ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
3 օգոստոսի 2023թ. |
N 647-Ն |
ք.Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 3-ի «Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները սահմանելու մասին» N 543-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է տոնական, ընտանեկան կամ անձնական այլ ճաշկերույթների, սգո արարողությունների կազմակերպումը և անցկացումը, սննդամթերքի պատրաստումն ու իրացումը՝ մատուցման և առաքման ձևով (խոհարարական արտադրանքի սպառումը), բացառությամբ սուրճի, թեյի, ըմպելիքների, պաղպաղակի, ալյուրե և շաքարե հրուշակեղենի մատուցման:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի օգոստոսի 4-ին, ժամը 09:00-ին:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 03 օգոստոսի 2023 թվական: