ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները (այսուհետ՝ Սահմանափակումներ)՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանափակումների կիրառման ապահովումը վերապահել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում գործող Արցախի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ՝ Արցախի Հանրապետության ոստիկանություն):
3. Ստեփանակերտի քաղաքապետին, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին, համայնքների ղեկավարներին, Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեին՝ Սահմանափակումների կիրառման ապահովման գործընթացում աջակցել Արցախի Հանրապետության ոստիկանությանը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 5-ին, ժամը 09:00-ին:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
կառավարության 2023 թվականի
հուլիսի 3-ի N 543-Ն որոշման |
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
1. Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է տոնական, ընտանեկան կամ անձնական այլ ճաշկերույթների, սգո արարողությունների կազմակերպումը և անցկացումը, սննդամթերքի պատրաստումն ու իրացումը՝ մատուցման և առաքման ձևով (խոհարարական արտադրանքի սպառումը), բացառությամբ սուրճի, թեյի, ըմպելիքների, պաղպաղակի, ալյուրե և շաքարե հրուշակեղենի մատուցման:
(1-ին կետը խմբ. 03.08.23 N 647-Ն)
2. Սույն Սահմանափակումների 1-ին կետի դրույթները տարածվում են նաև հանրային սննդի կազմակերպիչների կողմից հանրային սննդի օբյեկտներից դուրս (սպառողի կողմից ընտրված վայրում) հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքերի վրա:
3. Սույն Սահմանափակումների իմաստով հանրային սննդի օբյեկտներ են համարվում հանդիսությունների սրահները, ռեստորանները, ճաշարանները, սրճարանները, բարերը, բուֆետները, ինչպես նաև հյուրանոցներին, զբոսաշրջային տներին կից հանրային սննդի օբյեկտները։
(Հավելվածը խմբ. 03.08.23 N 647-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2023 թվական: