Համարը 
ՆՀ-140-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.12.30/36(108)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
13.12.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի ՆՀ-42 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի ՆՀ-42 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.

1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1998 թվականի հուլիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին» ՆՀ-42 հրամանագրում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) հրամանագրի 5-րդ կետի 4-րդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում և ազատում է շրջանի վարչակազմի ղեկավարը՝ վարչապետի համաձայնությամբ:».

2) հրամանագրի 5-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերություններով՝

«Պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում շրջանի վարչակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը՝

ա. նկատողություն,

բ. խիստ նկատողություն,

գ. պաշտոնից ազատում:

Պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ և օրինակելի կատարելու համար շրջանի վարչակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները՝

ա. շնորհակալագրով պարգևատրում,

բ. հուշանվերով կամ թանկարժեք նվերով պարգևատրում,

գ. հուշամեդալով պարգևատրում:

Սույն հրամանագրով նախատեսված կարգապահական տույժերը, բացառությամբ 5-րդ կետի 10-րդ պարբերության «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժի, ինչպես նաև խրախուսանքի միջոցները կիրառում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կամ վարչապետը: 5-րդ կետի 10-րդ պարբերության «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».

3) հանել հրամանագրի 13-րդ կետի «գ» ենթակետը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

13 դեկտեմբերի 2008թ.

ք.Ստեփանակերտ

ՆՀ-140-Ն