Համարը 
N 198
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.04.04/14(86)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.03.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.03.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
22.08.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎՆ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» մարտի 2008թ.

N 198

ք.Ստեփանակերտ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎՆ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 26-րդ հոդվածի 1-ին մասերը, «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում նշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին, այդ թվում` «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հսկողությունն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմին է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

2. Հաստատել`

ա) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի.

գ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի.

դ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը` համաձայն թիվ 4 հավելվածի.

ե) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն թիվ 5 հավելվածի.

զ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիայի ձևը` համաձայն թիվ 6 հավելվածի:

3. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«18» մարտի 2008թ.

 թիվ 198 որոշման

 

Կ Ա Ր Գ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորման կարգը:

2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի թիվ 198 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի:

Հայտում նշվում են՝

ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը.

բ) հայտատուի գտնվելու վայրը.

գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

դ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության իրականացման վայրը.

ե) հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).

զ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) հայտատուի կանոնադրության, պետական գրանցման վկայականի, ՀՎՀՀ-ի պատճենները.

բ) թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները.

գ) թանկարժեք մետաղների զտարկմամբ, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվող աշխատողների որակավորման վկայականների պատճենները.

դ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ` օրենքով նախատեսված փորձաքննությունների փորձագիտական եզրակացությունն արտադրության տեխնոլոգիական գործընթացի կազմակերպման մասին:

4. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում քննարկում է այն՝ հայտատուին 7 օր առաջ գրավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:

5. Լիազոր մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու մասին հայտը՝ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

6. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

 

 

     ԼՂՀ կառավարության աշխատակազմի

     ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«18» մարտի 2008թ.

թիվ 198 որոշման

 

Ձև

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՍՈՒՅՆ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 198 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ

 

Հ Ա Յ Տ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1._______________________________________________________________________             

 (դիմող կազմակերպության (այսուհետ՝ հայտատու) անվանումը և կազմակերպական-իրավական ձևը)

 

2. Հայտատուի`

ա) գտնվելու վայրը

(գործունեության իրականացման վայրը)

 

 

 

 

 

բ) հեռախոսահամարը

 

 

 

 

3. Հայտատուի`

ա) նախատեսվող գործունեության իրականացման վայրը

 

 

 

բ) նախատեսվող տարածքում առկա հեռախոսահամարը

 

 

4. Հայտատուի ներկայացուցչի՝

ա) անունը, ազգանունը

 

 

 

բ) անձնագրի համարը

 

 

 

գ) բնակության վայրը

 

 

 

 

 

 

(քաղաքը, փողոցը, շենքը, բնակարանը)

 

դ) հեռախոսահամարը

 

 

 

5. Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝

 

NN ը/կ

 

Փաստաթղթի անվանումը

Առկայության դեպքում կատարել նշագրում

Նշել թերթերի քանակը

1.

 

Հայտատուի կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները

   

2.

 

Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու

և ստանդարտացված ձուլակտորների արտադրության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները

   

3.

 

Թանկարժեք մետաղների զտարկմամբ, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվող աշխատողների որակավորման վկայականների պատճենները

   

4.

 

Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ` օրենքով նախատեսված փորձաքննությունների փորձագիտական եզրակացությունն արտադրության տեխնոլոգիական գործընթացի կազմակերպման մասին

   

Հայտին կցված փաստաթղթերի թերթերի ընդհանուր քանակը

 

 

 

 

Սեփական ձեռքով սույն հայտում կատարված գրառումների և

նշագրումների իսկությունը հավաստում եմ

 

հայտատուի ներկայացուցիչ 

 

 

   ____________________

 

/ստորագրությունը/

___ ____________ 200 թ.

 

Կ.Տ.

 

 

       ԼՂՀ կառավարության աշխատակազմի

       ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության 2008 թվականի

մարտի «18»-ի թիվ 198 որոշման

 

 

      

Տրված է                                    

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների

նախարարի  20--թվականի _______ ___-ի N __հրամանով

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

 

Լիցենզիայի համարը ԶԱ-
Կազմակերպության անվանումը  ___________________________
Կազմակերպության գտնվելու վայրը  ____________________________

Գործունեության իրականացման վայրը

 ____________________________
Տրված է ____ ______________-ի 200 թ.

Գործողության ժամկետը

անժամկետ

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ֆինանսների նախարարի տեղակալ՝

 

____________________

 

 /ստորագրությունը/

 

Կ. Տ.

 

 

       ԼՂՀ կառավարության աշխատակազմի

       ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 4 

ԼՂՀ կառավարության

«18» մարտի 2008թ.

թիվ 198 որոշման

 

Կ Ա Ր Գ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ

ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը:

2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի թիվ 198 որոշմամբ հաստատված թիվ 5 հավելվածի:

Հայտում նշվում են՝

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը.

բ) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրը.

գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

դ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման վայրը.

ե) հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը).

զ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) իրավաբանական անձի համար` կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի և սոցիալական քարտի կամ ՀՎՀՀ-ի պատճենները.

բ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները.

գ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող աշխատողների մասնագիտական որակավորման վկայականների պատճենները:

4. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում քննարկում է այն` հայտատուին 7 օր առաջ գրավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:

5. Լիազոր մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզիա ստանալու մասին հայտը՝ «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

6. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

 

 

        ԼՂՀ կառավարության աշխատակազմի

        ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 5 

ԼՂՀ կառավարության

«18» մարտի 2008թ.

թիվ 198 որոշման

 

 

Ձև

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՍՈՒՅՆ ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 200_ ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 198 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ

 ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

ԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ

Հ Ա Յ Տ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ

ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ

1.______________________________________________________________________________

(դիմող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ՝ հայտատու) անվանումը և

կազմակերպական-իրավական ձևը կամ անունը, ազգանունը)

 

2. Հայտատուի`

ա) գտնվելու կամ բնակության վայրը

(գործունեության իրականացման վայրը)

 

 

 

 

 

բ) հեռախոսահամարը

 

 

 

 

3. Հայտատուի`

ա) նախատեսվող գործունեության

իրականացման վայրը

 

 

 

բ) նախատեսվող տարածքում առկա

հեռախոսահամարը

 

 

4. Հայտատուի ներկայացուցչի՝

ա) անունը, ազգանունը

 

 

 

բ) անձնագրի համարը

 

 

 

գ) բնակության վայրը

 

 

 

 

 

 

(քաղաքը, փողոցը, շենքը, բնակարանը)

 

դ) հեռախոսահամարը

 

 

 

5. Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝

NN ը/կ

Փաստաթղթի անվանումը

Առկայության դեպքում կատարել նշագրում

Նշել թերթերի քանակը

1.

Հայտատուի` իրավաբանական անձի համար` կանոնադրության, պետական գրանցման վկայականի և ՀՎՀՀ-ի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի և սոցիալական քարտի կամ ՀՎՀՀ-ի պատճենները

   

2.

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության իրականացման տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենները

   

3.

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող աշխատողների որակավորման վկայականների պատճենները

   

Հայտին կցված փաստաթղթերի թերթերի ընդհանուր քանակը

 

 

 

Սեփական ձեռքով սույն հայտում կատարված գրառումների և

նշագրումների իսկությունը հավաստում եմ

 

հայտատուի ներկայացուցիչ 

 

 

     ____________________

 

 /ստորագրությունը/

___ ____________ 200 թ.

 

Կ.Տ.

 

       ԼՂՀ կառավարության աշխատակազմի

       ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 6 

ԼՂՀ  կառավարության 2008 թվականի

մարտի «18»-ի թիվ 198 որոշման

 

      

Տրված է                                    

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների

նախարարի  20--թվականի _______ ___-ի N __հրամանով

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒՐՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ

 

Լիցենզիայի համարը ՀՀ-
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը (անունը, ազգանունը) _________________________
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (բնակության) վայրը _________________________

Գործունեության իրականացման վայրը

_________________________
Տրված է ____ _____________-ի 200 թ.

Գործողության ժամկետը

անժամկետ

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ֆինանսների նախարարի տեղակալ՝

 

____________________

 

 /ստորագրությունը/

 

Կ. Տ.

 

 

      ԼՂՀ կառավարության աշխատակազմի

      ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