Համարը 
N 383-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.05.01-2023.05.31 Պաշտոնական հրապարակման օրը 26.05.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.05.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.05.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման ամսվանը հաջորդող ամսվա 1-ից։

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի
N 273-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2023թ.

N 383-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի N 273-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 17-ի «Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 20-ի N 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 273-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման նախաբանում «Հիմք ընդունելով» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Սահմանադրության 85-րդ,» բառերը.

2) որոշման 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետում «տրամադրման» բառը՝ «նշանակման և վճարման» բառերով.

3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) երեխայի ծննդյան դեպքում ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին նշանակվում և վճարվում է ծննդյան միանվագ նպաստ.».

4) որոշման 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5) որոշման N 1 հավելվածում՝

ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «ծնողները ամուսնության մեջ չեն գտնվում և ճանաչված չէ հայրությունը» բառերը փոխարինել «ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ մոր ցանկությամբ հոր մասին տեղեկությունը չի լրացվել» բառերով,

բ. 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«5) որի ծնողներից մեկը զոհվել (մահացել, դատական կարգով ճանաչվել է մահացած) կամ անհայտ կորել է (դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող) Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ (այսուհետ՝ զոհված զինծառայողի երեխա)՝ 50 000 ՀՀ դրամի չափով.»,

գ. 2-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 2.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.7-րդ կետ.

«2.7. Նպաստի իրավունքը ծագում է սույն կարգի 2-2.3-րդ և 2.6-րդ կետերում նշված հանգամանքներն առաջանալու ամսվա 1-ից:»,

ե. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

զ. 13-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 7-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7) զոհված զինծառայողների երեխաների համար սահմանված նպաստի դեպքում՝ երեխայի ծնողի մահվան վկայականը և դրա պատճենը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը, համապատասխան պետական լիազոր մարմնի տված տեղեկանքը` Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորչելու մասին:»,

է. 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«15. Նպաստ նշանակելու համար գրավոր դիմումն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով ընդունելուց հետո նպաստ նշանակող տարածքային ստորաբաժանումը յոթ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է նպաստ նշանակելու կամ նպաստ նշանակելը մերժելու մասին որոշում:»,

ը. 16-րդ կետում «Դիմումը» բառը փոխարինել «Գրավոր դիմումը» բառերով, իսկ «, բողոքարկելու կարգը և վերադարձնում բոլոր փաստաթղթերը» բառերը՝ «և որոշումը բողոքարկելու կարգը» բառերով,

թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16.1-ին կետ.

«16.1. Տարածքային ստորաբաժանման կողմից նպաստ նշանակելու մասին որոշում կայացվելու դեպքում նպաստի ամենամսյա վճարումներն սկսվում են այդ որոշումը կայացվելու ամսվան հաջորդող ամսվանից։ Նպաստը նշանակվում և միանվագ կերպով վճարվում է նաև գրավոր դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տարածքային ստորաբաժանում ներկայացվելու ամսվան նախորդող 12-րդ ամսվանից (ներառյալ) մինչև նպաստի առաջին վճարումն ընկած ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձը նպաստի իրավունք է ունեցել։»,

ժ. 20-րդ կետում «ընթացքում՝» բառից հետո լրացնել «կանխիկ եղանակով՝» բառերը,

ժա. 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Դադարեցված նպաստի վճարումը լիազորագրով չի վերսկսվում։»,

ժբ. 26-րդ կետի երկրորդ պարբերությունում «նախարարության» բառը փոխարինել «գործակալության» բառով,

ժգ. 30-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժդ. 31-րդ կետի 1-ին ենթակետում «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «դատական կարգով անհայտ բացակայող կամ» բառերը, իսկ 4-րդ ենթակետում «լրանալուց հետո, երեք ամսվա ընթացքում կրկին հաշմանդամ չճանաչվելու» բառերը փոխարինել «լրանալու» բառով,

ժե. 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«32. Նպաստ վճարելը դադարեցվում է սույն կարգի 31-րդ կետի՝

1) 1-3-րդ և 5-7-րդ ենթակետերում նշված հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) 4-րդ ենթակետում նշված հանգամանքն առաջանալու օրվանից:»,

ժզ. 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 32.1-ին և 32.2-րդ կետեր.

