ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2 հոդվածի առաջին մասից հանել «բնական կաշվից հագուստ և հագուստի պարագաներ, բնական մորթի, դրանից պատրաստված իրեր (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից), բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանք» և «մարդատար ավտոմեքենաներ արտադրող-իրացնող» բառերը:
Հոդված 2. Օրենքի 5 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.
|
Արտադրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ |
Ապրանքախմբի անվանումը |
Դրույքաչափը (%) |
|
1 |
2 |
3 |
|
1604 30 100 |
Ձկան խավիար |
200 |
|
2203 |
Գարեջուր |
20 |
|
2204, 2205, 2206 |
Խաղողի և այլ գինիներ, գինենյութ |
50 |
|
2204, 2205, 2206 |
Տեղական հումքից արտադրվող խաղողի և այլ գինիներ, գինենյութ |
20 |
|
2207, 2208 |
Սպիրտ և սպիրտային խմիչքներ |
125 |
|
2207, 2208 |
Տեղական հումքից արտադրվող սպիրտ և սպիրտային խմիչքներ
ա/ կոնյակ
բ/ օղի, այդ թվում՝ թթի օղի |
125
30 |
|
2402 |
Սիգարներ, սիգարելաներ և սիգարետներ՝ ծխախոտով կամ դրա փոխարինողներով |
100 |
|
2710 00 270 |
Բենզին |
35 |
|
2710 00 290 |
|
|
|
2710 00 320 |
|
|
|
2710 00 340 |
|
|
|
2710 00 360 |
|
|
|
2710 00 690 |
Դիզելային վառելիք |
10 |
|
7113,7114,7115, 7116, 7117 |
Ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա) |
15 |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
31 դեկտեմբերի 1999թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-90 |
|