատարվում զորամասեր։

 

2.1.1. ՆԶՊ ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

13. ՆԶՊ առարկայի շաբաթական ժամաքանակն ըստ դասարանների և ուսումնական խմբերի սահմանվում է ԱՀ ԿԳՄՍՆ կողմից հաստատված տարվա օրինակելի ուսումնական պլանին համապատասխան: Պարապմունքների համար սահմանված ժամաքանակը կարող է երկարացվել ԱՀ ԿԳՄՍՆ կողմից՝ ԱՀ ՊՆ, ԱՀ ՆԳՆ համակարգում գործող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (այսուհետ՝ ԱՀ ԱԻՊԾ), ԱՀ ԱՆ, պետական այլ շահագրգիռ կառույցների հետ համաձայնեցված:

14. Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում մշակվում և հաստատվում է թեմատիկ պլան և տարվա օրինակելի ուսումնական պլան` ըստ շաբաթների: Դրա համար հիմք կարող են հանդիսանալ ԱՀ ԿԳՄՍՆ կողմից մշակված ուսումնական և արտադասարանական պատրաստության տարվա օրինակելի պլանները։

15. Պարապմունքների անցկացման ժամանակ դասարանում (կուրսում), կախված սովորողների թվաքանակից, ձևավորվում է ուսումնական դասակ կամ առանձին ջոկ։ Դասակի և ջոկի (ջոկերի) հրամանատարները, զինղեկի ներկայացմամբ, նշանակվում են տնօրենի հրամանով: Ուսումնական տարվա ընթացքում ուսումնական դասակի, ջոկի (ջոկերի) հրամանատարները կարող են փոխվել։

16. ՆԶՊ առարկայի ծրագրի, ուսումնական, մեթոդական գրականության և այլ ուսումնական նյութերի մշակումը կազմակերպում և հաստատում է ԱՀ ԿԳՄՍՆ` համագործակցելով ԱՀ ՊՆ, ԱՀ ՆԳՆ, ԱՀ ԱՆ և այլ շահագրգիռ կառույցների ու կազմակերպությունների հետ։

17. Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 12-րդ դասարաններում (նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համապատասխան կուրսերում) յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին՝ շաբաթ կամ կիրակի օրերին, ԱՀ ՊՆ աջակցությամբ, անց են կացվում մարտական փամփուշտներով հրաձգության վարժանքներ հրաձգարաններում։

18. Հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ դասարանը (նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համապատասխան կուրսը) ավարտած պատանիները անց են կացնում ուսումնական պլանով նախատեսված տարեվերջյան ռազմամարզական ճամբարային հավաքներ։

19. ՆԶՊ առարկայի գործնական պատրաստության դասերից սովորողները ազատվում են միայն ԱՀ ԿԳՄՍՆ սահմանած կարգով:

20. Ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական աշխատանքները կազմակերպվում և անցկացվում են տարբեր առարկաների ուսումնական և նախազորակոչային պատրաստության միջոցառումների պլաններին համապատասխան: Այդ աշխատանքներն իրականացվում են սովորողների մեջ բարոյակամային հատկանիշներ, կարգապահության ու զինվորական ծառայության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք, ինչպես նաև` հայրենիքին և նրա պաշտպանությանը անվերապահ նվիրվածություն ձևավորելու նպատակով:

21. Համաձայն ուսումնական պլանի՝ ՆԶՊ առարկայից անց է կացվում տարեվերջյան ամենամյա քննություն (գնահատվող ստուգարք)։ Ստուգարքային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տարածքային զինվորական կոմիսարիատի, ԱՀ ԱԻՊԾ և ԱՀ ԱՆ տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչները՝ ստուգելու ՆԶՊ առարկայից նախազորակոչային պատրաստության տարեկան արդյունքները։

22. ՆԶՊ առարկայի տարեվերջյան ամենամյա քննության արդյունքը հիմք է հանդիսանում զինղեկի, որպես ՆԶՊ առարկայի ուսուցչի, աշխատանքի արդյունավետության գնահատման համար։

23. Ուսումնական հաստատությունում ՆԶՊ առարկայի դասավանդման արդյունքների մասին եզրակացությունը ներկայացվում է՝ համաձայն սույն կարգի Ձև 3-ի:

 

2.1.2. ՆԶՊ ԱՌԱՐԿԱՅԻՑ ԱՐՏԱԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ

ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

24. Ռազմակիրառական ուղղվածության («Պատանի հետախույզ», «Պատանի հրաձիգ», «Պատանի փրկարար», «Պատանի սանիտար» և այլն) արտադասարանական խմբակների ձևավորումը և վարումը հանդիսանում է ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչը։ Այն իրականացվում է ԱՀ ԿԳՄՍՆ կողմից՝ ԱՀ ՊՆ, ԱՀ ԱԻՊԾ, ԱՀ ԱՆ հետ համագործակցությամբ մշակված տարվա օրինակելի ուսումնական պլանի հիման վրա։

25. Արտադասարանական խմբակների պարապմունքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կոլեգիայի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 17 որոշմամբ առաջադրված «Պատրաստ Արցախի պաշտպանությանը» (այսուհետ՝ ՊԱՊ) համալիրի, մարզասպորտային խմբակների պարապմունքներն անց են կացվում շաբաթ-կիրակի օրերին կամ դասերից հետո։ Դրանց ուսումնանյութական ապահովումն իրականացվում է ուսումնական հաստատություններում ՆԶՊ առարկայի ուսումնանյութական ռեսուրսների, դպրոցում, կցագրված զորամասում առկա այլ հնարավորությունների օգտագործմամբ։

26. Արտադասարանական խմբակներում կարող են ներգրավվել ինչպես 7-12-րդ, այնպես էլ ավելի ցածր դասարանների (կուրսերի) պատանիներ և աղջիկներ։

27. Սովորողների նախազորակոչային պատրաստության բարձրացման, նրանց խմբային գործողությունների մշակման, մարտական և այլ ԱԻ նախնական փորձ ձեռք բերելու նպատակով սեզոնային (աշնանային, ձմեռային, գարնանային) արձակուրդներին անց են կացվում հավաքներ, մրցություններ, մարտավարական-ուսումնական վարժանքներ, դաշտային պարապմունքներ։

28. ԱՀ ԿԳՄՍՆ, ԱՀ ՊՆ, ԱՀ ԱԻՊԾ, ԱՀ ԱՆ համագործակցությամբ պլանավորվում, նախապատրաստվում և անց են կացվում հանրապետական ռազմամարզական մրցույթներ, խաղեր։

29. ԱՀ ՊՆ հետ սերտ կապեր ապահովելու նպատակով կատարվում են այցելություններ կցագրված զորամասեր՝ համաձայն համագործակցության պլանի։

 

2.1.3. ՆԶՊ ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԵՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

30. ՆԶՊ առարկայի ծրագրի պահանջներին համապատասխան յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում ստեղծվում է ուսումնական ուսումնանյութական հենք, որն անընդհատ կատարելագործվում և համալրվում է:

31. Սովորողների ՆԶՊ առարկայի դասավանդման ուսումնանյութական հենքն ապահովում է ԱՀ ԿԳՄՍՆ-ն՝ ԱՀ ՊԲ, ԱՀ ԱԻՊԾ, ԱՀ ԱՆ և այլ շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների աջակցությամբ`

1) ԱՀ ՊՆ` ուսումնական զենքով, ռազմամթերքով, փոքր տրամաչափի հրացաններով և նրանց փամփուշտներով` «Զենքի մասին» օրենքով և նրանից բխող ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգով.

2) ԱՀ ԱԻՊԾ աջակցությամբ` ՔՊ ուսումնական գույքով, պաշտպանական անհատական միջոցներով, ճառագայթային և քիմիական հետախուզության սարքերով.

3) ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը՝ ուսումնական զենքի, զինամթերքի հատկացումով, դրանց պահասենյակների անվտանգության համակարգի ձևավորման աջակցությամբ.

4) ԱՀ ԱՆ` բժշկական գիտելիքների ուսուցման համար անհրաժեշտ ուսումնամեթոդական պարագաներով:

32. Ուսումնական զենքի, ռազմամթերքի, փոքր տրամաչափի հրացանների և նրանց փամփուշտների ստացումը, հաշվառումը և պահպանումը կատարվում է «Զենքի մասին» օրենքով և նրանից բխող ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգով:

33. ՆԶՊ առարկայի ուսումնանյութական հենքն ընդգրկում է`

1) հատուկ կահավորված դասասենյակ, որն օգտագործվում է միայն ՆԶՊ առարկայի անցկացման համար,

2) ուսումնական զենքն ու ռազմամթերքը, փոքր տրամաչափի և օդամղիչ հրացանները, դրանք պահելու համար կահավորված զենքի պահպանման սենյակը (զինապահեստը),

3) ինքնաձիգի նմանակիչները՝ դասարանի սովորողների քանակով,

4) 10 մետրանոց հրաձգարանը՝ օդամղիչ հրացանից հրաձգության կանոնները և հմտությունները գործնականում ուսուցանելու համար,

5) մարտավարության, մարտավարական-ֆիզիկական պատրաստության, շարային պատրաստության և ՔՊ պարապմունքների վայրերը,

6) ժամապահի, օրապահի պարտականությունների գործնական պարապմունքների անցկացման կետերը,

7) ուսումնական զենքի մաքրման և յուղման տեղերը,

8) ուսումնադիտողական ձեռնարկները, տեսադասերը, ուսուցման տեխնիկական միջոցները, անհրաժեշտ այլ գույքը:

 

2.1.4. ՆԶՊ ԱՌԱՐԿԱՅԻՑ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ

ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

34. ՆԶՊ առարկայից սովորողների պատրաստության աստիճանը որոշվում է ընթացիկ, կիսամյակային և տարեկան գնահատականներով։

35. Սովորողների ուսման և դաստիարակության ընթացիկ արդյունքները որոշվում են հետևյալ կարգով՝

1) գործնական հմտությունների և կարողությունների ստուգման ժամանակ գնահատվում են դրա առանձին տարրերի (Ձև 1) կատարման անսխալականությունը, հղկվածությունը, կատարման ժամանակ լարվածության բացակայությունը, վարժության կատարման վրա կենտրոնացվածությունը, կատարման արագությունը, ստացված (օրինակ՝ հրաձգության կամ նռնակի նետման) արդյունքների համապատասխանությունն առարկայական նորմերին: Առանձին թեմաներից (հրաձգություն, ուսումնական-նմանակող նռնակների նետում, պարանային անցումներ և այլն): Սովորողին գործնական հմտությունների և կարողությունների ստուգման թույլտվություն տրվում է տվյալ թեմայից անվտանգության կանոնների հստակ իմացության, գործողությունների որոշակի հերթականության շարադրման դեպքում.

2) գիտելիքների ստուգման ժամանակ գնահատվում է տվյալ թեմայից սովորողի կողմից հարցադրման պատասխանի տրման ճշտությունը, ամբողջականությունը, միանշանակությունը, պատասխանը օրինակներով հիմնավորելու կարողությունը, մտքի տրամաբանությունը.

3) պատկերացումների ստուգման ժամանակ գնահատվում է հարցադրվող ոլորտի, թեմայի վերաբերյալ սովորողի մոտ ընդհանուր տեղեկությունների առկայությունը, դրանց իմացության խորությունն ու ամբողջականությունը.

4) խմբային գործունեության ժամանակ սովորողի գործողությունները գնահատվում են ըստ խմբի կազմում նրա համաչափ գործունեության, խմբի մնացած անդամների հետ կայուն փոխհարաբերության, փոխօգնության և փոխլրացման կազմակերպման կարողության, փոխադարձ հանդուրժողականության.

5) սովորողի կարգապահությունը գնահատվում է ինչպես անհատական-խմբային գործողությունների ընթացքում, այնպես էլ դասի ընթացքում նրա պահվածքով, ըստ կարգապահական կանոնադրության պահանջի գործելու կարողության, կոկիկ կեցվածքով.

6) ակտիվությունը և նախաձեռնողականությունը գնահատվում է դասապրոցեսում սովորողի պահվածքով, նրա հետաքրքրասիրությամբ և հարցադրումներով, տրված առաջադրանքները կատարելու պատրաստակամությամբ, վարժանքները և գիտելիքները ինքնուրույն յուրացնելու և դրանք ընկալելու խնդրում ընկերներին օգնելու կարողությամբ.

7) սովորողների ուսման և դաստիարակության արդյունքները գնահատվում են տասը բալանոց համակարգում.

8) ամփոփիչ, ինչպես նաև գործնական բնույթ կրող թեմաներից ուսման և դաստիարակության ընթացիկ արդյունքները գնահատվում են հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ ու միավորներով.

 

 

Ամփոփիչ, ինչպես նաև գործնական բնույթ կրող թեմաներից ուսման և դաստիարակության ընթացիկ արդյունքներ

Տոկոսային

չափանիշ

Առավելագույն

բալ

1.

Հմտություններ և կարողություններ

40%

4

2.

Գիտելիքներ

20%

2

3.

Պատկերացումներ

10%

1

4.

Խմբային գործունեություն

10%

1

5.

Կարգապահություն

10%

1

6.

Ակտիվություն և նախաձեռնողականություն

10%

1

 

9) տեսական բնույթ կրող թեմաներից սովորողների ուսման և դաստիարակության ընթացիկ արդյունքները գնահատվում են հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ ու միավորներով.

 

 

Տեսական բնույթ կրող թեմաներից ուսման և դաստիարակության ընթացիկ արդյունքները

Տոկոսային

չափանիշ

Առավելագույն

բալ

1.

Գիտելիքներ

60%

6

2.

Պատկերացումներ

10%

2

3.

Խմբային գործունեություն

10%

1

4.

Կարգապահություն

10%

1

5.

Ակտիվություն և նախաձեռնողականություն

10%

1

 

36. Կիսամյակային արդյունքները ձևավորվում են տվյալ կիսամյակի ընթացիկ և ամփոփիչ գնահատականներից՝ միջինացված հաշվարկով։

37. Տարեվերջյան արդյունքները ձևավորվում են կիսամյակային արդյունքների (գնահատումների) և տարեվերջյան գնահատումով ստուգարքի հիման վրա, իսկ ճամբարային հավաքի դեպքում՝ նաև դրա արդյունքների հաշվառումով (կիսամյակային արդյունքներ և տարեվերջյան գնահատումով ստուգարք՝ տարեվերջյան գնահատման միավորների 60%, ճամբարային հավաքի արդյունքների՝ 40% հարաբերակցությամբ):

38. ՆԶՊ առարկայի լրիվ դասընթացն ավարտած պատանիների ցուցակը` ամփոփիչ գնահատականներով, ուղարկվում է նրանց գրանցման վայրի զինվորական կոմիսարիատ:

 

2.2. «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆ

 

39. «Ֆիզիկական կրթություն» առարկան ապահովում է`

1) ուսումնական հաստատությունների սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նրանց ֆիզիկական-հենքային որակների ձևավորումը և զարգացումը (դիմացկունություն, ուժ, արագաշարժություն, ճարպկություն, ճկունություն, շարժումների կոորդինացիա, հավասարակշռության զգացողություն).

2) կրթական չափորոշիչներով և գնահատման սանդղակով նախատեսված նորմերի իրացումը.

3) շարային բարձր պատրաստությունը.

4) ֆիզիկական կրթության ՊԱՊ համալիրի նորմերի ներդրումն ուսումնական հաստատություններ և սովորողների ֆիզիկական որակների կատարելագործումը.

5) ՆԶՊ առարկայի ֆիզիկական-մարտավարական պատրաստության վարժանքների տարրերի յուրացումը։

40. Ուսումնական հաստատություններում «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցումն իրականացվում է այս ոլորտի արհեստավարժ մանկավարժների կողմից։

 

2.2.1. «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ

ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

41. «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցման կազմակերպումն ու անցկացումը ուսումնական հաստատություններում իրականացվում է համաձայն ԱՀ ԿԳՄՍՆ կողմից հաստատված ուսումնական պլանի։

42. Ռազմամարզական պատրաստության տեսանկյունից «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցանումն ապահովում է սովորողների ֆիզիկական հիմնային որակների՝ դիմացկունության, ուժի, արագաշարժության, ճարպկության, ճկունության, շարժումների կոորդինացիայի և հավասարակշռության զարգացումը, ինչպես նաև զարգացնում է նրանց կամքը, բարձրացնում նրանց բարոյահոգեբանական որակներն ու կարգապահությունը։ Ելնելով Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 20-ի N 822-Ա որոշման դրույթներից` այստեղ ավելի մեծ տեղ է հատկացվում շարային պատրաստությանը, ՆԶՊ առարկայի մարտավարա-ֆիզիկական պատրաստության առանձին տարրերի վարժմանը, որոշակի հմտությունների զարգացմանը։

43. Սովորողների ֆիզիկական զարգացման արդյունավետության բարձրացման, այս գործընթացը վերահսկելի դարձնելու նպատակով «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցիչները ուսումնական տարվա սկզբին, առաջին և երկրորդ կիսամյակների վերջում գրանցում են սովորողների ուսումնական ծրագրով նախատեսված ֆիզիկական զարգացումը բնութագրող պարամետրերը։ Այն հիմք կարող է հանդիսանալ տարրական և ավելի բարձր դասարաններում դրա դինամիկայի ուսումնասիրման, ֆիզիկական զարգացման մեջ հետ ընկնող սովորողների նկատմամբ անհատական մոտեցմամբ աշխատանքներ տանելու համար։

44. Սովորողների ֆիզիկական և բարոյահոգեբանական զարգացման մեջ կարևոր է սովորողների մարզասպորտային արտադասարանական և արտադպրոցական պատրաստությունը։

45. «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցանման շարժառիթների ուժեղացման, ուսումնառության ընթացքում սովորողների ֆիզիկական զարգացման դինամիկայի վերահսկման նպատակով, սկսած հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-րդ դասարանից (նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համապատասխան կուրսերում), անց են կացվում դրա ամենամյա տարեկան ավարտական քննություններ՝ գնահատվող ստուգարքի ձևով։

46. Տարեվերջյան ստուգարքի արդյունքները բավարար հիմք են հանդիսանում սովորողների նախազորակոչային պատրաստության և «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցչի աշխատանքի արդյունավետության գնահատման համար։

 

2.2.2. «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻՑ

ԱՐՏԱԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

47. Ռազմամարզական ուղղվածության արտադասարանական խմբակների ձևավորումը և վարումը հանդիսանում է «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչը։ Այն իրականացվում է ԱՀ ԿԳՄՍՆ կողմից մշակված տարվա օրինակելի ուսումնական պլանի հիման վրա։

48. Արտադասարանական խմբակներում կարող են ներգրավվել ինչպես 7-12-րդ, այնպես էլ ավելի ցածր դասարանների (վարժարանների, կրթահամալիրների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համապատասխան կուրսերի) պատանիներ և աղջիկներ։

49. Ուսումնական հաստատություններում ՊԱՊ համալիրը իրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կոլեգիայի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 17 որոշման պահանջների համաձայն։

50. Արտադասարանական խմբակների պարապմունքները, ինչպես նաև ՊԱՊ համալիրի միջոցառումները անց են կացվում շաբաթ-կիրակի օրերին կամ դասերից հետո։ Դրանց ուսումնանյութական ապահովումն իրականացվում է դպրոցներում «Ֆիզիկական կրթություն» և ՆԶՊ առարկաների ուսումնանյութական ռեսուրսների, դպրոցում առկա այլ հնարավորությունների օգտագործմամբ։

51. Սովորողների նախազորակոչային պատրաստության ստուգման նպատակով անց են կացվում դպրոցական, շրջանային և հանրապետական ռազմամարզական մրցություններ։

 

2.2.3. «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ

ՈՒՍՈՒՄՆԱՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԵՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

52. «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսումնական ծրագրի պահանջներին համապատասխան յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում ստեղծվում է ուսումնանյութական հենք, որն ապահովում, անընդհատ կատարելագործում և համալրում է ԱՀ ԿԳՄՍՆ՝ այլ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների աջակցությամբ։

53. «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսումնանյութական հենքն ընդգրկում է`

1) հատուկ կահավորված մարզադահլիճը, մարզահրապարակը,

2) շարային պատրաստության վարժահրապարակը,

3) մարզագույքը, վարժասարքերն ու այլ միջոցները,

4) տղաների և աղջիկների համար տարբեր հանդերձարանները,

5) ուսումնադիտողական ձեռնարկները, ուսուցման տեխնիկական միջոցները,

6) ՊԱՊ համալիրի վարժանքների և նորմերի հանձնման համար օգտագործվող ՆԶՊ առարկայի ուսումնանյութական միջոցները (ուսումնական նռնակները, հրաձգարանը, օդամղիչ հրացանները):

 

2.2.4. «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻՑ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

54. Սովորողների ընդհանուր ֆիզիկական զարգացման պարամետրերի ընթացիկ գնահատումներն իրականացվում են առարկայական ծրագրի վարժանքների (նորմերի) կատարման արդյունքներով։

55. Սովորողների ֆիզիկական զարգացման ստուգողական գնահատումներն իրականացվում են ուսումնական տարվա սկզբում, առաջին և երկրորդ կիսամյակների վերջում՝ պարզելու յուրաքանչյուր սովորողի ֆիզիկական զարգացման դինամիկան, պլանավորելու և իրացնելու այս ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները։

56. Սովորողների ֆիզիկական զարգացման տարեկան գնահատումներն իրականացվում են ուսումնական տարվա վերջում՝ հաշվի առնելով նրանց կիսամյակային գնահատականները և տարեվերջյան ստուգարքի արդյունքները։

57. ՆԶՊ առարկայի «Մարտավարական-ֆիզիկական պատրաստություն» բաժնի հետ փոխկապակցված վարժությունների կատարման գնահատումն իրականացվում է ֆիզիկական պարամետրերի ընթացիկ գնահատման շարքում։

58. Սովորողների շարային պատրաստությունն իրականացվում է մարմնամարզության 4 դասաժամերի ընթացքում։ Գնահատվում են սովորողի անհատական և խմբային գործողությունները, ինչպես նաև նրա կարգապահությունը։ Ընթացիկ գնահատականների միջինի հաշվարկով գնահատվում են կիսամյակային արդյունքները, դրանց և տարեվերջյան ստուգարքի գնահատականների հաշվառումով՝ տարեկան արդյունքները։

59. Սովորողի կողմից ՊԱՊ համալիրի համապատասխան տարիքային նորմերի իրացումը գնահատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կոլեգիայի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 17 որոշման համաձայն։

 

2.3. ՆԶՊ ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԸ

 

60. Ոսումնական հաստատությունում «ՆԶՊ» առարկան դասավանդում է ՆԶՊ ուսուցիչը։ ՆԶՊ առարկայի «ԱԲՕ հիմունքներ» բաժնի դասավանդումը կարող է իրականացնել ինչպես ԱԲՕ վերապատրաստման դասընթացներ անցած և համապատասխան որակավորում ստացած զինղեկը (ՆԶՊ ուսուցիչը, կենսաբանության ուսուցիչը), այնպես էլ «ԱԲՕ հիմունքներ» դասավանդելու իրավունք ունեցող բժիշկը կամ բուժքույրը (բուժակը)։

61. Հանրակրթական դպրոցներում սահմանվում է զինղեկի հաստիք։ Ուսումնական հաստատության զինղեկ է նշանակվում ՆԶՊ առարկայի ուսուցիչը։

62. Զինղեկն ի պաշտոնե համարվում է ուսումնական հաստատության ՔՊ շտաբի պետը։ Նա պլանավորում և կազմակերպում է ՔՊ միջոցառումները խաղաղ ժամանակ և պատերազմական իրավիճակում։ Զինղեկի զորակոչի դեպքում ՔՊ շտաբի պետի պարտականությունները դրվում են ՔՊ շտաբի կազմում ներառված, առավել պատրաստ ուսուցչի (ուսումնական հաստատության վարչական աշխատողի) վրա:

63. Որպես ՆԶՊ առարկայի ուսուցիչ՝ զինղեկը ուսումնական գծով ենթարկվում է ուսումնական հաստատության տնօրենին։

64. Զինղեկը տնօրինում է ՆԶՊ առարկայի կաբինետը, զենքի պահպանման սենյակը (զինապահեստը), հրաձգարանը, ՆԶՊ առարկայի ուսումնանյութական հենքը։ Նա պատասխանատու է ուսումնական զենքի, զինամթերքի, փոքր տրամաչափի (օդամղիչ) հրացանների, դրանց զինամթերքի հաշվառման, պահպանման ու նպատակային օգտագործման, գործնական պարապմունքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանության համար՝ համաձայն «Զենքի մասին» օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի պահանջների։

65. Զինղեկը հանդիսանում է ՆԶՊ, «Ֆիզիկական կրթություն» առարկաների մեթոդմիավորման ղեկավարը ուսումնական հաստատությունում։ Նա անմիջականորեն համակարգում է այս միջառարկայական կապերը, ուշադրության տակ է պահում տարրական դասարաններում սովորողների ֆիզիկական հիմնային որակների (դիմացկունություն, ուժ, արագաշարժություն, ճարպկություն, ճկունություն, շարժումների կոորդինացիա, հավասարակշռություն) զարգացումը։ Զինղեկը մեթոդական աջակցություն է ցույց տալիս շարային պատրաստության, ՆԶՊ առարկայի թեմաներով պայմանավորված որոշակի հմտությունների զարգացման, ՊԱՊ համալիրի ռազմակիրառական վարժությունների (հրաձգություն, նռնակի նետում և այլն) կատարման ուղղությամբ։

66. Զինղեկը կազմակերպում և իրականացնում է սովորողների արտադասարանական ռազմամարզական խմբակների աշխատանքը, անցկացնում ուսումնական հավաքներ, կազմակերպում մրցույթներ։

67. Զինղեկը ուսումնական հաստատության ղեկավարության և մանկավարժական կոլեկտիվի հետ համատեղ իրականացնում է սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը։

68. Զինղեկի աշխատանքը կարգավորվում է դասացուցակով, ուսումնական ծրագրով և տարվա օրինակելի ուսումնական պլանով, նախազորակոչային պատրաստության միջոցառումների անհատական պլանով։

69. Զինղեկը կարող է ներգրավվել ուսումնական հաստատության հերթապահությանը։

70. Զինղեկը վարչական և դասղեկական պարտականություններ չի կարող ստանձնել։

71. Զինղեկը չի կարող միաժամանակ ծառայել (աշխատել) Արցախի Հանրապետության զինված ուժերում, ԱՀ ԱԻՊԾ և ԱՀ ՆԳՆ համակարգում գործող Արցախի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ՝ ԱՀ ոստիկանություն), Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում, Արցախի Հանրապետության արդարադատության համակարգում։

72. Զինղեկը մշտապես բարձրացնում է իր մասնագիտական, մեթոդական և մանկավարժահոգեբանական պատրաստության մակարդակը, ակտիվորեն մասնակցում է ուսումնամեթոդական հավաքներին, որակավորման բարձրացման դասընթացներին, ուսումնական հաստատությանը կցագրված զորամասերի ուսումնական (ցուցադրական) զորավարժություններին։

73. Բարձր ռազմամասնագիտական և մեթոդական պատրաստություն ունեցող զինղեկները կարող են պետական ծրագրերով ներգրավվել սովորողների արտադպրոցական ռազմամասնագիտական պատրաստության, ՆԶՊ ուսուցիչների վերապատրաստման, ինչպես նաև ԱՀ ԶՈՒ պահեստազորի պատրաստության գործընթացում։ Անհրաժեշտության դեպքում զինղեկները կարող են աջակցել ԱՀ ոստիկանությանը և ներգրավվել ուսումնական հաստատության անվտանգության ապահովման գործում։ Սույն աշխատանքների համար նրանք կարող են ստանալ լրացուցիչ վարձատրություն, որի չափը որոշվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով։

74. Զինղեկը ուսումնական հաստատության դասղեկների (կուրսղեկների) հետ միասին նախապատրաստում է տվյալ տարածքի զինվորական կոմիսարիատում նախազորակոչային տարիքի պատանիների հաշվառման (կցագրման) համար անհրաժեշտ փաստաթղթերը, ապահովում է նրանց ներկայացումը զինվորական կոմիսարիատ։

75. Զինղեկը զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնական հաստատություններում տանում է բացատրական, քարոզչական աշխատանքներ` պատանիներին ռազմական մասնագիտություն ընտրելու, ռազմական ուսումնական հաստատությունների ընդունելությանը նախապատրաստման համար, անհրաժեշտության դեպքում ռազմական ուսումնական հաստատության դիմորդ-թեկնածուների համար քննական առարկաներից տնօրինության միջոցով կազմակերպում է լրացուցիչ պարապմունքներ։

76. Զինղեկը առավելագույնս օգտագործում է ուսումնական հաստատությանը կցագրված զորամասերի, պետական այլ կառույցների և հասարակական կազմակերպությունների հնարավորություններն ու օժանդակությունը` ՆԶՊ առարկայից գործնական պարապմունքներ անցկացնելու, ուսումնանյութական հենքը լրացնելու, գործնական պարապմունքների իրականացման, ուսման որակը բարելավելու համար։

77. Զինղեկը սովորողներին նախապատրաստում և մասնակից է դարձնում ռազմակիրառական մարզաձևերի, ԱԻ և ՔՊ համայնքային, շրջանային, հանրապետական մրցումներին։

78. Հանրակրթական ուսումնական հաստատություններում զինղեկը վարձատրվում է զինվորական կոչմանը, աշխատանքային ստաժին և տարակարգին համապատասխան՝ հանրակրթական ոլորտի համար հաստատված մանկավարժական դրույքաչափերով (մինչև վեց դասարան ունեցող ուսումնական հաստատությունների համար` 0.5 միավոր, իսկ վեց և ավելի դասարան ունեցող ուսումնական հաստատությունների համար` մեկ միավոր):

79. Հանրակրթական ուսումնական հաստատություններում ՔՊ շտաբի պետ-զինղեկը վարձատրվում է ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով, մինչև վեց դասարան ունեցող ուսումնական հաստատության համար` 0.3 միավոր, իսկ վեց և ավելի դասարան ունեցող ուսումնական հաստատության համար` 0.5 միավոր:

80. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում զինղեկը վարձատրվում է զինվորական կոչմանը, աշխատանքային ստաժին և տարակարգին համապատասխան՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ոլորտի համար հաստատված դրույքաչափերով (մինչև 100 սովորող ունեցող ուսումնական հաստատության համար` 0.5 միավոր, 101 և ավելի սովորող ունեցող ուսումնական հաստատության համար` 1 միավոր:

81. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ՔՊ շտաբի պետ-զինղեկը վարձատրվում է ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի համար նախատեսված դրույքաչափերով, մինչև 100 սովորող ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար` 0.3 միավոր, իսկ 101 և ավելի սովորող ունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատության համար` 0.5 միավոր:

82. Ուսումնական հաստատություններում զինղեկի կողմից շաբաթական 11 ժամից ավելի ևս մինչև 11 ժամ ՆԶՊ կամ այլ առարկայի գծով (եթե զինղեկն ունի տվյալ առարկան պարապելու համար համապատասխան մասնագիտական որակավորում) աշխատանքային օրենսդրությանը չհակասող ուսուցչական աշխատանքը լրացուցիչ վարձատրվում է ուսուցիչների համար սահմանված դրույքաչափերով և կարգով:

83. ՆԶՊ առարկայի գծով շաբաթական 11 ժամից ավելի դասերի դեպքում ուսումնական հաստատությունը կարող է աշխատանքի ընդունել ևս մեկ ՆԶՊ ուսուցչի, ով ՆԶՊ առարկայի դասավանդումից զատ աջակցում է զինղեկին՝ ԱԻ և ՔՊ միջոցառումների պլանավորման և իրագործման ժամանակ։ ՆԶՊ ուսուցիչը վարձատրվում է հանրակրթական ոլորտի համար հաստատված մանկավարժական 0.3 միավոր դրույքաչափով` շաբաթական մինչև 3 ժամ դասի, 0.5 միավոր դրույքաչափով՝ շաբաթական մինչև 6 ժամ դասի համար։ ՆԶՊ առարկայից ավելի շատ դասերի և արտադասարանական պատրաստության խմբակի պարապմունքի, ինչպես նաև ՆԶՊ ուսուցչի կողմից այլ առարկայի գծով (եթե ՆԶՊ ուսուցիչն ունի տվյալ առարկան պարապելու համար համապատասխան մասնագիտական որակավորում) աշխատանքային օրենսդրությանը չհակասող ուսուցչական աշխատանքը լրացուցիչ վարձատրվում է ուսուցիչների համար սահմանված դրույքաչափերով և կարգով։

84. Զինղեկը (ՆԶՊ ուսուցիչը) պարտավոր է աշխատաժամերին կրել ԱՀ ՊՆ կողմից հաստատված նմուշի զինվորական համազգեստ։

 

2.4. «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆԸ

 

85. «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցիչը՝

1) իրականացնում է իր գործառույթները՝ համաձայն ուսումնական պլանի.

2) համագործակցում է ՆԶՊ ուսուցչի հետ՝ նախազորակոչային պատրաստության որակական ապահովման՝ սովորողների ֆիզիկական հիմնային որակների, ֆիզիկական պատրաստության ուսումնական ծրագրով նախատեսված և ՊԱՊ համալիրի նորմերի կատարման, շարային բարձր պատրաստության ապահովման, ֆիզիկական դաստիարակության ուղղությամբ.

3) գրանցում է սովորողների ֆիզիկական զարգացման դինամիկ պարամետրերի կիսամյակային արդյունքները, պարզաբանում յուրաքանչյուր սովորողի մոտ առաջ եկած խնդիրը, առաջադրում և պլանավորում դրանց լուծումները, ապահովում սովորողի ֆիզիկական վիճակի կարգավորումը.

4) մշտապես բարձրացնում է իր մասնագիտական, մեթոդական և մանկավարժահոգեբանական պատրաստության մակարդակը, ակտիվորեն մասնակցում է ուսումնամեթոդական հավաքներին, որակավորման բարձրացման դասընթացներին։

 

2.5. ՆԶՊ ԵՎ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

 

86. ՆԶՊ և «Ֆիզիկական կրթություն» առարկաների ուսուցիչների վերապատրաստումը և ատեստավորումն անց է կացվում «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն:

87. «ԱԲՕ հիմունքներ» բաժինը դասավանդողների և ԱԻ ու ՔՊ ՆԶՊ առարկայի ուսուցիչների (զինղեկների) որակավորման բարձրացումը կազմակերպում է ԱՀ ԿԳՄՍՆ` համագործակցելով ԱՀ ՊՆ, ԱՀ ԱՆ և ԱՀ ԱԻՊԾ, աջակից այլ կազմակերպությունների հետ:

88. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 225-Ն որոշմամբ՝

1) սահմանվում է ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած զինղեկին, ըստ մասնագիտական կրթության որակավորման աստիճանների, հավելավճար տալու պայմանները.

2) տրվում է հավելավճար` ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած զինղեկին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին:

89. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ աստիճանների տարակարգերի բնութագրիչները և որակավորման առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 23-ի N 62-Ն հրամանի NN 1-3 հավելվածներում:

 

3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ

ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3.1. ԱՀ ԿԳՄՍՆ

90. ԱՀ ԿԳՄՍՆ՝

1) իրականացնում է ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության ընդհանուր ղեկավարումը` համագործակցելով ԱՀ ՊՆ, ԱՀ ԱԻՊԾ և ԱՀ ոստիկանության, ԱՀ ԱՆ, ԱՀ պետական և ոչ պետական շահագրգիռ կառույցների, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ համաձայն սույն կարգի, համատեղ հրամանների, պլանների.

2) վերահսկում է ՆԶՊ և «Ֆիզիկական կրթություն» առարկաների ուսուցումը Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 20-ի N 822-Ա որոշման դրույթների համաձայն.

3) ապահովում է ՆԶՊ առարկայի ուսումնական ծրագրի հետ փոխկապակցված առարկաների ուսումնական ծրագրերի համապատասխանությունը և միջառարկայական կապերի ուժեղացումը ուսումնական հաստատություններում, այստեղ՝ սովորողների ընդհանուր զարգացման անհրաժեշտ մակարդակը.

4) ապահովում է սովորողների մտավոր, ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեկան զարգացումը, նրանց ռազմահայրենասիրական դաստիարակությունը.

5) համակարգում է ՆԶՊ և «Ֆիզիկական կրթություն» առարկաների ուսուցիչների համար օրինակելի ուսումնական պլանների, ուսումնամեթոդական ձեռնարկների, ուսումնադիտողական նյութերի մշակումը, կազմակերպում՝ դրանց հրատարակումը.

6) ԱՀ ՊՆ, ԱՀ ՆԳՆ, այլ շահագրգիռ կառույցների հետ համատեղ ուսումնասիրում, ընդհանրացնում և տարածում է ՆԶՊ և «Ֆիզիկական կրթություն» առարկաների դասավանդման ու սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության դրական փորձը, նյութական և բարոյական խրախուսանքի արժանացնում լավագույն ուսումնական հաստատություններին, ՆԶՊ և «Ֆիզիկական կրթություն» առարկաների ուսուցիչներին ու սովորողներին.

7) մասնակցում է զինղեկների, ինչպես նաև ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության վերահսկողությունն իրականացնող և զինղեկներին ուսումնամեթոդական աջակցություն ցույց տվող վարչական և այլ աշխատակիցների, «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցիչների մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կատարմանը.

8) ԱՀ ՊՆ, ԱՀ ԱԻՊԾ հետ համատեղ իրականացված ստուգումների արդյունքում մասնագիտական բարձր պատրաստություն ունեցող և արդյունավետ աշխատող զինղեկների վերաբերյալ ԱՀ ՊՆ է ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր` օրենքով սահմանված կարգով նրանց հերթական (նախնական սպայական) զինվորական կոչում շնորհելու համար.

 9) մշակում է ՆԶՊ և «Ֆիզիկական կրթություն» առարկաների ուսուցիչների պատրաստման, վերապատրաստման և ատեստավորման կարգը` համագործակցելով ԱՀ ՊՆ, ԱՀ ԱԻՊԾ հետ.

10) մասնակցում է զինղեկների (ՆԶՊ ուսուցիչների), ինչպես նաև ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության վերահսկողությունն իրականացնող և զինղեկներին ուսումնամեթոդական աջակցություն ցույց տվող վարչական և այլ աշխատակիցների, «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցիչների, ՆԶՊ առարկայի «ԱԲՕ հիմունքներ» բաժնի դասավանդողների մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքներին, կազմակերպում՝ նրանց ատեստավորումը.

11) կազմակերպում է ուսումնական հաստատությունների ՆԶՊ առարկայի հետ փոխկապակցված առարկաների ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման գործընթացները.

12) ԱՀ ՊՆ, ԱՀ ՆԳՆ, ԱՀ ԱՆ և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ուսումնական հաստատություններում կազմակերպում է հայրենասիրական և ռազմամարզական բնույթի խաղերի, ռազմամարզական ճամբարների անցկացումը, ապահովում միջպետական ռազմամարզական խաղերին և օլիմպիադաներին մասնակցությունը.

13) ԱՀ ԱԻՊԾ հետ համատեղ ուսումնական հաստատություններում ձևավորում է ՔՊ կազմավորումներ, պլանավորում և իրականացնում է ՔՊ մարտավարական-ուսումնական վարժանքներ, այլ միջոցառումներ, վերահսկում դրանց կատարումը.

14) ԱՀ ՊՆ, ԱՀ ԱՆ, ԱՀ ՆԳՆ և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ ուսումնական հաստատություններում անցկացնում է գիտագործնական համաժողովներ, դասախոսություններ, գործնական-ցուցադրական պարապմունքներ.

15) ԱՀ ՊՆ, ԱՀ ՆԳՆ, ԱՀ ԱՆ աջակցությամբ լրացնում է ՆԶՊ կաբինետների պակասող ուսումնական զենք-զինամթերքը, վարժասարքերը, գույքը, նյութերը և այլ միջոցները.

16) կազմակերպում է ՊԱՊ համալիրի և այլ մարզասպորտային միջոցառումների, մրցությունների անցկացումը, ֆիզիկական կրթության մասնագետների ամենամյա վերապատրաստումը.

17) պետական և հասարակական այլ շահագրգիռ կառույցների աջակցությամբ ուսումնական հաստատություններին ապահովում է անհրաժեշտ քանակի փոքր տրամաչափի և օդամղիչ հրացաններով, դրանց զինամթերքով, մարզասպորտային գույքով և այլ միջոցներով՝ ըստ ուսումնանյութական հենքի հաշվեցուցակի.

18) ապահովում է զինղեկներին ԱՀ ՊՆ կողմից հաստատված նմուշի զինվորական համազգեստով.

19) իր վրա է վերցնում զինղեկների զենք-զինամթերքի հետ աշխատելու թույլտվության հետ կապված բժշկական, հոգեբանական և այլ ստուգումների կազմակերպումն ու հոգում դրանց ծախսերը:

 

3.2. ԱՀ ՊՆ

 

91. ԱՀ ՊՆ`

1) մասնակցում է կրթության ոլորտի նախազորակոչային պատրաստության հայեցակարգի ներդրման մեխանիզմների և ուսումնական ծրագրերի մշակմանը՝ հանդես գալով որպես պատվիրատու.

2) օժանդակում է ուսումնական հաստատությունների ՆԶՊ կաբինետների ուսումնանյութական հենքի հագեցվածությանը՝ ապահովելով դրանք ուսումնական զենքերով և զինամթերքով, վարժասարքերով, այլ գույքով և հանդերձանքով, ուսումնական գրականությամբ և ցուցադրական նյութերով։ ԱՀ ԿԳՄՍՆ հայտով իրականացնում է ուսումնական հաստատություններում առկա ուսումնական զենքի, փոքր տրամաչափի և օդամղիչ հրացանների վերանորոգման աշխատանքներ.

3) աջակցում է ԱՀ ԿԳՄՍՆ՝ ուսումնական հաստատություններում հայրենասիրական միջոցառումների և ռազմամարզական խաղերի անցկացմանը, սովորողներին միջպետական ռազմամարզական խաղերին և օլիմպիադաներին մասնակցությանը, ռազմամարզական ճամբարների և դաշտային պարապմունքների կազմակերպմանն ու անցկացմանը.

4) սովորողների համար կազմակերպում է մարտական փամփուշտներով հրաձգության վարժանքներ՝ այս նպատակով տրամադրելով հրաձգարաններ, ինքնաձիգ հրազեն, փամփուշտներ, այլ անհրաժեշտ միջոցներ.

5) սովորողների հետ գործնական պարապմունքների անցկացման համար առանձնացնում է բարձրակարգ հրահանգիչներ, կազմակերպում մարտական փամփուշտներով հրաձգության վարժանքներ՝ այս նպատակով տրամադրելով հրաձգարաններ, ինքնաձիգ հրազեն, փամփուշտներ, այլ անհրաժեշտ միջոցներ.

6) կրակային այլ միջոցների հետ ծանոթանալու և որոշակի կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու նպատակով սովորողներին ցուցադրում է սպառազինության միջոցներ, տրամադրում է նրանց համապատասխան վարժասարքեր, անցկացնում ցուցադրական պարապմունքներ, գործնական հրաձգության վարժանքներ և մրցություններ.

7) աջակցում է ԱՆ ՊՆ հետ ուսումնական հաստատություններում սովորողների կապերի ամրապնդմանը, մասնավորապես`

ա. մշտական օգնություն է ցույց տալիս սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպմանը,

բ. յուրաքանչյուր ուսումնական հաստատությանը կցում է զորամաս, կազմակերպում է սովորողների այցելություններն այնտեղ, անց է կացնում «Բաց դռների օրեր», հանդիպումներ մարտական գործողությունների մասնակիցների, մարտական պատրաստության գերազանցիկների հետ, սովորողներին ծանոթացնում է բանակային կենցաղին,

գ. սովորողներին ծանոթացնում է ռազմական տեխնիկային,

դ. զինվորական կոմիսարիատների միջոցով մշտական կապ է պահպանում ուսումնական հաստատությունների և դրանց զինղեկների հետ, ճշտում զինակոչիկների հաշվառման տվյալները, հետևում՝ նրանց ֆիզիկական աճին, բարոյահոգեբանական վիճակին, կարգապահական և ռազմահայրենասիրական դաստիարակության ու նախազորակոչային պատրաստության գործընթացին,

ե. ԱՀ ԿԳՄՍՆ հետ համատեղ վերահսկում է ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության գծով ուսուցման, զենք-զինամթերքի հետ վարվելու անվտանգության կանոնների պահպանությանն ուղղված աշխատանքների կատարման որակը։ Սովորողների նախազորակոչային պատրաստության որակի բարձրացմանն ուղղված առաջարկներով դիմում է ԱՀ ԿԳՄՍՆ․

8) ուսումնանյութական, ռազմամասնագիտական և անհրաժեշտ այլ աջակցություն է ցուցաբերում նախազորակոչային պատրաստության գծով ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։ Անմիջական մասնակցություն է ունենում զինղեկների պատրաստությանն ու վերապատրաստմանը, նրանց հետ ճամբարային (դաշտային) պարապմունքների անցկացմանը.

9) սահմանված ժամկետում ԱՀ ԿԳՄՍՆ կողմից ներկայացված հայտի հիման վրա պահեստազորի սպաներից ներկայացնում է բարձրագույն ռազմական կրթությամբ, մանկավարժական ձիրքեր ունեցող զինղեկների թեկնածուների տվյալները.

10) ԱՀ ԿԳՄՍՆ հետ համատեղ պլանավորում, մշակում և իրականացնում է միջոցառումներ, որոնք վերաբերում են սովորողների արտադպրոցական ռազմամասնագիտական պատրաստությանը և պահեստազորի պատրաստությանը արհեստավարժ զինղեկների ներգրավմանը.

11) ԱՀ ԿԳՄՍՆ հայտով զինղեկների (ՆԶՊ ուսուցիչների) համար տրամադրում է զինվորական համազգեստ․

12) իրականացնում է միջոցառումներ սովորողների մասնագիտական կողմնորոշման և ռազմական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու նպատակով:

 

3.3. ԱՀ ԱԻՊԾ

 

92. ԱՀ ԱԻՊԾ`

1) կազմում է ուսումնական հաստատությունների ԱԻ և ՔՊ գույքի ու միջոցների ցանկը, հագեցվածության նորմերը.

2) աջակցում է ԱՀ ԿԳՄՍՆ՝ ապահովելու ուսումնական հաստատությունները ԱԻ և ՔՊ առնչվող հիմնահարցերին վերաբերվող նյութերով ու ուսումնական պարագաներով.

3) մշակում է ԱԻ և ՔՊ վերաբերող գրքույկներ, այլ հանրամատչելի գրականություն, պատրաստում է տեսաֆիլմեր, ցուցապաստառներ, այլ ուսումնական պարագաներ.

4) սովորողների համար անց է կացնում ԱԻ և ՔՊ խնդիրներին վերաբերող ցուցադրական-գործնական պարապմունքներ.

5) մշակում է ՆԶՊ առարկայի ուսումնական ծրագրի «Անվտանգ կենսագործունեություն և կենսապահովում» բաժինը և դրան համապատասխան ուսումնական օրինակելի պլանի դրույթները, աջակցում է ՆԶՊ ուսումնական ձեռնարկի համապատասխան բաժնի նյութերի կազմմանը.

6) աջակցում է արտադասարանական «Պատանի փրկարար» խմբերի ձևավորմանը, դրանց ուսումնական գործընթացի պլանավորմանը և իրականացմանը.

7) ԱՀ ԿԳՍՄՆ համապատասխան ստորաբաժանման հետ համագործակցված կազմակերպում և իրականացնում է զինղեկների վերապատրաստում ԱԻ անձի կենսագործունեության և կենսապահովման, ՔՊ հիմնահարցերի գծով.

8) ԱՀ ԿԳՄՍՆ հետ համատեղ վերահսկում է ուսումնական հաստատություններում ՆԶՊ առարկայի «Անվտանգ կենսագործունեություն և կենսապահովում» բաժնի ուսուցման, ԱԻ և ՔՊ աշխատանքների կատարման որակը։ Ուսումնական հաստատություններում ԱԻ և ՔՊ գծով անցկացվող միջոցառումների պլանավորման և իրացման մասին առաջարկություններով դիմում է ԱՀ ԿԳՄՍՆ.

9) իրականացնում է միջոցառումներ սովորողների մասնագիտական կողմնորոշման, ԱԻ և ՔՊ ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու նպատակով:

 

3.4. ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

93. ԱՀ ոստիկանությունը`

1) ստուգում է ուսումնական հաստատություններում ուսումնական զենքերի և զինամթերքի պահպանման սենյակների անվտանգության համապատասխանությունը օրենքի պահանջներին, իրականացնում է դրանց ազդանշանային համակարգի սպասարկումը.

2) ուսումնական հաստատություններին ցուցաբերում է մեթոդական օգնություն, կատարում զենք-զինամթերքի անվտանգ պահպանության վերաբերյալ հրահանգավորում.

3) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ուսումնական հաստատություններում ստուգում է ուսումնական զենք-զինամթերքի պահպանման պայմանները, ուսումնական զենքերի ու զինամթերքի առկայությունը.

4) ապահովում է ուսումնական հաստատությունների կողմից անհրաժեշտ ուսումնական զենքերի, զինամթերքի ստացումը, դրանց պահպանությունը՝ ուսումնական հաստատությունների ամառային արձակուրդների ընթացքում.

5) ապահովում է ուսումնական հաստատությունների անվտանգությունը1

6) ուսումնական հաստատությունների մանկավարժական կոլեկտիվների, սովորողների համար կազմակերպում է սեմինարներ, գործնական պարապմունքներ` հասարակական կարգի պահպանման անհրաժեշտության, քաղաքացիական պարտքի գիտակցման, միջանձնային հարաբերությունների կարգավորման և այլ կարևոր թեմաներով, մշակում և հրատարակում է գրքույկներ, ուղեցույցներ, պատրաստում է ուսումնական տեսաֆիլմեր, ցուցապաստառներ և այլ անհրաժեշտ նյութեր.

7) իրականացնում է աշխատանք սովորողների մասնագիտական կողմնորոշման, ոստիկանական ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու նպատակով:

 

3.5. ԱՀ ԱՆ

 

94. ԱՀ ԱՆ`

1) ուսումնական հաստատություններում իրականացնում է նախազգուշական-պրոֆիլակտիկ աշխատանքներ, այդ թվում՝ հակահամաճարակային և առողջ ապրելակերպի դաստիարակման բնույթի.

2) համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության 2008 թվականի ապրիլի 23-ի թիվ 58 հրամանի դրույթների՝ ուսումնական տարվա սկզբում իրականացնում է սովորողների բուժզննություն, ըստ առողջական վիճակի հետ կապված խնդիրների տարաբաժանում է նրանց հիմնական, նախապատրաստական և բժշկական հսկողության տակ գտնվող խմբերի, կազմակերպում հիվանդների անհրաժեշտ բուժումը.

3) ԱՀ ԿԳՍՄՆ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման և այլ պետական կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցված կազմակերպում, իրականացնում է ուսումնական հաստատությունում ՆԶՊ առարկայի «Առաջին բուժօգնության հիմունքներ» բաժինը դասավանդող բուժաշխատողների (զինղեկների, այլ ուսուցիչների) վերապատրաստումն ու որակավորման բարձրացումը` բժշկական գիտելիքների մասով.

4) ԱՀ ԿԳՄՍՆ հետ համատեղ վերահսկում է ուսումնական հաստատություններում առաջին բուժօգնության ուսուցման որակը։ Դրա արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններով դիմում է ԱՀ ԿԳՄՍՆ.

5) աջակցում է ուսումնական հաստատություններում առաջին բուժօգնության բուժմիջոցների ցանկի կազմմանը, անհրաժեշտ բուժական գույքով և հանդերձանքով ապահովմանը, ԱԲՕ խմբակների ձևավորմանը և գործունեությանը.

6) զանգվածային միջոցառումների և ռազմամարզական մրցույթների ժամանակ ապահովում է «Շտապ օգնության» անձնակազմի, ռազմամարզական ճամբարներում՝ բուժաշխատողի առկայությունը։

 

3.6. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

95. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները ՝

1) վերահսկողություն են սահմանում ՆԶՊ և «Ֆիզիկական կրթություն» առարկաների ուսուցիչների ընտրության և նշանակման ընթացակարգի վրա․

2) համաձայնեցնելով ԱՀ ԿԳՄՍՆ հետ՝ Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժինների աշխատողների կազմից նշանակում է տվյալ տարածքի ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության գործընթացը համակարգող աշխատողի, ով ունի համապատասխան մասնագիտական որակավորում և կազմակերպչական ձիրքեր.

3) ապահովում են ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության համար նախատեսված շինությունների կառուցումը, շահագործումը, պահպանման միջոցների հատկացումը.

4) ապահովում են ուսումնական հաստատությունների սովորողների դաշտային պարապմունքների, ռազմամարզական խաղերի և ճամբարների կազմակերպումն ու վերահսկողությունը.

5) իրականացնում են միջոցառումներ` ուսումնական հաստատությունների ՆԶՊ կաբինետների, փառքի սրահների և անկյունների ձևավորման, զենքի պահասենյակների ամրացման և կահավորման, ԱԻ և ՔՊ, ԱԲՕ ուսումնանյութական հենքի համալրման նպատակով.

6) իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են ուսումնական հաստատությունների սովորողների նախազորակոչային պատրաստությանը, առկա ուսումնանյութական, գույքային, կազմակերպչական խնդիրների լուծմանը:

 

3.7. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԶՊ և «ՖԻԶԻԿԱԿԱՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ

ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

96. Արցախի Հանրապետության շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում նախազորակոչային պատրաստության համակարգման համար զինղեկների կողմից ընտրվում է ավագ զինղեկ, ով ունի մասնագիտական և ուսումնամեթոդական բարձր պատրաստություն, կազմակերպչական ձիրքեր և բարձր հեղինակություն անձնակազմի շրջանում։ Այս ընտրության մասին տվյալ տարածքի և սպորտի կրթության բաժնի կողմից տեղեկացվում են ԱՀ ԿԳՄՍՆ, տարածքային զինվորական կոմիսարն ու տարածքում տեղակայված ուսումնական հաստատություններին կցագրված զորամասերի հրամանատարությունը, ԱՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու ուսումնական հաստատությունների տնօրենները:

97. Ավագ զինղեկը`

1) ղեկավարում է տարածքի ՆԶՊ առարկայի մեթոդմիավորման աշխատանքները.

2) կազմակերպչական առումով աջակցում է ՆԶՊ և «Ֆիզիկական կրթություն» առարկաների գծով ուսումնամեթոդական հավաքների և դրանց ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացների անցկացմանը.

3) ապահովում է մշտական կապ տարածքային զինկոմիսարիատի, ԱՀ ԱԻՊԾ տարածքային ստորաբաժանումների և ԱՀ ՊՆ կողմից ուսումնական հաստատություններին կցագրված զորամասերի հետ նախազորակոչային պատրաստության ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների բարելավման նպատակով.

4) աջակցում է տարածքային զինվորական կոմիսարիատին անհրաժեշտ աշխատանքների կատարմանը (դիսպանսերիզացիա, կցագրում, զորակոչ, զորահավաք, ռազմական ուսումնական հաստատությունների դիմորդների ընտրություն և դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում).

5) գրանցում է տարածքի ուսումնական հաստատություններում առկա ուսումնական զենքի, ռազմամթերքի, փոքր տրամաչափի և օդամղիչ հրացանների, այլ ուսումնական գույքի ու միջոցների աշխատանքային վիճակը, վերադաս կառույցներին ներկայացնում հայտեր՝ դրանց լրացման, ստուգման, վերանորոգման նպատակով։ Ուսումնական յուրաքանչյուր կիսամյակի վերջում տվյալ տարածքի կրթության և սպորտի բաժնին ներկայացնում է ՆԶՊ առարկայի ուսումնանյութական հենքի վերաբերյալ հաշվետվություն.

6) ուսումնական տարվա սկզբում պլանավորում, իսկ վերջում՝ կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում տվյալ տարածքի և սպորտի կրթության բաժնին։

98. Ուսումնական հաստատության տնօրենը`

1) պատասխանատվություն է կրում սովորողների ՆԶՊ և «Ֆիզիկական կրթություն» առարկաների ուսուցման և ռազմահայրենասիրական դաստիարակության, դասարանական և արտադասարանական աշխատանքների կազմակերպման համար.

2) ապահովում է ՆԶՊ և «Ֆիզիկական կրթություն» առարկաների ծրագրով նախատեսված դասարանական, արտադասարանական պարապմունքների, ուսումնական հավաքների, մրցույթների, ռազմամարզական խաղերի անցկացման համար անհրաժեշտ պայմաններ և ուսումնանյութական հենք.

3) ապահովում է միջառարկայական կապերը, ՆԶՊ հետ փոխկապակցված առարկաների առանձին թեմաների խորը ուսումնասիրման նպատակով համապատասխան ուսուցիչների հետ պլանավորում և կազմակերպում է համատեղ դասեր.

4) հաստատում է ՆԶՊ առարկայի ուսումնական պլանը, զինղեկի նախազորակոչային պատրաստության միջոցառումների անհատական պլանը, վերահսկում է դրանց կատարումը, արդյունքները քննարկման է դնում մանկավարժական խորհրդի նիստում.

5) ուսումնական հաստատությունում նախազորակոչային պատրաստության, ԱԻ և ՔՊ միջոցառումների պլանավորման ու անցկացման վերաբերյալ արձակում է հրամաններ, վերահսկում դրանց կատարումը.

6) ՆԶՊ առարկայի ուսուցչի թափուր տեղի դեպքում հայտ է ներկայացնում ԱՀ ԿԳՄՍՆ՝ ԱՀ ՊՆ ներկայացնելու և վերջինիս կողմից թեկնածուներ առաջադրելու համար։ Ուսումնական հաստատության կողմից տրված հայտարարության հիման վրա, սահմանված ժամկետում մրցույթի համար ներկայացնում են թեկնածուների տվյալները: Մրցույթ կազմակերպելու համար ստեղծում է հանձնաժողով, որի կազմում պարտադիր ընդգրկվում է տվյալ տարածքի ավագ զինղեկը: Մրցույթի անցկացման տեսական և գործնական առաջադրանքների հարցաշարը կազմվում է ԱՀ ԿԳՄՍՆ կողմից.

7) ուսումնական հաստատության տնօրենը մրցույթում հաղթած թեկնածուին, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, նշանակում է ուսումնական հաստատության զինղեկ (ՆԶՊ ուսուցիչ)` նրա հետ կնքելով համապատասխան աշխատանքային պայմանագիր:

 

4. ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

99. Ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստության ուղղությամբ աշխատանքների վերահսկողությունն իրականացնում են ԱՀ ԿԳՄՍՆ, ԱՀ ՊՆ, ԱՀ ՆԳՆ, ԱՀ ԱՆ և Արցախի Հանրապետության տարածքային կառավարման մարմինները անմիջականորեն կամ իրենց համապատասխան ստորաբաժանումների միջոցով, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ղեկավարությունը:

100. Ուսումնական հաստատության սովորողների նախազորակոչային պատրաստության ստուգման նպատակն է`

1) ուսումնասիրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի, այլ օրենսդրական ակտերի, զինապարտության հարցերին առնչվող Արցախի Հանրապետության կառավարության որոշումների, ԱՀ ՊՆ, ԱՀ ԿԳՄՍՆ, իրենց ենթակայության տակ ուսումնական հաստատություններ ունեցող այլ նախարարությունների և գերատեսչությունների հրամանների, հրահանգների, շրջաբերական նամակների, ինչպես նաև ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստության կարգի պահանջների կատարումը.

2) ուսումնասիրել սովորողների ՆԶՊ առարկայի ուսուցման կազմակերպման վիճակը, ԱԻ և ՔՊ հիմնահարցերի, ռազմակիրառական կարողությունների յուրացման և ԱՀ ՊՆ ծառայելու պատանիների նախապատրաստվածության աստիճանը, ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման դրվածքը.

3) ստուգել «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցման կազմակերպման վիճակը, սովորողների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը.

4) օգնություն ցույց տալ նախազորակոչային պատրաստության համար պատասխանատու կրթության տեղական մարմիններին, ուսումնական հաստատություններին` պատանիների ՆԶՊ և «Ֆիզիկական կրթություն» առարկաների ուսուցման, ռազմահայրենասիրական դաստիարակության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

101. Ստուգումները կարող են իրականացնել համալիր ձևով` ընդգրկելով նախազորակոչային պատրաստության ամբողջ գործընթացը կամ մասնակի՝ առանձին առարկաների ուսուցման կամ դրանց առանձին բաժինների, ռազմահայրենասիրական դաստիարակության թեմաների կտրվածքով:

102. Ուսումնական հաստատությունները սովորողների ՆԶՊ, «Ֆիզիկական կրթություն» առարկաների ուսուցման և ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքի վերահսկողությունն իրականացնում են համաձայն դրանց ուսումնական պլանների, իսկ արդյունքները՝ պարտադիր կարգով քննարկում մանկավարժական խորհրդի կամ կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նիստերում:

103. Հանրապետական և շրջանային (տարածքային) ստուգումներն իրականացվում են համապատասխան հանձնաժողովների կողմից: Հանձնաժողովի կազմը սահմանվում է ստուգումն իրականացնող մարմնի (մարմինների) հրամանով:

104. Ստուգող հանձնաժողովները նախապես հրահանգավորվում են:

105. Սովորողների ՆԶՊ, «Ֆիզիկական կրթություն» առարկաների ուսուցման, ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքի վերահսկողությունն անընդհատ գործընթաց է և ներառում է հետևյալ փուլերը`

1) նախապատրաստական աշխատանք.

2) ստուգումներ և ուսումնասիրություն, աշխատանքի գնահատում և ամփոփում, հանձնարարականներ, ուսուցում.

3) ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքների մասին վերադաս մարմիններին տեղեկացում (ստուգումների արդյունքների հիման վրա կազմվող փաստաթղթերի ցանկը և 1-5 ձևերը).

4) վերադաս մարմինների կողմից որոշումների ընդունում.

5) ընդունված որոշումների, արձակված հրամանների կատարման վերահսկողություն:

106. Ուսումնական հաստատությունները նախազորակոչային պատրաստության վիճակի համալիր ստուգման են ենթարկվում երեք տարին մեկ անգամ: Առանձին առարկաների գծով (թեմատիկ) ստուգումներ են կատարվում ըստ անհրաժեշտության: «ԱՆԲԱՎԱՐԱՐ» գնահատական ստացած ուսումնական հաստատությունները վերստուգվում են մեկ տարի անց:

107. Համալիր ստուգմանը հատկացվում է 3-5 օր, իսկ առարկայական (թեմատիկ) ստուգմանը` 1-3 օր: Ստուգումների հարցաշարում նախատեսվում են` ուսումնական գործընթացի կազմակերպման, ՆԶՊ և «Ֆիզիկական կրթություն» առարկաների ծրագրերի կատարման, զինղեկի և «ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցչի մեթոդական պատրաստության ու նրանց կողմից անցկացվող պարապմունքների որակի, ուսումնանյութական հենքի կատարելագործման, ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների և նախազորակոչային պատրաստության ղեկավարման դրվածքի վերաբերյալ հարցերը:

108. Ուսումնական հաստատությանն ընդհանուր գնահատական դրվում է սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացման որակի, զինղեկի և «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցչի վարած պարապմունքների վերլուծության, ուսումնանյութական հենքի վիճակի և ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքի համար նշանակված գնահատականների հիման վրա: Հաշվի են առնվում նաև սովորողների արտադասարանական պատրաստության, նրանց կողմից ՊԱՊ համալիրի նորմերի հանձնման արդյունքները:

109. Սովորողների կողմից ծրագրերի յուրացման աստիճանը որոշվում է պարապմունքների ընթացքում նրանց ստացած գնահատականների հիման վրա: Ըստ այդ գնահատականների՝ նշանակվում է ուսումնական հաստատության ընդհանուր գնահատականը.

1) «ԳԵՐԱԶԱՆՑ» գնահատական նշանակվում է, եթե ստուգված սովորողների առնվազն 90 %-ը ստացել է դրական գնահատական, այդ թվում 55 %-ը` «ԳԵՐԱԶԱՆՑ».

2) «ԼԱՎ» գնահատական նշանակվում է, եթե ստուգված սովորողների առնվազն 80 %-ը ստացել է դրական գնահատականներ, ընդ որում` առնվազն 55 %-ը «ԼԱՎ» և «ԳԵՐԱԶԱՆՑ».

3) «ԲԱՎԱՐԱՐ» գնահատական նշանակվում է, եթե ստուգված սովորողների առնվազն 55 %-ը ստացել է դրական գնահատականներ, ընդ որում` առնվազն 25%-ը «ԼԱՎ» և «ԳԵՐԱԶԱՆՑ».

4) «ԱՆԲԱՎԱՐԱՐ» գնահատական նշանակվում է, եթե ստուգված սովորողների գնահատականները ցածր են «ԲԱՎԱՐԱՐ» գնահատականի պահանջներից։

110. Ծրագրերի յուրացման որակի ստուգման համար ուսումնական հաստատությանը գնահատական է նշանակվում, եթե ստուգվել է առնվազն 2 դասարան (խումբ): Հմտությունների, կարողությունների, գիտելիքների, պատկերացումների գնահատումը կատարվում է անցած թեմաների յուրացման ստուգմամբ:

111. ՆԶՊ և «Ֆիզիկական կրթություն» առարկաների պարապմունքների որակը ստուգվում է առնվազն 2 դասի անցկացման ընթացքում և գնահատվում է «ԳԵՐԱԶԱՆՑ», «ԼԱՎ», «ԲԱՎԱՐԱՐ» կամ «ԱՆԲԱՎԱՐԱՐ»: Դասը գնահատելիս հաշվի է առնվում դասի բովանդակության համապատասխանությունը ծրագրի պահանջներին, դասավանդման մեթոդների ճիշտ ընտրությունը, թեմայի ուսումնանյութական ապահովվածությունն ու դասի ժամանակ դրա կիրառումը, սովորողների պատրաստությունն ու վարքը:

112. Ուսումնական հաստատությունում դասավանդման որակը գնահատվում է ստուգվող դասերի համար զինղեկի և «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցչի ստացած միջին գնահատականներով:

113. ՆԶՊ և «Ֆիզիկական կրթություն» առարկաների ուսումնական ուսումնանյութական հենքի վիճակը գնահատվում է.

1) «ԳԵՐԱԶԱՆՑ», եթե առկա են կանոնադրության համաձայն նախատեսված կահավորված սենյակները, վայրերը և կետերը, ուսումնական գույքը, ինչպես նաև ապահովվում են կանոնադրության բոլոր պահանջները.

2) «ԼԱՎ», եթե բացակայում են «ԳԵՐԱԶԱՆՑ» գնահատականի համար թվարկված ուսումնանյութական հենքի առանձին, ոչ էական տարրերը.

3) «ԲԱՎԱՐԱՐ», եթե առկա են «ԼԱՎ» գնահատականի համար թվարկված բոլոր պայմանները, բացառությամբ ուսումնական հրապարակներից (տեղերից) որևէ մեկի.

4) «ԱՆԲԱՎԱՐԱՐ», եթե ուսումնական ուսումնանյութական հենքի վիճակը չի համապատասխանում կանոնադրական պահանջներին կամ վարժական զենքն ու տեխնիկան պահպանվում են սահմանված պահանջների կոպիտ խախտումներով:

114. Ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքը գնահատվում է «ԲԱՎԱՐԱՐ» կամ «ԱՆԲԱՎԱՐԱՐ»: Այստեղ հաշվի է առնվում սովորողների առաջադիմությունը ՆԶՊ առարկայի դասավանդման, արտադասարանական աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը, արդյունավետ գործող ռազմամարզական խմբակների առկայությունն ու զորամասերի հետ համագործակցությունը:

115. Սովորողների նախազորակոչային պատրաստության ընդհանուր վիճակը գնահատվում է.

1) «ԳԵՐԱԶԱՆՑ», եթե սովորողների պատրաստությունը, զինղեկի և «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցչի անցկացրած պարապմունքների որակը, ուսումնանյութական հենքերի վիճակը գնահատվել են «ԳԵՐԱԶԱՆՑ», սովորողների ֆիզիկական պատրաստության վիճակը` առնվազն «ԼԱՎ», իսկ ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքը` «ԲԱՎԱՐԱՐ».

2) «ԼԱՎ», եթե սովորողների պատրաստությունը, զինղեկի և «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցչի անցկացրած պարապմունքների որակը, սովորողների ֆիզիկական պատրաստության վիճակը, ուսումնանյութական հենքերի վիճակը գնահատվել են առնվազն «ԼԱՎ», իսկ ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքը` «ԲԱՎԱՐԱՐ».

3) «ԲԱՎԱՐԱՐ», եթե սովորողների պատրաստությունը, զինղեկի և «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցչի անցկացրած պարապմունքների որակը, սովորողների ֆիզիկական պատրաստության վիճակը, ուսումնանյութական հենքերի վիճակը և ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքը գնահատվել են առնվազն «ԲԱՎԱՐԱՐ».

4) «ԱՆԲԱՎԱՐԱՐ», եթե վերը թվարկված որևէ ցուցանիշ գնահատվել է «ԱՆԲԱՎԱՐԱՐ»:

116. Առարկայական (թեմատիկ) ստուգում անցկացնելիս ուսումնական հաստատությունը գնահատվում է միայն տվյալ առարկայի, դրա որևէ բաժնի (թեմաների), սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության, միջառարկայական կապերի ապահովման տեսանկյունից: Առարկայական (թեմատիկ) ստուգման արդյունքները հաշվի են առնվում համալիր ստուգման ժամանակ։

117. ԱՀ ԿԳՄՍՆ՝ համագործակցելով ԱՀ ՊՆ, ԱՀ ՆԳՆ, ԱՀ ԱՆ և այլ շահագրգիռ կառույցների հետ ուսումնական հաստատությունում իրականացնում է ուսումնասիրություններ` տեղում նախազորակոչային պատրաստության վիճակը պարզաբանելու համար: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կատարվում է դրանց վերլուծություն և գնահատում:

118. Ստուգումների արդյունքներով «ԱՆԲԱՎԱՐԱՐ» գնահատական ստացած զինղեկը, «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցիչը պարտադիր, արտահերթ կարգով պետք է ատեստավորվեն:

119. ՆԶՊ և «Ֆիզիկական կրթություն» առարկաների ստուգումների արդյունքներով կազմվում են տեղեկանքներ, որոնցից մեկական օրինակներ ուղարկվում են ստուգումներ իրականացնող պետական կառավարման լիազոր և տարածքային մարմիններին:

120. Նախազորակոչային պատրաստության վերահսկողությունն իրականացնող բոլոր մակարդակների ղեկավար մարմինները կատարում են սովորողների աշխատանքի արդյունքների տարեկան վերլուծություն և ԱՀ ԿԳՄՍՆ ներկայացնում ամփոփիչ ամենամյա հաշվետվություն:

______________________________

1 ԱՀ կառավարության որոշման ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման միջոցառումներում կարող են ներգրավել զինղեկներին։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Ձև 1

 

Բաժին. «Շարային պատրաստություն»։

Թեմա. «Շարքից դուրս գալը, հրամանատարին (պետին) մոտենալը և ողջունելը, շարք վերադառնալը»։

Գնահատվող տարրեր.

1. արտաքին տեսքը,

2. շարային կեցվածքը,

3. շարքից դուրս գալը,

4. դարձումներ տեղում,

5. շարային քայլ,

6. դարձումներ շարժման ժամանակ,

7. հրամանատարին (պետին) մոտենալը,

8. հրամանատարին (պետին) ողջունելը,

9. շարք վերադառնալը։

 

Բաժին. «Մարտավարական-ֆիզիկական պատրաստություն»։

Թեմա. «Գլորումներ դեպի կողք՝ զենքով»։

Գնահատվող տարրեր.

1. ելման դրություն ընդունելը,

2. անցումը կանգնած դրությունից միջանկյալ (կքանստած) դրության,

3. անցումը միջանկյալ (կքանստած) դրությունից պառկած դրության,

4. պառկած կրակային դրություն ընդունելը,

5. գլորումը դեպի աջ (ձախ)՝ քայլ առ քայլ՝ ըստ հաշվարկի,

6. մարմնի դրությունը անցման ժամանակ,

7. զենքը կրծքին մոտ քաշելը և պահելը,

8. ոտքերի անցումները և մարմնի պտտման ապահովումը,

9. հակառակորդի շարունակական դիտարկումը,

10. կրակային դրություն ընդունելը նոր դիրքում,

11. գլորում դեպի աջ (ձախ)՝ միանգամից։

 

Բաժին. «Կրակային պատրաստություն»։

Թեմա. «Ջ-1 ուսումնական նռնակի նետումը պառկած դրությունից թիրախի ուղղությամբ»։

Ստուգողական նետման թույլտվություն տրվում է սովորողի կողմից նռնակի հետ վարման անվտանգության կանոնների հստակ իմացության և նետման ժամանակ գործողությունների հերթականության բանավոր ներկայացման դեպքում։

Գնահատվող տարրեր.

1. ելման դրություն ընդունելը,

2. անցումը կանգնած վիճակից պառկած դրության՝ միջանկյալ (կքանստած) դրության անցնելով,

3. զենքը կողք դնելը,

4. Ջ-1 ուսումնական նռնակը «Նռնակը նետելուն պատրաստ» վիճակի բերելը (ապահովիչ ճուլկիի ծայրերն ուղղելը և օղակը դուրս քաշելը),

5. նռնակի նետման համար թափ հավաքելը՝ իրանը բարձրացնելը, կողքով դեպի հետ շրջվելը, ձեռքում պահած նռնակը հետ տանելը,

6. մարմնի դրությունը նետման ժամանակ,

7. նռնակի նետումը մոտ 450 անկյան տակ,

8. «Նռնա՛կ» նախազգուշական բացականչություն անելը,

9. պառկած դրության անցումը և նռնակի բեկորներից պաշտպանության ապահովումը,

10. թիրախի խոցումը,

11. ոտքի կանգնելը։

 

Ձև 2

 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԶՊ ԱՌԱՐԿԱՅԻ

ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

________________________________________________________________________________

ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը

Տնօրեն __________________________________________________________________________

անուն, ազգանուն, երբվանից է աշխատում այդ պաշտոնում

Զինղեկ __________________________________________________________________________

զինվորական կոչում, անուն, ազգանուն, ծննդյան թիվ

________________________________________________________________________________

կրթություն (ընդհանուր, զինվորական)

________________________________________________________________________________

մինչ պահեստազոր արձակվելը զբաղեցրած զինվորական պաշտոնը, երբվանից է զբաղեցրել

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ՆԶՊ առարկան դասավանդվում է _______________դասարաններում (կուրսերում), ուսման մեջ ընդգրկված են __________________սովորողներ, այդ թվում՝_________պատանիներ:

2. Վերջին 3 տարվա ընթացքում ՆԶՊ առարկայի ուսուցանման վիճակը ուսումնասիրվել է (ստուգվել է)

_____________________________________________________________________________

ստուգող կազմակերպությունը, գտնվելու վայրը

_____________________________________________________________________________:

ստուգման ժամկետը, ստացած գնահատականը

 

II. ՆԶՊ ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԱՆՄԱՆ ՎԻՃԱԿՆ ԸՆԹԱՑԻԿ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ

 

1. ՆԶՊ առարկայի ուսումնական ծրագիրը ստուգման օրը կատարվել է ____ %-ով, դասերին հաճախումը կազմում է ____%:

2. Սովորողների կողմից ծրագրի յուրացման աստիճանը տնօրինությունը ստուգել է

________________________________________________________________________________

ժամկետը, ծրագրի բաժինը

________________________________________________________________________________:

դասարանը, ստուգված սովորողների թիվը, ստուգման գնահատականը

3. Տնօրենը ստուգել է զինղեկի անցկացրած ________________________________________ թեմայով պարապմունքը և գնահատել է ___________________________:

4. Ռազմադաշտային պարապմունքները և ինքնաձիգ զենքով հրաձգությունը մարտական փամփուշտներով անցկացվել են (պլանավորվել են) ___________________________

ժամկետը

________________________________________________________________________________:

անցկացման վայրը

5. ՆԶՊ առարկայի ուսուցման վիճակը քննարկվել է մանկավարժական խորհրդում

________________________________________________________________________________

երբ, արդյունքները

________________________________________________________________________________:

 

III. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ԱՅԼ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ

ԳՈՒՅՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Ինքնաձիգ _________________ հատ, տիպը _______________________

Ինքնաձիգի ուսումնական փամփուշտ_______________հատ,

Փոքր տրամաչափի հրացան _____ հատ, տիպը _________________, վիճակը _______________

Փոքր տրամաչափի հրացանի փամփուշտներ____________հատ,

Օդամղիչ հրացան ______հատ, տիպը _____________________, վիճակը __________________

Օդամղիչ հրացանի մանրագնդակ _________ հատ,

Ձեռքի ուսումնական բեկորային նռնակ ___________ հատ, տիպը _________________________

Հրամանատարական արկղիկ _______________ հատ,

Հակատանկային ական ______________________ հատ, տիպը __________________________

Հակահետևակային ական ____________________ հատ, տիպը __________________________

Հանդերձանք (դաշտային համազգեստ) __________________ լրակազմ,

Պակասում են` __________________________________________________________________

թվարկել

______________________________________________________________________________

նշել պատճառը

 

IV. ՈՒՍՈՒՄՆԱՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԵՆՔԻ ՎԻՃԱԿԸ

 

_______________________________________________________________________________

անվանումը, առկայությունը, վիճակը

________________________________________________________________________________

ՆԶՊ դասասենյակ _________________________________________________________________

Զենքի պահպանման սենյակ __________________________________________________________

Հրաձգարան ____________________________ մետր

Մարտավարության դաշտ ___________________________________________________________

Մարզահրապարակ, մարզադահլիճ ____________________________________________________

Շարային պատրաստության հրապարակ ________________________________________________

Մարտավարական-ֆիզիկական վարժանքների կատարման տարածք ______________________

Գործնական պարապմունքի վայրեր ____________________________________________________

Զենքի մաքրման և յուղման տեղ ______________________________________________________

Ինքնաձիգի նմանակիչ ______________________________________________________________

Մարտական փառքի սրահ (սենյակ, անկյուն) _____________________________________________

Ուսումնական զենքի և զինամթերքի հափշտակման դեպքեր, այլ արտակարգ պատահարներ

________________________________________________________________________________

երբ է կատարվել

________________________________________________________________________________

տեսակը, քանակը, պատճառը և հետախուզման արդյունքները

ՆԶՊ առարկայի ուսումնանյութական հենքի վիճակը գնահատվում է _____________________:

 

V. ՏՎՅԱԼՆԵՐ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ուսումնական հաստատությունում գործում են

______________________________________

 

խմբակի անվանումը

ռազմամարզական արտադասարանական խմբակ(ներ):

2. Ավարտական դասարանների սովորողներից բազմամարտի նորմերը հանձնել են _______ անձ։

3. Վերջին 3 տարում ռազմական ուսումնական հաստատություններ են դիմել __________________

շրջանավարտ: Նրանցից ընդունվել են _______________ անձ:

4. Կարգապահության վիճակը ուսումնական ջոկերում (դասակներում) _______________________:

5. ՆԶՊ առարկայի պարապմունքներին մասնակցող սովորողներից իրավախախտումներ են թույլ տվել _______անձ։ _____________________________________________________________

իրավախախտումը

____________________________________________________________________________:

պատճառը

 

VI . «ՆԶՊ-ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ՄԵԹՈԴՄԻԱՎՈՐՄԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

VII. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ։ ՆԶՊ ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ

ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

ՏՆՕՐԵՆ՝ ________________________

անուն, ազգանուն

________________________

ստորագրություն

 

__________________ 20___ թ.

 

 

Ձև 3

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԶՊ ԱՌԱՐԿԱՅԻ

ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

_________________________________________________________________________________

ուսումնական հաստատության լրիվ անվանումը, գտնվելու վայրը

Տնօրեն __________________________________________________________________________

ազգանուն, անուն

Զինղեկ __________________________________________________________________________

զինվորական կոչում, ազգանուն, անուն

_________________________________________________________________________________

պաշտոնավարման ժամանակաշրջանը, երբ է անցել ուսումնական հավաքներ,

_________________________________________________________________________________

որակավորման բարձրացման դասընթացներ

 

1. Պլանավորման համապատասխանությունը ծրագրի պահանջներին ____________________

_________________________________________________________________________________:

2. Թերությունները___________________________________________________________________

_________________________________________________________________________________:

թվարկել

3. Ծրագրի կատարումը, ստուգման օրը ____%:

Ինչ հարցեր չեն ուսումնասիրվել և ինչու, պատճառները _________________________________

_________________________________________________________________________________:

4. Պարապմունքներին հաճախումների միջինը ____%, ստուգման օրը`____%:

5. Չհաճախելու հիմնական պատճառները _______________________________________________:

 

I. ՆԶՊ ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՈՐԱԿԸ

ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է _______________, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԸՍՏ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԾՐԱԳՐԻ ԲԱԺԻՆՆԵՐԻ (ԹԵՄԱՆԵՐԻ)

 

Ծրագրի

բաժիններ

Դասարան

(կուրս)

Ստուգված

սովորողների

թիվը

Գնահատականներ

գերազանց

լավ

բավարար

անբավարար

Ընդհանուր

գնահատական

1

             

2

             

3

             

4

             

5

             

6

             

7

             

8

             

9

             

10

             

ընդհանուր

ստուգվել է

   

Սովորող

%

Սովորող

%

Սովորող

%

Սովորող

%

 

 

Սովորողները բավարար չափով չեն յուրացրել

________________________________________________________________________________

ըստ ծրագրի նշել յուրաքանչյուր բաժնի հարցերը

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________:

 

II. ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԲԱԶՄԱՄԱՐՏԻ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

Ստուգվել է ______ սովորող: Նրանցից նորմերը հանձնել են _____%, այդ թվում`

ուսումնական նռնակի նետումից ______%,

օդամղիչ հրացանից հրաձգությունից _____%,

100մ վազքից ______%,

1000մ վազքից _____%,

պարանով մագլցումից _____%,

պտտաձողի վրա ձգում վարժությունից ______%,

գետնից հրում վարժությունից _____%։

Թերությունները

______________________________________________________________________________

______________________________________________________________________________:

 

III. ՆԶՊ ԱՌԱՐԿԱՅԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՈՐԱԿԸ

ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է_________

 

1. Պարապմունքների թեման:

2. Դրական՝ առավել բնութագրական, արդյունավետ և օրինակելի աշխատանքը ______________

________________________________________________________________________________:

3. Թերությունները__________________________________________________________________

այդ թվում՝ դասի անհամապատասխանությունը թեմային

________________________________________________________________________________

ՆԶՊ կաբինետի վատ կահավորվածությունը, ուսումնանյութական հենքը թերի օգտագործելը

________________________________________________________________________________:

դաստիարակչական աշխատանքի բացակայությունը դասի ընթացքում

 

IV. ՈՒՍՈՒՄՆԱՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԵՆՔԻ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ______

 

1. Դրական աշխատանք _____________________________________________________________

ո՞րն է արժանի ուշադրության և տարածման

Պակասում է ______________________________________________________________________

թվարկել պակասող տարրերը

2. Թերությունները _________________________________________________________________

բացակայում են, չեն համապատասխանում կանոնադրական պահանջներին

________________________________________________________________________________

թվարկել սարքավորումների թերությունները, նշել ուսումնական զենքերի վիճակը

________________________________________________________________________________

նշել թերությունների պատճառները

 

V. ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է _____

 

1. Աշխատանքային պլանի (համապատասխան բաժնի) առկայությունը ____________________

_______________________________________________________________________________

կազմվա՞ծ է, թե՞ ոչ, թերությունները

2. _____________________________________________________________________________

_______________________________________________________________________________

ժամկետների պահպանումը, միջոցառումների ուղղվածությունը

3. Մարտական փառքի թանգարանների, սրահների, սենյակների առկայությունը և կահավորվածությունը

____________________________________________________________________________

նշել` ծառայու՞մ են դրանք իրենց նպատակին, թե՞ ոչ

_____________________________________________________________________________

ի՞նչ աշխատանքներ են կատարվում անձամբ սովորողների կողմից

4.Դիտողական, քարոզչական նյութերի առկայությունը __________________________________

5. Ձևավորումը _________________________________________________________________

ի՞նչ հարցեր են լուսաբանվում և չեն լուսաբանվում

________________________________________________________________________________

դրանց բովանդակությունը, հրատապությունը

6. Գործնական կապերը կցագրված զորամասերի հետ__________________________________

________________________________________________________________________________

համատեղ միջոցառումների պլանը, համատեղ աշխատանքը, արդյունքները

7. Կապը այն զորամասերի հետ, որոնցում ծառայում են շրջանավարտները ___________________

________________________________________________________________________________

ժամկետը և ձևերը

8. ՆԶՊ առարկա դասավանդվող սովորողների կողմից կարգապահական խախտումները,

իրավախախտումները ______________________________________________________

________________________________________________________________________________

խախտումների թիվը, բնույթը, պատճառները

________________________________________________________________________________

կատարված դաստիարակչական աշխատանքը, արդյունքները

________________________________________________________________________________

 

VI. ՆԶՊ ԱՌԱՐԿԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԸ

 

1. Ուսումնական հաստատությունում արձակված հրամանները «ՆԶՊ» առարկայի վերաբերյալ

________________________________________________________________________________

բովանդակությունը, ժամկետը

________________________________________________________________________________

2. Մանկավարժական խորհրդի աշխատանքը ______________________________________

________________________________________________________________________________

որոշումները, արձանագրությունները

________________________________________________________________________________

կատարման ժամկետները և ընթացքը

3. «ՆԶՊ-Ֆիզիկական կրթություն» առարկաների մեթոդմիավորման աշխատանքը

________________________________________________________________________________

նշել առաջ քաշած խնդիրները և արդյունքները

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

4. ՆԶՊ առարկայի ուսուցման վերահսկողությունը

______________________________________

դասարաններ, պարապմունքներին մասնակցելու,

________________________________________________________________________________

ստուգումներ կատարելու ժամանակը, վերահսկողության արդյունքները

5. Ռազմամարզական ճամբարներին մասնակցությունը

________________________________________________________________________________

պլանավորումը, նախապատրաստական աշխատանքը, արդյունավետությունը

_________________________________________________________________________________

Ընդհանուր գնահատականը _______________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

Առաջարկություններ ՆԶՊ առարկայի ուսուցման աշխատանքների բարելավման վերաբերյալ

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

ՍՏՈՒԳՈՂ (ՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ)

_____________________________________________________________________________

զինվորական կոչումը, ստորագրություն, անուն-ազգանուն

_____________________________________________________________________________

զինվորական կոչումը, ստորագրություն, անուն-ազգանուն

_____________________________________________________________________________

զինվորական կոչումը, ստորագրություն, անուն-ազգանուն

 

______ ______________________20___ թ.

 

 

Ձև 4

 

Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»

ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

__________________________________________________________________________________

ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը

ՏՆՕՐԵՆ___________________________________________________________________________

անուն, ազգանուն

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉ

_________________________________

անուն, ազգանուն, ծննդյան թիվ

__________________________________________________________________________________

կրթությունը

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Ֆիզիկական կրթություն» առարկան դասավանդվում է

__________________________________________________________________________________

դասարաններում (խմբերում), ուսման մեջ ընդգրկված են

_______________________________________________________________________սովորողներ:

2. Վերջին 3 տարվա ընթացքում «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցանման վիճակը

ստուգվել է_________________________________________________________________________

__________________________________________________________________________________

ստուգող կազմակերպությունը, գտնվելու վայրը

__________________________________________________________________________________

ստուգման ժամկետը, ստացած գնահատականը

 

II. «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԱՆՄԱՆ

ՎԻՃԱԿՆ ԸՆԹԱՑԻԿ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ

 

1. «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսումնական ծրագիրը ստուգման օրը կատարվել է ____ %-ով, դասերին հաճախումը կազմում է ____%:

2. Սովորողների կողմից ծրագրի յուրացման աստիճանը տնօրինությունը ստուգել է

__________________________________________________________________________________

ժամկետը, ծրագրի բաժինը

__________________________________________________________________________________

դասարանը, ստուգված սովորողների թիվը, ստուգման գնահատականը

3. Տնօրենը ստուգել է «Ֆիզիկական կրթություն» առարկայի անցկացրած _____________________

_______________________________ թեմայով պարապմունքը և գնահատել է ______________:

4. «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցման վիճակը քննարկվել է մանկավարժական

խորհրդում __________________________________________________________

երբ, արդյունքները

__________________________________________________________________________________:

 

III. ՄԱՐԶԱԳՈՒՅՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Պտտաձող_____հատ, մագլցման պարան______հատ, օղակներ__________, զուգափայտեր__________

Մարմնամարզական պատ____________հատ, մարմնամարզական նստարան________

Մարմնամարզական ներքնակ______հատ, վիճակը________________,

Ցատկատախտակ___________հատ, վիճակը ___________________,

«Այծիկ»___________հատ, վիճակը ___________________________,

«Նժույգ»___________հատ, վիճակը __________________________,

Ֆուտբոլի գնդակ___________հատ, վիճակը _____________________,

Վոլեյբոլի գնդակ_________հատ, վիճակը _______________________,

Վոլեյբոլի ցանց___________հատ, վիճակը ______________________,

Բասկետբոլի դաշտ__________, վիճակը ________________________,

Բասկետբոլի գնդակ___________հատ, վիճակը ___________________,

Բասկետբոլի ցանց___________հատ, վիճակը ____________________,

Նետման գնդակ___________հատ, վիճակը ______________________,

Ձեռքի գնդակ___________հատ, վիճակը ________________________,

Ձեռքի գնդակի դարպաս, ցանց___________հատ, վիճակը ___________,

Թենիսի դաշտ___________հատ, վիճակը _______________________,

Թենիսի գնդակներ___________հատ,

Թենիսի մեծ գնդակ ____________հատ,

Պակասում են`__________________________________________________________________

թվարկել

_________________________________________________________________________________

նշել պատճառը

 

IV. ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ

________________________________________________________________________________

անվանումը, առկայությունը, ծանոթություն

________________________________________________________________________________

Մարզահրապարակ ________________հատ, վիճակը ________________________

Մարզադահլիճ _____հատ, վիճակը______________, կահավորվածությունը_________________

Հրաձգարան ____________________________մետր,

Շարային պատրաստության վարժահրապարակ ______________________________________

Մարտավարական-ֆիզիկական վարժանքների կատարման դաշտ ____________________

Ուսումնամարզական շինությունների վիճակը գնահատվում է _______________________:

 

V. ՏՎՅԱԼՆԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ուսումնական հաստատությունում գործում են

_________________________________________

 

խմբակի անվանումը

մարզական արտադասարանական խմբակ(ներ):

2. Ավարտական դասարանների սովորողներից ՊԱՊ համալիրի նորմերը հանձնել են_____%,

առաջին կարգ_______%, երկրորդ կարգ______%, երրորդ կարգ________%:

3. Կարգապահության վիճակը _________________________________________________________:

4. Մարզական հաջողությունները

______________________________________________________:

մրցույթների մասնակցություն, մրցանակային տեղեր

 

VI. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԻՆԱՄԻԿ

ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ֆիզիկական զարգացման դինամիկ պարամետրերի գրանցումը _________________________,

2. Անհատական խնդիրների բացահայտումը, լուծումների հայտնաբերում ________________,

3. Զարգացման անհատական գրաֆիկների կազմումը __________________________________,

4. Ծնողների հետ տարվող աշխատանքը, տնային հանձնարարությունները ________________,

5. Արդյունքների ստուգումը _________________________________________________:

 

VII. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ։ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ

ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

ՏՆՕՐԵՆ՝ ________________________

անուն, ազգանուն

________________________

ստորագրություն

 

__________________ 20___ թ.

 

 

Ձև 5

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»

ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

_________________________________________________________________________________

ուսումնական հաստատության լրիվ անվանումը, գտնվելու վայրը

Տնօրեն ___________________________________________________________________________

ազգանուն, անուն

«Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցիչ

____________________________________________

ազգանուն, անուն

_________________________________________________________________________________

պաշտոնավարման ժամանակաշրջանը, երբ է անցել որակավորման բարձրացման դասընթացներ

1. Պլանավորման համապատասխանությունը ծրագրի պահանջներին ______________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

Թերությունները ____________________________________________________________________:

թվարկել

2. Ծրագրի կատարումը, ստուգման օրը ________%:

3. Ինչ հարցեր չեն ուսումնասիրվել և ինչու, պատճառները _______________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________:

4. Պարապմունքներին հաճախումների միջինը _________%, ստուգման օրը`_________%:

5. Չհաճախելու հիմնական պատճառները _____________________________________________

________________________________________________________________________________:

 

I. «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՈՐԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՈՐՄԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՄԲ2

 

Ծրագրի

բաժիններ

Դասարան

(խումբ)

Ստուգված

սովորողների

թիվը

Գնահատականներ

գերա-

զանց

լավ

բավ.

անբավ.

ընդհա-

նուր գնա-

հատական

Վազք 100մ (60մ/30մ)

             

Վազք 1000մ(տղաներ)

             

Վազք 500մ (աղջիկներ)

             

Թռիչք բարձրություն

             

Թռիչք երկարություն (տեղից)

             

Թռիչք երկարություն

(թափավազքով)

             

Եռացատկ

             

Ձգումներ պտտաձողից

             

Ձեռքերի ծալում և ուղղում գետնին հենված, պառկած դիրքից

             

Ուսումնական նռնակի նետում

             

Պարանով մագլցում

             

Ընդհանուր ստուգվել է

 

%

Սովորող %

Սովորող %

Սովորող %

Սովորող %

 

______________________________

2 Ստուգվում է թվարկված նորմերից առնվազը 3-ը։

 

Ստուգման գնահատականը___________________________________________________________

Թերությունները____________________________________________________________________

________________________________________________________________________________

 

II. ՊԱՊ ՀԱՄԱԼԻՐԻ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ

 

Ստուգվել է ______ սովորող: Նրանցից նորմերը հանձնել են _____%, այդ թվում`

ուսումնական նռնակի նետումից______%,

օդամղիչ հրացանից հրաձգությունից _____%,

100մ վազքից ______%,

1000մ վազքից _____%,

պարանով մագլցումից _____%,

պարանով խոչընդոտի հաղթահարումից ______%,

պտտաձողի վրա ձգում վարժությունից ____%,

Գետնից հրում վարժությունից ___%։

Թերությունները ___________________________________________________________________:

 

III. ՇԱՐԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ստուգման գնահատականը ______________________________________________________:

2. Թերությունները _______________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________:

 

IV. «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ

ԱՆՑԿԱՑՄԱՆ ՈՐԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է______________

 

1. Պարապմունքների թեման:

2. Դրական, առավել բնութագրական, ուշադրության և տարածման արժանի աշխատանքը

________________________________________________________________________________:

3. Թերությունները _____________________________________________________________

այդ թվում՝ դասի անհամապատասխանությունը թեմային

________________________________________________________________________________

մարզական-ուսումնանյութական հենքի թերի օգտագործելը

________________________________________________________________________________:

դաստիարակչական աշխատանքի բացակայությունը դասի ընթացքում

 

V. ՈՒՍՈՒՄՆԱՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԵՆՔԻ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է _______

 

1. Դրական աշխատանք _____________________________________________________________

ո՞րն է արժանի ուշադրության և տարածման

Պակասում է ______________________________________________________________________

թվարկել պակասող տարրերը

2. Թերությունները __________________________________________________________________

բացակայում են, չեն համապատասխանում կանոնադրական պահանջներին

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

թվարկել մարզական հրապարակների, մարզադահլիճի կահավորման թերությունները, նշել մարզական գույքի վիճակը

_________________________________________________________________________________:

նշել թերությունների պատճառները

 

VI. ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ________

 

1. Աշխատանքային պլանի (համապատասխան բաժնի) առկայությունը

_________________________________________________________________________________

կազմվա՞ծ է, թե՞ ոչ․ թերությունները

_________________________________________________________________________________:

ժամկետների պահպանումը, միջոցառումների ուղղվածությունը

2. Սովորողների կողմից կարգապահական խախտումները

_________________________________________________________________________________

խախտումների թիվը, բնույթը, պատճառները

_________________________________________________________________________________:

կատարված դաստիարակչական աշխատանքը, արդյունքները

 

VII. «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԸ

 

1. Ուսումնական հաստատությունում արձակված հրամանները «Ֆիզիկական կրթություն» առարկայի վերաբերյալ _______________________________________________________________________

բովանդակությունը, ժամկետը

_________________________________________________________________________________:

 

2. Մանկավարժական խորհրդի աշխատանքը

________________________________________________________________________________

որոշումները, արձանագրությունները

________________________________________________________________________________:

կատարման ժամկետները և ընթացքը

3. «ՆԶՊ-Ֆիզիկական կրթություն» մեթոդմիավորման աշխատանքը

_________________________________________________________________________________:

արձանագրված խնդիրները, լուծումները, մեթոդական աջակցությունը

_________________________________________________________________________________

4. «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցանման վերահսկողություն

_____________________

դասարաններ, 

_________________________________________________________________________________:

պարապմունքներին մասնակցելու,ստուգումներ կատարելու ժամանակը, վերահսկողության արդյունքները

5. Ռազմամարզական ճամբարներին մասնակցությունը

_________________________________________________________________________________

պլանավորումը, նախապատրաստական աշխատանքը, արդյունավետությունը

________________________________________________________________________________:

Ընդհանուր գնահատականը _______________________________________________________

________________________________________________________________________________

Առաջարկություններ «Ֆիզիկական կրթություն» առարկայի ուսուցանման աշխատանքների բարելավման վերաբերյալ

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

ՍՏՈՒԳՈՂ (ՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ)

__________________________________________________________________________

ստորագրություն, անուն-ազգանուն

__________________________________________________________________________

ստորագրություն, անուն-ազգանուն

__________________________________________________________________________

ստորագրություն, անուն-ազգանուն

______ _______________________20___ թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2023 թվական: