ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 13 փետրվարի 2023թ. |
N 70-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՐԱՑՄԱՆ ԳՆԵՐԻ
ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման և վերահսկման հատուկ կարգ (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն հավելվածի:
2. Կարգի 11-րդ կետում նշված մարմիններին՝ տնտեսավարող սուբյեկտներին իրազեկել Կարգի դրույթների վերաբերյալ:
3. Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել Կարգով սահմանված մարմինների գործառույթների իրականացմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2023 թվականի
փետրվարի 13-ի N 70-Ն որոշման |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՐԱՑՄԱՆ
ԳՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ
1. Ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման և վերահսկման հատուկ կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում են Արցախի Հանրապետությունում ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման և վերահսկման կանոնակարգման հետ կապված հարաբերությունները:
2. Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրով ստեղծված Օպերատիվ շտաբի կողմից որոշված ապրանքները մատակարարող սուբյեկտների ընտրության գործընթացն ապահովվում է Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով:
3. Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) ստուգում է մատակարարված ապրանքների համապատասխանությունն Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով անցկացված մրցույթի պայմաններին և ապահովում դրանց պահեստավորումը:
4. Հիմնադրամն իր մոտ առկա և մատակարարման ենթակա ապրանքների մասին տեղեկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե):
5. Կոմիտեն Հիմնադրամի կողմից ներկայացվող տեղեկությունների հիման վրա կազմում է Արցախի Հանրապետության տարածքում գործող առևտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ) ցանկը (գործունեության իրականացման վայրի նշումով) և Օպերատիվ շտաբի քննարկմանն է ներկայացնում առաջարկություն ապրանքների՝ նրանց մատակարարման ծավալների, ժամկետների և 1 սպառողի իրացման չափաքանակի վերաբերյալ:
6. Տնտեսավարող սուբյեկտներին ապրանքների մատակարարումը կազմակերպելուց առաջ Հիմնադրամն Օպերատիվ շտաբից ստացված տեղեկատվության հիման վրա Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով), Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ՝ Հարկային մարմին), Կոմիտեին և Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերին (այսուհետ՝ Շրջվարչակազմեր) ներկայացնում է տվյալ ապրանքները մատակարարող և տնտեսավարող սուբյեկտների, մատակարարման ծավալների, ժամկետների, ինչպես նաև ապրանքների առավելագույն գների և 1 սպառողի իրացման չափաքանակի վերաբերյալ տվյալներ: Շրջվարչակազմերը համապատասխան տվյալները փոխանցում է համայնքներին:
7. Տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքների (բացառությամբ տեղական արտադրության), առավելագույն գների և 1 սպառողի իրացման չափաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը Հանձնաժողովը համապատասխան էլեկտրոնային հավելվածի միջոցով տրամադրում է տնտեսավարող սուբյեկտներին: Արցախի Հանրապետությունում իրացվող ծխախոտի գինը չպետք է գերազանցի տուփի վրա մակնշված գինը:
8. Տեղական արտադրողների վարքագծի և տեղական արտադրության ապրանքների իրացման գների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովը:
9. Տնտեսավարող սուբյեկտներն իրենց գործունեությունը պետք է կազմակերպեն Կարգի 7-րդ կետով նախատեսված տեղեկատվությանը համապատասխան:
10. Կարգի 7-րդ կետում չնշված ապրանքների իրացման դեպքում տնտեսավարող սուբյեկտներն իրացման գները նախապես համաձայնեցնում են Հանձնաժողովի հետ` էլեկտրոնային փոստի (info@kargavorum.am) կամ համապատասխան էլեկտրոնային հավելվածի միջոցով: Սույն կետին համապատասխան տրված համաձայնության դեպքում Հանձնաժողովը նշված տեղեկությունները փոխանցում է Հարկային մարմնին, Կոմիտեին և Շրջվարչակազմերին: Շրջվարչակազմերը համապատասխան տվյալները փոխանցում են համայնքներին:
11. Կարգի դրույթների կատարումը վերահսկելու նպատակով աշխատանքային օրերին՝ ամենօրյա պարբերականությամբ, իսկ հանգստյան և ոչ աշխատանքային օրերին՝ ըստ անհրաժեշտության, առևտրային օբյեկտներում իրականացնում են դիտանցումներ.
1) Հանձնաժողովը, Հարկային մարմինը և Կոմիտեն՝ համատեղ հրամանով հաստատված առևտրային օբյեկտների ցանկերին համապատասխան՝ Ստեփանակերտ քաղաքում.
2) Հարկային մարմինը՝ շրջկենտրոններում.
3) Շրջվարչակազմերը՝ ներգրավելով համայնքների ղեկավարներին՝ շրջանների համայնքներում, բացառությամբ շրջկենտրոնների:
12. Դիտանցում իրականացնող անձի գործառույթներից բխող իրավաչափ պահանջներն ենթակա են կատարման տնտեսավարող սուբյեկտների կողմից:
13. Կարգի 9-րդ կամ 10-րդ կետի ենթադրյալ խախտման դեպքում կազմվում է դիտանցման արդյունքների վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն Ձևի, որը հետագա ընթացքավորման նպատակով ուղարկվում է Կոմիտե: Եթե ենթադրյալ խախտումը տեղի է ունեցել շրջանում, ապա արձանագրությունը կազմվում է Հարկային մարմնի կողմից՝ նաև այդ մասին Շրջվարչակազմից ստացված տեղեկատվության հիման վրա:
14. Եթե ենթադրյալ խախտումը կատարվել է Հարկային մարմնում չհաշվառված ֆիզիկական անձանց կողմից, ապա առկա տեղեկություններն ուղարկվում են Հարկային մարմին՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացքավորելու համար:
15. Կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ____
ԴԻՏԱՆՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
|
«____ » __________ 202 թ. , ժ. ________ |
______________________
(կազմման վայրը, հասցե) |
|
________________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի անվանումը /ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
_____________________
(ՀՎՀՀ, հեռ. համարը) |
Արձանագրվել են Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 13-ի N 70-Ն որոշմամբ սահմանված կարգի 9-րդ կամ 10-րդ կետի ենթադրյալ խախտմամբ իրացվող հետևյալ ապրանքատեսակները՝
|
Հ/Հ |
Իրացվող ապրանքներ |
Չափման միավոր |
Իրացման գին |
| |
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
... |
|
|
|
Տնտեսավարող սուբյեկտի կամ ֆիզիկական անձի վարքագծի վերաբերյալ՝
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
Արձանագրությանը կցվում են (փաստաթղթեր, տվյալներ, տեղեկություններ, դրանց պատճեններ)`
____________________________________________________________________________________,
(կցվող փաստաթղթերի քանակը թվերով և տառերով)
Դիտանցում կատարած պաշտոնատար անձինք`
____________________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
____________________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
Տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչ (ֆիզիկական անձ)՝
_____________________________________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը) |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2023 թվական