Համարը 
ՆՀ-20
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
01.02.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.02.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.02.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 
11.05.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ


 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մասին» ԼՂՀ օրենքի 5-րդ հոդվածի 15-րդ կետին համապատասխան քննության է առնում դատապարտյալներին ներում շնորհելու խնդրագրերը, ինչպես նաև մահապատժի դատապարտված և սույն Հրամանագրի 6-րդ կետով սահմանված ժամկետում ներման խնդրագրեր չներկայացրած անձանց վերաբերյալ նյութերը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, ներում շնորելու մասին որոշում ընդունելով.

ա) մահապատիժը փոխարինում է ազատազրկմամբ.

բ) լրիվ կամ մասնակիորեն ազատում է հիմնական կամ լրացուցիչ պատիժը կրելուց.

գ) ազատազրկման չկրված մասը փոխարինում է ավելի մեղմ պատժով.

դ) պատիժը կրած անձանց լրիվ կամ մասնակիորեն ազատում է այն նյութական վնասի հետագա մարումից, որը դատարանների դատավճիռներով բռնագանձվում է հօգուտ պետական (հանրապետական և տեղական) հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների:

3. Ներում շնորհելու մասին խնդրագրերը ներկայացվում և քննարկվում են միայն դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իսկ նյութական վնասի հետագա մարումից ազատելու մասին խնդրագրերը` հիմնական պատիժը կրելուց հետո:

4. Ներում շնորհելու մասին խնդրագրերը քննարկելու ժամանակ հաշվի են առնվում.

- կատարված հանցագործության բնույթն ու նրա հասարակական վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձը, նրա վարքը ազատազրկման վայրերում, վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ, պատժի կրած ժամկետը, առողջական վիճակը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ.

- ազատազրկման վայրի վարչակազմի անչափահասների գործերի հանձնաժողովի, հասարակական կազմակերպությունների և այլ կոլեկտիվների կարծիքը, իսկ նյութական վնասի հետագա մարումից ազատելու մասին խնդրագրերը քննարկելու ժամանակ` նաև համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կարծիքը:

5. Առանձնապես վտանգավոր կրկնահանցագործները, ինչպես նաև այն անձինք, որոնց նկատմամբ ավելի վաղ կիրառվել է համաներում, ներում, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի փոխարինում ավելի մեղմ պատժատեսակով, պայմանական ազատում ազատազրկման վայրից` դատապարտյալին պարտադիր ներգրավումով աշխատանքի, եթե մինչև դատվածության մարումը կամ հանումը կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն, կարող են ներում ստանալ միայն բացառիկ դեպքերում:

6. Մահապատժի դատապարտված անձինք ներման խնդրագրով կարող են դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին` դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո յոթ օրվա ընթացքում:

Եթե մահապատժի դատապարտված անձը նշված ժամկետում չի դիմել ներում շնորհելու մասին խնդրանքով կամ հայտարարել է այդպիսի խնդրանքով դիմել չցանկանալու մասին, ապա այդ առիթով արձանագրություն է կազմվում` սահմանված կանոնների պահպանման կարգով:

Խնդրագիրը կամ արձանագրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին են ուղարկվում ոչ ուշ, քան խնդրագրի ընդունման կամ արձանագրության կազմման օրվանից 3-օրյա ժամկետում:

Մահապատժի դատապարտված անձի նկատմամբ դատավճիռն ի կատար ածելը կասեցվում է մինչև ներում շնորհելու մասին խնդրագրի կամ ներում շնորհելու մասին խնդրագիր տալուց հրաժարվելու մասին նյութի քննության առնելը:

7. Մահապատժի դատապարտված անձանց ներում շնորհելու մասին խնդրագրերը, կամ ներում շնորհելու մասին խնդրագիր տալուց հրաժարվելու մասին նյութերը, որոնք ստացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին, ովքեր ոչ ուշ, քան դրանք ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում եզրակացություններ են ներկայացնում, որոնցում արտացոլվում են դատական վճիռների (որոշումների) բովանդակությունը, կատարված հանցագործությունների հանգամանքները, դատապարտյալի մասին տվյալները և նրանց առաջարկությունները ներում շնորհելու մասին խնդրագիր տալուց հրաժարման մասին նյութի առթիվ:

8. Ազատազրկման կամ պատժի ավելի մեղմ միջոցների դատապարտված անձանց ներում շնորհելու մասին խնդրագրերին վերաբերող նյութերն անհրաժեշտության դեպքում ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին` մեկամսյա ժամկետում եզրակացություններ ներկայացնելու համար:

Ազատազրկման վայրերում հանցագործություններ կատարած անձանց ներում շնորհելու մասին նյութերի վերաբերյալ այդ նույն ժամկետում եզրակացություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարը, իսկ պետական հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց ներում շնորհելու մասին նյութերի վերաբերյալ` Ազգային անվտանգության պետական վարչության պետը և ներքին գործերի նախարարը:

9. Ներում շնորհելու մասին խնդրագրերը նախքան դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին ներկայացվելը քննարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից ստեղծվող` ԼՂՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովը:

10. Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի որոշմամբ` նրա անդամներից մեկը:

Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի կազմի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Կազմվում է հանձնաժողովի նիստի արձանագրություն, որում գրանցվում են քննարկվող խնդրագրերի առթիվ Հանձնաժողովի առաջարկությունները:

11. Մահապատժի դատապարտված անձանց ներում շնորհելու մասին խնդրագրերն ու միջնորդությունները, ինչպես նաև ներում շնորհելու մասին խնդրագրեր տալուց հրաժարման մասին նյութերը Հանձնաժողովի առաջարկությունների հետ միասին ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի քննարկմանը: Դիմողներին հաղորդվում է նրանց խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:

12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը հրամանագրեր է հրապարակում մահապատժի, ազատազրկման կամ ավելի մեղմ պատժամիջոցների դատապարտված անձանց ներում շնորհելու, ինչպես նաև նյութական վնասի հետագա մարումից լրիվ կամ մասնակիորեն ազատելու մասին խնդրանքը բավարարելու կամ մերժելու մասին:

13. Ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ ներում շնորհելը մերժվելու դեպքում ներում շնորհելու մասին կրկնակի խնդրագրերը կարող են Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել նախորդ միջնորդության մերժման օրվանից մեկ տարի հետո, եթե բացակայում են նոր, ուշադրության արժանի հանգամանքներ, իսկ այլ հանցագործությունների համար դատապարտված անձանց վերաբերյալ` վեց ամիս հետո:

Նյութական վնասի հետագա մարումից ազատելու մասին կրկնակի խնդրագրերը կարող են Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել նախորդ խնդրագրերի մերժման օրվանից մեկ տարի անց:

Մինչև այդ ժամկետներն անցնելը ստացված կրկնակի խնդրագրերը կցվում են եղած նյութերին:

Մահապատժի դատապարտված անձանց ներում շնորհելու և մահապատիժը ազատազրկումով փոխարինելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից որոշում կայացվելուց հետո, ներման կարգով պատիժը կրելուց ազատելու մասին խնդրագրերը քննարկվում են միայն ուշադրության արժանի նոր հանգամանքների առկայության ժամանակ:

Կրկնակի խնդրագրերը, որոնք ստացվել են ազատազրկման կամ ավելի մեղմ պատժամիջոցների դատապարտված անձանց ներում շնորհելու, ինչպես նաև նյութական վնասի հետագա մարումից ազատելու մասին խնդրագրերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից մասնակիորեն բավարարվելուց հետո, կարող են Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել միայն ուշադրության արժանի նոր հանգամանքների առկայության ժամանակ:

14. Ներում շնորհելու մասին դատապարտյալների խնդրագրերը ուղղիչ աշխատանքային հիմնարկների վարչակազմերի միջոցով երկշաբաթյա ժամկետում ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի քննարկմանը` կցելով դատավճիռների, դատական որոշումների պատճենները, դատապարտյալների աշխատանքի և վարքի մասին բնութագրերը` նշելով վարչակազմի կարծիքը միջնորդության էության մասին, ինչպես նաև ներում շնորհելու մասին հարցի քննարկման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթերի ու տվյալների պատճենները:

15. Ներում շնորհելու կամ ներումը մերժելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ի կատար ածելու համար ուղարկվում են.

- մահապատժի դատապարտված անձանց վերաբերյալ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարան, ինչի մասին իրազեկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարը.

- ազատազրկման, պարտադիր աշխատանքի ներգրավումով պայմանականորեն ազատազրկման դատապարտված և պարտադիր աշխատանքի ներգրավումով ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատված, ինչպես նաև աքսորի, արտաքսման, առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց վերաբերյալ և նյութական վնասի հետագա մարումից ազատման կապակցությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարան:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերը ազատազրկման կամ ավելի մեղմ պատժամիջոցների դատապարտված անձանց ներում շնորհելու մասին, նյութական վնասի հետագա մարումից ազատման մասին ի կատար են ածվում համապատասխան քաղվածքները ստանալուց անմիջապես հետո:

16. Մահապատժի դատապարտված անձանց վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կատարման մասին տեղեկությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին են ուղարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից, իսկ այլ պատժամիջոցների դատապարտված անձանց վերաբերյալ` մյուս մարմինների կողմից, որոնց վրա դրված է այդ հրամանագրերի կատարումը:

17. Նոր ի հայտ եկած հանգամանքների պատճառով կամ նախկինում ներում շնորհված դատապարտյալների նկատմամբ հսկողության կարգով դատավճիռները փոփոխվելու կամ բեկանվելու դեպքում դատարանները պարտավոր են այդ մասին հաղորդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնին:

18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կողմից սկզբնական քննարկման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը դրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի վրա:

Իրավաբանական բաժնին է վերապահվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կատարման վերահսկողությունը:

 

 

 

Ռ. Քոչարյան

      1 փետրվարի 1995թ.

ք. Ստեփանակերտ

ՆՀ-20