«32.1. Եթե հաշմանդամ երեխայի հաշմանդամության ժամկետը լրանալուց (նպաստի վճարումը դադարեցնելուց) հետո նա երեք ամսվա ընթացքում կրկին ճանաչվում է հաշմանդամ երեխա, ապա նպաստի վճարումը դադարեցնելու օրվանից մինչև կրկին հաշմանդամ ճանաչվելու օրն ընկած ժամանակահատվածում նա պահպանում է նպաստի իրավունքը։

32.2. Եթե 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ժամկետը լրանալուց (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամի երեխայի նպաստի վճարումը դադարեցնելուց) հետո նա երեք ամսվա ընթացքում կրկին ճանաչվում է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, ապա նպաստի վճարումը դադարեցնելու օրվանից մինչև նրա՝ կրկին հաշմանդամ ճանաչվելու օրն ընկած ժամանակահատվածում երեխան պահպանում է նպաստի իրավունքը։ Այս դեպքում երեխայի նպաստի վճարումը դադարեցնելու օրվանից մինչև ծնողի՝ կրկին հաշմանդամ ճանաչվելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար նպաստը հաշվարկվում է ծնողի հաշմանդամության նոր խմբի համար սահմանված չափով։»,

ժէ. 36-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ժը. 36-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 36.1-ին կետ.

«36.1 Տարածքային ստորաբաժանման որոշումները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով։».

6) որոշման N 2 հավելվածում՝

ա. վերնագրում «ՏՐԱՄԱԴՐՄԱՆ» բառը փոխարինել «ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ» բառերով,

բ. 1-ին կետում «տրամադրման» բառը փոխարինել «նշանակման և վճարման» բառերով,

գ. 2-րդ և 3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Միանվագ նպաստը նշանակվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար՝ ծնողներից մեկին կամ միակ ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին՝ Արցախի Հանրապետությունում հաշվառում ունենալու դեպքում։ Երեխայից հրաժարվելու դեպքում երեխայի ծնողները կորցնում են միանվագ նպաստի իրավունքը:

3. Միանվագ նպաստի չափերն են.

1) 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 300 000 ՀՀ դրամ, իսկ երեխայի ծննդյան պահին ծնողներից մեկը կամ միակ ծնողը բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված լինելու դեպքում՝ 500 000 ՀՀ դրամ.

2) 3-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 500 000 ՀՀ դրամ.

3) 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 700 000 ՀՀ դրամ:»,

դ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին կետ.

«3.1. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նոր ծնված երեխայի մոր՝

1) նոր ծնված երեխայի ծնվելու օրվա դրությամբ ողջ երեխաները՝ անկախ տարիքից.

2) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և դրանից հետո Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ անհայտ կորած (դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված) զավակները (այսուհետ՝ զոհված զավակ)՝ անկախ տարիքից։»,

ե. 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Միանվագ նպաստ նշանակելու համար սույն կարգի 2-րդ կետի առաջին նախադասությունում նշված անձը գրավոր դիմում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության ցանկացած տարածքային ստորաբաժանում (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում)։»,

զ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին կետ.

«4.1. Գրավոր դիմումի հետ ներկայացվում են.

1) նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը, իսկ ծնվելուց հետո չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տված՝ ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

2) նոր ծնված երեխայի ծնողներից մեկի կամ միակ ծնողի կամ խնամակալի անվամբ «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ «Արցախբանկ» ՓԲԸ) բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը.

3) նոր ծնված երեխայի ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքը` նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը Արցախի Հանրապետությունում տրամադրված լինելու դեպքում.

