Համարը 
ՆՀ-81/1
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
30.06.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.06.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.10.2002

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 6-րդ կետով՝ ո ր ո շ ու մ եմ.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

1. Առողջապահության նախարարություն

2. Արտաքին գործերի նախարարություն

3. Գյուղատնտեսության նախարարություն

4. Կրթության և գիտության նախարարություն

5. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

6. Ներքին գործերի նախարարություն

7. Պաշտպանության նախարարություն

8. Սոցիալական ապահովության նախարարություն

9. Տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար

10. Քաղաքաշինության նախարարություն

11. Ֆինանսների նախարարություն

12. Ազգային անվտանգության պետական վարչություն

13. Արդարադատության պետական վարչություն

14. Հարկային պետական վարչություն

15.(տողը հանվել է 29.06.2002 ՆՀ-326)

16. (ուժը կորցրել է 31.10.2002 ՆՀ-268)

15. Կառավարության աշխատակազմի ղեկավար

(1-ին կետը լրաց., փոփ. 03.02.2000 ՆՀ-144, փոփ. 29.06.2002 ՆՀ-326)

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի 1998 թվականի հունիսի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-38 հրամանագիրը:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

 

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 հունիսի 1999թ.

թ. ՆՀ-81/1

ք.Ստեփանակերտ