Համարը 
ՀՕ-78-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.12.28/26(245)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.12.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
ՏԵ´Ս ՀՈԴՎԱԾ 13-Ը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքի (այսուհետ՝ օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետում «դրամական բավարարում» բառերը փոխարինել «ծառայության համար համարժեք վարձատրություն» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 40. Ծառայողի վարձատրությունը

 

1. Փրկարար ծառայության յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության իրավունք:

2. Փրկարար ծառայության ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 41-րդ, 42-րդ, 43-րդ, 44-րդ, 68-րդ, 70-րդ և 76-րդ հոդվածները:

 

Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասից հանել 2-րդ պարբերությունը։

 

Հոդված 5. Օրենքի 47-րդ հոդվածում հանել «վճարվում է հավելավճար ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափից ոչ պակաս չափով, կամ աշխատողի ցանկությամբ» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասում «կողմից» բառից հետո լրացնել «՝ հաշվի առնելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 59-րդ հոդվածի՝

1) 12-րդ մասում «, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կվնասի ծառայությանը կամ կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:» բառերը փոխարինել «՝ վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:» բառերով.

2) 13-րդ մասում «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «ծառայողին աշխատավարձ»բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է ծառայությունից, ապա փրկարար ծառայության ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:»:

 

Հոդված 9. Օրենքի 8-րդ գլխի վերնագրում, 49-րդ հոդվածի 1-ին մասում, 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, 64-րդ հոդվածի 4-րդ մասում «դրամական բավարարում» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վարձատրություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 10. Օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 69-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ծառայողներին դրամական պարգևատրումներ վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:».

2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 73-րդ հոդվածը:

 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-78-Ն