4) տեղեկանք բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին.

5) գրավոր դիմումը նոր ծնված երեխայի ծնողներից մեկի (կամ միակ ծնողի) կողմից ներկայացվելու դեպքում՝ նաև.

ա. նոր ծնված երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը և դրանց պատճենները, հանրային ծառայությունների համարանիշները և դրանց պատճենները (միակ ծնողի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը),

բ. սույն կարգի 3.1-ին կետի 1-ին ենթակետում նշված երեխաների առկայության դեպքում՝ նրանց ծննդյան վկայականները և դրանց պատճենները, հանրային ծառայությունների համարանիշները և դրանց պատճենները,

գ. սույն կարգի 3.1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքի առկայության դեպքում՝ զոհված զավակի ծննդյան և մահվան վկայականները և դրանց պատճենները կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը, համապատասխան պետական լիազոր մարմնի տված տեղեկանքը` Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորչելու մասին,

դ. նոր ծնված երեխայի ծննդյան պահին նրա ծնողներից մեկին կամ միակ ծնողին հաշմանդամություն ունենալու դեպքում՝ հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթը և դրա պատճենը.

6) գրավոր դիմումը նոր ծնված երեխայի խնամակալի կողմից ներկայացվելու դեպքում՝ նաև խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը, հանրային ծառայությունների համարանիշը և դրա պատճենը, խնամակալության փաստը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը:»,

է. 6-րդ կետում «նպաստը վճարված» բառերը փոխարինել «նպաստ նշանակելու գրավոր դիմումն ընդունված» բառերով,

ը. 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Սույն կարգով սահմանված փաստաթղթերն ընդունելուց (ստանալուց) հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային ստորաբաժանումն ընդունում է միանվագ նպաստ նշանակելու կամ միանվագ նպաստ նշանակելը մերժելու մասին որոշում։»,

թ. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7.1-7.3-րդ կետեր.

«7.1. Միանվագ նպաստ նշանակելու կամ միանվագ նպաստ նշանակելը մերժելու մասին որոշումը ձևակերպվում է տարածքային ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ։ Միանվագ նպաստ նշանակելու մասին կարգադրության մեջ պարտադիր նշվում է նոր ծնված երեխայի կարգաթիվն ու միանվագ նպաստի չափը։ Միանվագ նպաստ նշանակելը մերժելու մասին կարգադրության մեջ պարտադիր նշվում է մերժման պատճառը (պատճառները)։

7.2. Միանվագ նպաստ նշանակելը մերժելու դեպքում տարածքային ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է գրավոր դիմում ներկայացրած անձին՝ նշելով մերժելու պատճառը (պատճառները) և որոշումը բողոքարկելու կարգը։

7.3. Միանվագ նպաստ նշանակելու կամ միանվագ նպաստ նշանակելը մերժելու մասին տարածքային ստորաբաժանման որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով։»,

ժ. 8-10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

ժա. 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Միանվագ նպաստը վճարվում է տարածքային ստորաբաժանման կողմից միանվագ նպաստ նշանակելու մասին որոշման ընդունման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված հաշվին փոխանցելու միջոցով:»,

ժբ. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ կետ.

«12. Եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված երեխայի համար անձին նշանակվել և վճարվել է միանվագ նպաստ, սակայն երեխայի կարգաթիվը որոշվել է առանց սույն կարգի 3.1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքը հաշվի առնելու, ապա մինչև 2024 թվականի հունվարի 1-ն այդ անձի կողմից գրավոր դիմում և սույն կարգի 4-րդ կետի 1.2-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում նրան վճարվում է միանվագ նպաստ՝ երեխայի նոր կարգաթվով հաշվարկված միանվագ նպաստի և նշանակված (վճարված) միանվագ նպաստի տարբերության չափով։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման ամսվանը հաջորդող ամսվա 1-ից։

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2023 թվական: