ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԶՏԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա ունեցող զտարկող կազմակերպություններին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«18» մարտի 2008թ.
թիվ 201 որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԶՏԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա ունեցող զտարկող կազմակերպության (այսուհետ` զտարկող կազմակերպություն) արտադրական տարածքները, շենքերը և շինությունները պետք է համապատասխանեն ՀՀՇՆ IV-11.03.01-04 «Արտադրական շենքեր» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 3-ի N16-Ն հրամանով նախատեսված պահանջներին ու պայմաններին:
2. Զտարկող կազմակերպությունը պետք է հագեցված լինի թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության համար «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող սարքավորումներով:
3. Զտարկող կազմակերպությունը պետք է ունենա իր կողմից թողարկվող արտադրանքի համար հաստատված համապատասխան տեխնոլոգիական գործընթացի փաստաթղթեր, տեխնիկական կանոնակարգեր, որոնք նաև պետք է ապահովեն գործունեության իրականացման տեխնիկական անվտանգությունը:
4. Զտարկող կազմակերպության անվտանգությունը պետք է իրականացվի ռազմականացված պահակախմբի միջոցով:
5. Զտարկող կազմակերպությունը պետք է ապահովված լինի մարդու կյանքի և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման համար անհրաժեշտ, վտանգավոր մթնոլորտային արտանետումների, քիմիական թափոնների և այլ կեղտաջրերի մաքրման կայաններով և սարքավորումներով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |