Համարը 
N 148
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.07.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.07.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 
23.07.1996

Ծանուցում
ՈՒժը կորցրած ճանաչել ԼՂՀ ՊՊԿ 12 հոկտեմբերի 1992թ. «ԼՂՀ ժողովրդական կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրության հաստատման մասին» թիվ 112 որոշումը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԺՈՂԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

,,25,, ՀՈՒԼԻՍԻ 1995թ.  

       N 148

                                   ք. Ստեփանակերտ                                

г. Степанакерт

 

ԼՂՀ ժողկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրության հաստատման մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել ԼՂՀ ժողկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը (կցվում է` հավելված 1):

2. ՈՒժը կորցրած ճանաչել ԼՂՀ ՊՊԿ 12 հոկտեմբերի 1992թ. «ԼՂՀ ժողովրդական կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրության հաստատման մասին» թիվ 112 որոշումը:

 

 

       ԼՂՀ վարչապետ

 Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 ԼՂՀ կառավարության

 գործերի կառավարիչ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

1995թ. «25» ՀՈՒԼԻՍԻ

թիվ148 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) ստեղծվել է ԼՂՀ նախագահի հրամանագրով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մասին» ԼՂՀ օրենքով և հանդիսանում է հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում միասնական պետական քաղաքականությունն իրականացնող կառավարման հանրապետական մարմին:

2. Նախարարությունը իրավաբանական անձ է, ունի իր անվամբ կլոր կնիք ու դրոշմակնիք, ինքնուրույն հաշվեկշիռ, ընթացիկ հաշիվներ բանկի հիմնարկներում և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ նախագահի հրամաններով ու կարգադրություններով, ԼՂՀ կառավարության որոշումներով և կարգադրություններով և սույն կանոնադրությամբ:

 

2. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

Նախարարության հիմնական խնդիրներն են`

ա) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում ԼՂՀ պետական քաղաքականության իրականացման կազմակերպումը և դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը.

բ) հանրակրթության ու դաստիարակության բովանդակային ու կառուցվածքային բարեփոխումը, մատաղ սերնդի ֆիզիկական ու հոգևոր զարգացման համար պայմանների և հնարավորությունների ապահովումը.

գ) հանրապետությունում ազգային մշակութային արժեքների, թատերական ու պարային արվեստի, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության պահպանման ու զարգացման համար պայմանների ու հնարավորությունների ապահովումը.

դ) հանրապետությունում ֆիզկուլտուրայի և սպորտի տարբեր ձևերի զարգացման ու նրա մասսայականության պայմանների և հնարավորությունների ապահովումը.

ե) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառի վերաբերյալ ԼՂՀ օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը և այդ բնագավառում ԼՂՀ պետական քաղաքականության ձևավորմանը մասնակցելը.

զ) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառի հեռանկարային ու նպատակային հանրապետական ծրագրերի մշակումը և դրանց իրագործման ապահովումը.

է) նախարարության համակարգի տեղեկատվական ապահովումը, դասագրքերի, ձեռնարկների, գեղարվեստական ու մասնագիտական գրականության, ուսումնամեթոդական նորմացույց փաստաթղթերի ձեռքբերումը և ստեղծումը.

ը) նախարարության համակարգի հաստատությունները, հիմնարկները, ձեռնարկություններն ու կազմակերպությունները կադրերով ապահովման կազմակերպումն ու կոորդինացումը, կադրերի վերապատրաստումն ու ատեստավորումը.

թ) նախարարության համակարգի աշխատողների սոցիալական վիճակի բարելավման սատարումը.

ժ) նախարարության համակարգի նյութատեխնիկական և ուսումնանյութական բազայի հարստացումն ու արդյունավետ օգտագործումը, հատկացված բյուջետային միջոցների նպատակային ծախսման ապահովումը, ուսումնադաստիարակչական աշխատանքի, մշակութային և սպորտային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պայմանների նկատմամբ վերահսկողությունը.

ի) կրթության , գիտության, մշակույթի և սպորտի բնագավառի զարգացման հարցերով ՀՀ լուսավորության, բարձրագույն կրթության և գիտության նախարարությունների, ֆիզկուլտուրայի ու սպորտի և երիտասարդության հարցերով պետական կոմիտեի, ՀՀ և ԼՂՀ պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների, Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցումը.

լ) հանրապետությունում գիտական լաբորատորիաների ու կենտրոնների ստեղծման և նրանց հիման վրա գիտարար փորձարարական արտադրությունների կազմակերպման, գիտատեխնիկական տեղեկատվության, գիտական աշխատանքների հրատարակման գործի ապահովումը:

4. Նախարարությունն իր հիմնական խնդիրներին համապատասխան`

ա) ապահովում է երեխաների պարտադիր տարրական և հիմնական կրթությունը, պայմաններ է ստեղծում միջնակարգ կրթության իրականացման համար, միջոցներ է ձեռնարկում կրթության բազմաստիճանության և բազմաձևության ընդլայնման համար.

բ) վերահսկում է պետական հանրակրթական չափորոշիչների պահպանումը պետական և ոչ պետական հաստատություններում.

գ) հաստատում է կրթական հաստատությունների ուսումնական պլանները, մշակում ու հրատարակում է ուսուցման և դաստիարակության վերաբերյալ մեթոդական հանձնարարականներ.

դ) սահմանում է պետական հանրակրթական հաստատության տարեկան ուսումնական օրացուցային ժամանակացանցը, սովորողների գիտելիքների գնահատման համակարգը, ինչպես նաև սովորողների փոխադրման, ավարտման քննությունների անցկացման կարգն ու պայմանները.

ե) սահմանում է ԼՂՀ ուսումնական հաստատություններում երեխաների ընդունելության կարգը և պայմանները, դպրոցական արձակուրդների ժամկետները.

զ) սահմանում է նախարարության համակարգի կադրերի և ղեկավար աշխատողների վերապատրաստման, ինչպես նաև ատեստավորման կարգն ու պայմանները, կազմակերպում է նրանց վերապատրաստման ու ատեստավորման աշխատանքը.

է) սահմանված կարգով հաստատում է նախարարության համակարգի կադրերի և ղեկավար աշխատողների տարիֆաորակավորման բնութագրերը.

ը) մասնակցում է նախարարության համակարգի աշխատողների, աշակերտների և ուսանողների սոցիալական պաշտպանվածության հանրապետական ծրագրերի մշակմանը.

թ) օրենսդրությամբ սահմանված կարգով ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական հաստատությունների տիպային կանոնադրությունների նախագծերը.

ժ) հաստատում է նախարարության համակարգի բոլոր հիմնարկների, հաստատությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կանոնադրությունները.

ի) օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակառուցում և լուծարում է նախարարության համակարգի հաստատությունները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, իրականացնում է նրանց տեղաբաշխումը ԼՂՀ տարածքում.

լ) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է բոլոր հաստատությունների լիցենզավորումը, վկայագրումը և պետական հավատարմագրումը.

խ) հաստատում է նախարարության համակարգի կադրերի և ղեկավար աշխատողների ընտրության, նշանակման և տեղաբաշխման կարգը.

ծ) ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության պետական պատվերի, ընդունելության կանոնների և քննությունների անցկացման կանոնակարգի որոշման նախագծերը.

կ) կազմակերպում է հանրապետության բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը.

հ) կազմակերպում է համերգային գործունեություն և հյուրախաղեր, անց է կացնում պրոֆեսիոնալ և ինքնագործ արվեստի փառատոներ, գեղարվեստական կոլեկտիվների ու կատարողների մրցանակաբաշխություններ, գեղարվեստական և դեկորատիվ-կիրառական արվեստի ձևերի ցուցահանդեսներ, մշակույթի հիմնարկների ստուգատեսներ և իրականացնում է հայ ժողովրդի մշակույթի և արվեստի նվաճումների ցուցադրման հետ կապված այլ միջոցառումներ.

ձ) վերահսկողություն է իրականացնում պատմական հուշարձանների պահպանման, օգտագործման, նորոգման ու վերանորոգման գործի դրվածքի նկատմամբ գրական հուշարձանների պահպանման և վերանորոգման, ինչպես նաև թանգարանային ունեցվածքի հաշվառման, պահպանման նկատմամբ.

ղ) իրականացնում է բնակչության ֆիզիկական դաստիարակության և մարզիկների պատրաստման գիտականորեն հիմնավորված համակարգի մշակումը և գործնական ներդրումը.

ճ) հանրապետությունում կազմակերպում է պաշտոնական չեմպիոնատներ և առաջնություններ, միջազգային մրցաշարեր, վերահսկողություն սահմանում դրանց անցկացման համար.

մ) իր իրավասության սահմաններում վարում է բանակցություններ ու կնքում պայմանագրեր ՀՀ և օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ և նպաստում նախարարության համակարգի հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջազգային կապերի զարգացմանը.

յ) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է նախարարության համակարգի հաստատությունների, հիմնարկների և կազմակերպությունների բյուջետային հատկացումների բաշխումը և վերահսկում նրանց ֆինանսական գործունեությունը, տնօրինում է նախարարության գույքը.

ն) հանրակրթության և դաստիարակության, մշակույթի ու սպորտի հարցերով համագործակցում է ԼՂՀ գործադիր իշխանության պետական մարմինների հետ.

շ) ԼՂՀ առողջապահության նախարարության հետ համատեղ վերահսկում է երեխաների առողջության պահպանման ու ամրապնդման գործը.

ո) աջակցում է հիմնադրամների, միությունների, ընկերակցությունների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի պայմանների բարելավմանը և դրանց բովանդակության զարգացմանը նպաստող այլ միջոցառումների կազմակերպմանը.

չ) օրենսդրությամբ սահմանված կարգով թույլտվություն է տալիս նախարարության համակարգի հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն օտարելիս կամ վարձակալությամբ հանձնելիս.

պ) կազմակերպում և մասնակցում է կրթության, գիտության  և մշակույթի հարցերով համաժողովների, խորհրդակցությունների և այլ միջոցառումների.

ջ) կոորդինացնում է նախարարության վարչությունների, ԼՂՀ կադրերի վերապատրաստման և ատեստավորման հանրապետական ինստիտուտի գործունեությունը ուսումնամեթոդական աշխատանքների գծով:

 

3. Նախարարության աշխատանքների կազմակերպումը

 

5. Նախարարությունն աշխատանքը կազմակերպում է իրեն վերապահված իրավասության սահմաններում` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցման հիման վրա:

6. Նախարարությունը սերտորեն համագործակցում է ԼՂՀ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և գործադիր իշխանության տեղական մարմինների հետ, անհրաժեշտության դեպքում նրանց հետ համատեղ արձակում հրամաններ, հրահանգներ, տալիս հանձնարարականներ:

7. Նախարարությունը համակարգի հաստատությունների, հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարումն ու վերահսկողությունը իրականացնում է վարչությունների և շրջանային (քաղաքային) գործադիր իշխանությունների կրթության, մշակույթի և սպորտի բաժինների միջոցով:

8. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որը հաստատվում է ԼՂՀ նախագահի կողմից` ԼՂՀ վարչապետի ներկայացմամբ:

9. Նախարարն ունի երկու տեղակալներ, որոնք նշանակվում են պաշտոնի և ազատվում պաշտոնից ԼՂՀ կառավարության կողմից` նախարարի ներկայացմամբ:

10. Նախարարը`

ա) ղեկավարում է նախարարության գործունեությունը,

բ) նշանակում է պաշտոնի և ազատում է պաշտոնից նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին, նախարարության համակարգի անվանագրմանը համապատասխան ղեկավար աշխատողներին.

գ) հաստատում է`

նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը և հաստիքացուցակը.

նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, նախարարության համակարգի հաստատությունների, հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կանոնադրությունները.

նախարարության համակարգի հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների օրինակելի կանոնադրությունը.

նախարարության, նրա կոլեգիայի աշխատանքային պլանները և աշխատակարգը.

նախարարության ուսումնագիտական և գեղարվեստական խորհուրդների կազմը և աշխատակարգը.

դ) սահմանում է նախարարի տեղակալների, նախարարության ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների պարտականությունները, իրավունքներն ու պատասխանատվության աստիճանը.

ե) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, ստուգում դրանց կատարումը.

զ) բեկանում է նախարարության համակարգի հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների այն հրամանները, որոնք հակասում են ԼՂՀ օրենսդրությանը, նախարարության հրամաններին, հրահանգներին.

է) սահմանված կարգով խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին ու նախարարության համակարգի ղեկավարներին.

ը) ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը, կազմակերպում նրա որոշումների կատարման վերահսկողությունը.

թ) ըստ անհրաժեշտության ստեղծում է աշխատանքային հանձնաժողովներ, հանձնախմբեր.

ժ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

12. Նախարարի բացակայության դեպքում նրա պարտականությունները, նախարարի հանձնարարությամբ, կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

13. Նախարարության հրամանների, հրահանգների, հանձնարարականների կատարումը պարտադիր է նախարարության համակարգի բոլոր հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար:

14. Նախարարությունն ունի երկու կոլեգիա, որի անհատական կազմը հաստատվում է ԼՂՀ կառավարության կողմից` նախարարի ներկայացմամբ:

Կոլեգիայի կազմի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նրա տեղակալներն ի պաշտոնե, նախարարության և նրա համակարգի, ինչպես նաև պետական այլ մարմինների ղեկավար կամ պատասխանատու աշխատողներ:

15. Նախարարության կոլեգիան սահմանված կարգով քննության է առնում նախարարության համակարգի կազմակերպման ու գրանցման հիմնական հարցերը, հիմնարար փաստաթղթերի նախագծերը, նախարարության հրամանների, հրահանգների, հանձնարարականների կատարման արդյունքները, կադրերի ընտրության, նշանակման և տեղաբաշխման հարցերը, նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների, հաստատությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվություններն ու հաղորդումները, քննարկում ու ամփոփում է ԼՂՀ պետական պարգևներով պարգևատրման վերաբերյալ առաջարկություններն ու այլ հարցեր և ընդունում որոշումներ:

16. Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնության դեպքում նախարարն իրագործում է իր որոշումը` տարաձայնության մասին զեկուցելով ԼՂՀ կառավարությանը, իսկ կոլեգիայի անդամները իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել ԼՂՀ կառավարությանը:

17. Նախարարությունը սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների դիմումները, գանգատները և առաջարկությունները, կատարում քաղաքացիների ընդունելություն:

 

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