ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 1. Ակցիզային հարկը պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:
Հոդված 2. Ակցիզային հարկ վճարում են՝ ձկան խավիար, գարեջուր, խաղողի և այլ գինիներ, գինենյութ և սպիրտ, սպիրտային խմիչքներ, սիգարներ, սիգարելաներ և սիգարետներ՝ ծխախոտով կամ դրա փոխարինողներով, բենզին, դիզելային վառելիք, բնական կաշվից հագուստ և հագուստի պարագաներ, բնական մորթի, դրանից պատրաստված իրեր (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից), բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա), մարդատար ավտոմեքենաներ արտադրող-իրացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից բացի, մնացած պետություններից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծող ֆիզիկական անձինք, իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ՝ վճարողներ):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած պատվիրատուի կողմից տրված հումքից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պատրաստվող (արտադրվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (արտադրանքի) համար հարկ վճարող է հանդիսանում այդ ապրանքները պատրաստողը (արտադրողը):
ԳԼՈՒԽ 2
ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 3. Ակցիզային հարկը վճարվում է հարկման ենթակա ապրանքների իրացման հասույթից:
Ակցիզային հարկով հարկման ենթակա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար հարկվող օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը՝ բացթողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):
Ակցիզային հարկով հարկման ենթակա՝ Հայաստանի Հանրապետությունից բացի մնացած պետություններից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար հարկվող օբյեկտ է հանդիսանում այդ ապրանքները ներմուծողի (հայտարարատուի) կողմից հայտարարագրված մաքսային արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի):
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներով աշխատանքի բնեղեն վարձատրության, դրանց փոխանակության, անհատույց (մասնակի հատուցմամբ) տրամադրման դեպքերում հարկվող շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով տվյալ հարկ վճարողի գործունեությամբ ձևավորված բացթողման գներից (դրանց բացակայության դեպքում՝ սովորաբար կիրառվող գներից):
Հոդված 4. Ակցիզային հարկով չեն հարկվում՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից՝ Հայաստանի Հանրապետությունից բացի մնացած պետություններ արտահանվող ապրանքների իրացումը,
բ) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնեական օգտագործման նպատակով ներմուծվող կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռք բերվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները,
գ) քաղաքացիների կողմից ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները՝ օրենքով սահմանված կարգով բնաիրային կամ գումարային չափը չգերազանցելու դեպքում,
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող ապրանքները,
ե) օրենսդրությամբ սահմանված կարգով մարդասիրական օգնության շրջանակներում և բարեգործական նպատակներով ներմուծվող ապրանքները,
զ) օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային հսկողության ներքո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային տարածքի ժամանակավորապես ներմուծվող ապրանքները,
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային տարածքից ժամանակավորապես արտահանված ներմուծվող ապրանքները.
ԳԼՈՒԽ 3
ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 5. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.
|
Արտադրանքի ծածկագիրն ըստ
ԱՏԳ ԱԱ |
Ապրանքախմբի անվանումը |
Դրույքա- չափը (%) |
|
1 |
2 |
3 |
|
160430 100 |
Ձկան խավիար |
200 |
|
2203 |
Գարեջուր |
50 |
|
2204,2205,2206 |
Խաղողի և այլ գինիներ, գինենյութ |
50 |
|
2207, 2208 |
Սպիրտ և սպիրտային խմիչքներ |
125 |
| |
այդ թվում`
գյուղացիական (ընտանեկան) և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կողմից արտադրվող օղի |
60 |
|
2402 |
Սիգարներ, սիգարելաներ՝ ծխախոտով կամ դրա փոխարինողներով |
100 |
|
2710 00 270 |
Բենզին |
35 |
|
2710 00 290 |
|
|
|
2710 00 320 |
|
|
|
2710 00 340 |
|
|
|
2710 00 360 |
|
|
|
2710 00 690 |
Դիզելային վառելիք |
10 |
|
4203 |
Հագուստ և հագուստի պարագաներ բնական կաշվից |
25 |
|
4301,4302,4303 |
Բնական մորթի, դրանից պատրաստված իրեր |
25 |
|
4303 10 300 |
այդ թվում՝ ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներ |
0 |
|
6911, 7013 31 |
Բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանք |
25 |
|
7113,7114,7115, 7116, 7117 |
Ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա) |
15 |
|
8703 |
Մարդատար ավտոմեքենաներ |
15 |
Հատուկ նշանակության առանձին ապրանքների նկատմամբ ակցիզային հարկի դրույքաչափերը կարող են սահմանվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կառավարության կողմից՝ համաձայնեցնելով Ազգային ժողովի հետ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի հաստատագրված վճարներ:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 6. Ակցիզային հարկի վճարվելիք գումարը հաշվարկվում է վճարողի կողմից ինքնուրույն, ելնելով՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից,
բ) ակցիզային հարկով հարկման ենթակա Հայաստանի Հանրապետությունից բացի, մնացած պետություններից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքից և սահմանված դրույքաչափերից: Ընդ որում, 2203 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր լիտրի համար ակցիզային հարկի գումարը չպետք է պակաս լինի 0,35 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2204, 2205 և 2206 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր լիտրի համար՝ 0,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2207 ծածկագրին դասվող ապրանքների 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկված յուրաքանչյուր լիտրի համար 1,2 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2208 ծածկագրին դասվող ապրանքների 100 տոկոսանոց սպիրտի յուրաքանչյուր լիտրի համար՝ 3,75 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2710 00 270, 2710 00 290, 2710 00 320, 2710 00 340 և 2710 00 360 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար՝ 60 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, իսկ 270 00 690 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար՝ 15 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից:
Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնող վճարողներն ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացմանը հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետությունից բացի մնացած պետություններից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկի վճարումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային մարմիններում, ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում:
Պետական գնումները և պետական պատվերը կարգավորող օրենքներին համապատասխան արտադրանքի մատակարարման գծով ակցիզային հարկը վճարվում է այդ արտադրանքի դիմաց վճարմանը հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետությունից բացի մնացած պետություններից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ: Այդ դեպքում դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը դիտվում է որպես ակցիզային հարկի կանխավճար:
Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանարպետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները արտադրող-իրացնող վճարողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը պակասեցվում է նրանց կողմից վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից:
Արտադրող-իրացնող չհանդիսացող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ անհատ ձեռներեցների կողմից արտահանվող ապրանքների դիմաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարված, ինչպես նաև արտադրող-իրացնողների կողմից սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները վերադարձվում են նրանց կամ հաշվանցվում նրանց այլ հարկային պարտավորույթունների հաշվին՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմիններին ակցիզային հարկի վճարման ամսական հաշվարկները վճարողների կողմից ներկայացվում են միայն ակցիզային հարկով հարկման ենթակա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ից ոչ ուշ:
ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 10. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
4 օգոստոսի 1998թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-22 |
|