Համարը 
h. 151
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
08.02.1993
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.02.1993
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.02.1993
Ուժը կորցնելու ամսաթիվը 
20.06.1995

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՊՊԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

,,8,, II 1993թ.

h. 151

 

ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 

և ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեն որոշում է.

1. Հաստատել ԼՂՀ Առողջապահության նախարարության կանոնադրությունը (կցվում է):

2. Հաստատել ԼՂՀ Առողջապահության նախարարության կառուցվածքը (կցվում է):

3. Ֆինանսների նախարարությանը` պետբյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:

 

 

ԼՂՀ ՊՊԿ նախագահ`

Ռ.Ս.ՔՈՉԱՐՅԱՆ

 

ԼՂՀ ՆԽ գործերի կառավարիչ`

Վ.Հ.ԹՈՎՄԱՍՅԱՆ 

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԼՂՀ նախարարների խորհրդի

1993թ. փետրվարի ,,8,, II  

h. 151 որոշմամբ

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առողջապահության Նախարարության կանոնադրությունը

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առողջապահության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ԼՂՀ Սահմանադրությանը համապատասխան ստեղծվում է հանրապետության Գերագույն խորհրդի կողմից և իրականացնում է առողջապահության համակարգի կառավարումը, ենթարկվելով ԼՂՀ կառավարությանը: ԼՂՀ Առողջապահության նախարարությունը պատասխանատվություն է կրում առողջապահության համակարգի վիճակի և նրա հետագա զարգացման համար:

 

ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ

 

2. ԼՂՀ Առողջապահության նախարարության հիմնական խնդիրներն են.

2.1. Բնակչության բուժական կանխարգելիչ օգնության կազմակերպման ղեկավարումը, բուժական գործի մշտական բարելավումը, բժշկական գիտության և տեխնիկայի նվաճումների կիրառումով ախտորոշման և հիվանդությունների բուժման ավելի արդյունավետ մեթոդների կիրառման ապահովումը, բուժհիմնարկների ցանցի զարգացման, ինչպես նաև նրանց ճիշտ տեղաբաշխման կազմակերպումը:

2.2. Հանրապետության բոլոր հիմնարկություններում, կազմակերպություններում և ձեռնարկություններում առողջապահության կանխարգելիչ միջոցառումների կոորդինացումը և վերահսկողությունը աշխատավորների առողջության պահպանման ու նրանց բուժսպասարկման աշխատանքների բարելավման գործում:

2.3. Սանիտարա-հակահամաճարակային անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների կատարման ապահովումը, վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելումը: Համաճարակային վարակիչ հիվանդությունների երևան գալու կամ տարածման սպառնալիքի դեպքում դրանց վերացման աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը:

2.4. Դպրոցներում, մանկապարտեզներում, մանկամսուրներում, և ճամբարներում, անկախ նրանց գերատեսչական ենթակայությունից, երեխաների բուժսպասարկման գործընթացի վերահսկողությունը:

2.5. Կանանց, մայրերի առողջության պահպանության, նրանց աշխատանքային, կենցաղային և հանգստի պայմանների բարելավման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:

2.6. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը ընդառաջելը, մարզական հիմնարկներում բուժական վերահսկողության իրականացումը:

2.7. Բնակչության առողջարար-կուրորտային օգնության կազմակերպմանը մասնակցելը:

2.8. Բնակչության սանիտարական լուսավորման աշխատանքների ղեկավարումը:

2.9. Բուժպրոֆհիմնարկություններին և բնակչությանը դեղամիջոցներով և բժշկական նշանակության ապրանքներով մատակարարման գործի կազմակերպումը:

2.10. Համակարգի աշխատողների սոցիալական պաշտպանվածության ու աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը:

2.11. Նախարարության համակարգում նոր կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման, վերավորակավորման և վերապատրաստման գործի կազմակերպումը:

2.12. Սահմանված կարգով նախարարության համակարգի աշխատողների ատեստավորման կազմակերպումը:

2.13. Հանրապետական «Կարմիր խաչի» ընկերությանը օգնություն ցույց տալը:

2.14. Նախարարության համակարգի նյութա-տեխնիկական բազայի ամրապնդումը:

2.15. Նախարարության համակարգում կատարվող կապիտալ շինարարության, կապիտալ ներդրումների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև նոր կառույցների տեղակայման գործի վերահսկողությունը:

2.16. Սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության, արտասահմանյան երկրների բժշկական կենտրոնների հետ կապերի հաստատումը:

2.17. Քաղաքացիների նամակների /դիմումների, բողոքների, գանգատների/ ժամանակին քննարկման, նամակներում հաղորդվող` նախարարության համակարգի բուժհիմնարկների ու կազմակերպությունների գործունեւթյան մեջ տեղ գտած թերությունների վերացման գործի կազմակերպումն ու հսկողությունը:

 

ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. ԼՂՀ Առողջապահության նախարարության համակարգը ընդգրկում է հանրապետական առողջապահության բոլոր հիմնարկները, կազմակերպությունները և ձեռնարկությունները:

4. Նախարարությունը համակարգին վերաբերող հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում, չխախտելով նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:

5. Նախարարությունը իրականացնում է իրեն հանձնարարված համակարգի պետական սեփականության տնօրինման, տիրապետման և օգտագործման ֆունկցիաները: Ապահովում է համակարգի հիմնարկներում և կազմակերպություններում պետական սեփականության պահպանման և դրանց նկատմամբ խնայողական վերաբերմունքը:

6. ԼՂՀ Առողջապահության նախարարությունը ղեկավարվում է ԼՂՀ Սահմանադրությամբ և օրենքներով, ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշումներով, ԼՂՀ կառավարության որոշումներով և կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ ու դրանց հիման վրա և ի կատարումն դրանց իր իրավասության սահմաններում հրապարակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է նախարարության համակարգի բոլոր հիմնարկների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների համար և ստուգում է դրանց կատարումը:

7. ԼՂՀ Առողջապահության նախարարությունը Հանրապետության մյուս նախարարությունների հետ անհրաժեշտության դեպքում հրապարակում են համատեղ հրամաններ ու հրահանգներ: Նախարարությունը ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան առողջապահության համակարգում, առաջարկություններ է մշակում օրենդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում է ԼՂՀ կառավարությանը:

8. Նախարարության համակարգի կառավարման բոլոր հարցերի քննարկումը և լուծումը կազմակերպվում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգորդման սկզբունքի հիման վրա, առաջադրանքների կատարման համար պաշտոնական անձանց ճշտորոշ պատասխանատվության սահմանումով:

9. ԼՂՀ Առողջապահության նախարարությունը գլխավորում է առողջապահության նախարարը, որը հաստատվում է ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջանում` ԼՂՀ կառավարության նախագահի ներկայացմամբ:

ԼՂՀ Առողջապահության նախարարն ունի տեղակալ, որը նշանակվում է ԼՂՀ կառավարության կողմից:

10. ԼՂՀ առողջապահության նախարարը`

10.1. Պատասխանատվություն է կրում նախարարության վրա դրված խնդիրների և ֆունկցիաների կատարման համար:

10.2. Սահմանում է նախարարի տեղակալի, վարչությունների և բաժինների պետերի ու նախարարության կառուցվածքային մյուս սորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` նախարարության համակարգի բոլոր բուժհիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար:

10.3. Կատարում է ապարատի ղեկավար աշխատողների պարտականությունների բաշխում:

10.4. Հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը, հաստիքային ցուցակը:

10.5. Հաստատում է նախարարության վարչությունների, բաժինների կանոնադրությունները:

10.6. Սահմանում է նախարարության կոլեգիայի թվակազմը և կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը:

10.7. Հրավիրում և վարում է նախարարության կոլեգիայի նիստերը:

10.8. Իրականացնում է օրենսդրությամբ նախարարությանը տրված այլ իրավասություններ:

10.9. Նախարարի ժամանակավոր բացակայության դեպքերում նախարարի պարտականությունները կատարում է առողջապահության նախարարի տեղակալը:

11. ԼՂՀ Առողջապահության նախարարության կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախարարը /նախագահ/, նախարարի տեղակալը, նախարարության այլ ղեկավար, պատասխանատու աշխատողներ:

12. ԼՂՀ Առողջապահության նախարարության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում առողջապահության համակարգի զարգացման հիմնական հարցերը և նախարարության գործունեության այլ հարցեր, քննարկում է կազմակերպությունների և բուժհիմնարկների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, վերահսկողության, կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում է նախարարության վարչությունների ու բաժինների, նախարարության համակարգի կազմակերպությունների և բուժհիմնարկների հաշվետվությունները:

13. Կոլեգիայի որոշումները կենսագործվում են որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի միջև տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով ԼՂՀ կառավարությանը: Կոլեգիայի անդամներն իրավունք ունեն տարաձայնության մասին իրենց կարծիքը հայտնել ԼՂՀ կառավարությանը:

14. Առողջապահության նախարարությունը համապատասխան իրավասու մարմինների հետ համաձայնեցված կարգով ստեղծում, վերակազմում և լուծարում է իր ենթակայության բուժհիմնարկներն ու կազմակերպությունները ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Առողջապահության նախարարությունը հաստատում է նախարարության համակարգի բուժհիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունները:

16. Առողջապահության նախարարության կենտրոնական ապարատի տարեկան աշխատավարձի ֆոնդը հաստատվում է ԼՂՀ կառավարության կողմից:

17. Առողջապահության նախարարությունը իրավաբանական անձ է, ունի ԼՂՀ զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք և բանկերում համապատասխան հաշիվներ:

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԼՂՀ նախարարների խորհրդի

1993թ. փետրվարի ,,8,, II  

h. 151 որոշմամբ

 

 

ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

1.

Գլխավոր մասնագետներ

2.

Կենտրոնացված հաշվապահություն

3.

Ընդհանուր բաժին

 

ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

,,Դեղագործություն,, արտադրական միավորում

Սանիտարա-համաճարակային կայան

Բուժպրոֆհիմնարկներ`

-

Հանրապետական հիվանդանոց

-

Հանրապետական մանկական հիվանդանոց

-

ծննդատուն

-

Պոլիկլինիկա

-

Ստոմատոլոգիական պոլիկլինիկա

-

ՈՒռուցքաբանական դիսպանսեր

-

Հոգեներվաբանական դիսպանսեր

-

Մաշկավեներոլոգիական դիսպանսեր

-

Հակապալարախտային դիսպանսեր

-

Նարկոլոգիական դիսպանսեր

-

Արյան փոխներարկման կայան

-

Դատաբժշկական փորձաքննական գրասենյակ

-

Գրադարան

-

Բժշկական ուսումնարան

 

ՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

-

Ստեփանակերտի քաղաքային առողջապահության բաժին

-

Մարտակերտի կենտրոնական շրջանային հիվանդանոց

-

Մարտունու կենտրոնական շրջանային հիվանդանոց

-

Հադրութի կենտրոնական շրջանային հիվանդանոց

-

Շուշիի կենտրոնական շրջանային հիվանդանոց

-

Ասկերանի կենտրոնական շրջանային պոլիկլինիկա