ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 25-ի «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող և բնակչության առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված Արցախի Հանրապետության որոշ քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 29-ի N 23-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 41-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) 2-րդ կետի՝
ա․ 2-րդ ենթակետից «նյարդավիրաբուժական ու» և «, ցրված սկլերոզի բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի» բառերը հանել,
բ․ 11-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,
գ․ 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ ենթակետ․
«12) նյարդավիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայությունների, ցրված սկլերոզի բուժման նպատակով ձեռք բերված դեղորայքի համար անհրաժեշտ գումարի 100 տոկոսի չափով, որը չպետք է գերազանցի 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարը։»․
2) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2023 թվական: