Համարը 
N 633-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.07.01-2023.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.07.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
26.07.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2023թ.

N 633-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 13-ի «Ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման և պետական մարմինների կողմից վերահսկման հատուկ կարգ սահմանելու մասին» N 70-Ն որոշմամբ սահմանված հատուկ կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24-րդ, 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերով.

«24. Շրջայց իրականացնող անձը, խախտման կրկնությունը բացառելու համար սույն կարգի խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտից հարկադրաբար վերցնում է իրացվող ապրանքը:

25. Հարկադրաբար վերցված ապրանքի դիմաց տնտեսավարող սուբյեկտին տրվում է տվյալ ապրանքի համար սահմանված գնի չափով հատուցում:

26. Ապրանքը հարկադրաբար վերցնելու մասին կազմվում է արձանագրություն, որում նշում է կատարվում տնտեսավարող սուբյեկտի, հարկադրաբար վերցված ապրանքի բնութագրիչ տվյալների /քանակ, կշիռ, անվանում, տեսակ և այլն/, վերցված ապրանքի դիմաց փոխհատուցման չափի ու եղանակի վերաբերյալ, որը ստորագրում է շրջայց իրականացնողը և տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչը: Վերջինիս կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում այդ մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:

27. Հարկադրաբար վերցված ապրանքը անհապաղ հանձնվում է «Պրոդ Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ սահմանված գնով բնակչությանը իրացնելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2023 թվական: