Համարը 
Թ.Ն-0065-1
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
19.12.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.12.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.05.2001

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՏՈՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Սույն օրենքով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոն և հիշատակի օրերը.

1. Հունվարի 1-2 - Ամանորի տոներ /ոչ աշխատանքային/

2. Հունվարի 6 - Քրիստոսի ծննդյան տոն /ոչ աշխատանքային/

3. Փետրվարի 20 - Արցախի վերածննդի օր

4. Մարտի 8 - Կանանց միջազգային օր

5. Մարտի 23 - Օդերևութաբանության համաշխարհային օր

                      -1920թ. Շուշիի հայերի կոտորածի հիշատակի օր

6. Մարտի 24 - Բնության պահպանության օր

7. Մարտի 27 - Թատրոնի միջազգային օր

8. Ապրիլի 7 - Մայրության և գեղեցկության օր /ոչ աշխատանքային/

9. Ապրիլի 12 - Ավիացիայի և տիեզերագնացության համաշխարհային օր

10. Ապրիլի 18 - Հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օր

11. Ապրիլի 24 - Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր /ոչ աշխատանքային, աշխատանքային համարելով առաջիկա հանգստյան օրը/

12. Ապրիլի 3-րդ կիրակի - Հակաօդային պաշտպանության օր

13. Մայիսի 7 - Ռադիոյի օր

14. Մայիսի 9 - Հաղթանակի օր - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օր - Շուշիի ազատագրման օր /ոչ աշխատանքային/

15. Մայիսի 18 - Թանգարանների միջազգային օր

16. Մայիսի 28 - Հայկական պետականության վերածննդի օր

17. Հունիսի 1 - Երեխաների պաշտպանության միջազգային օր

18. Հունիսի 3-րդ կիրակի - Բուժաշխատողների օր

19. Օգոստոսի առաջին կիրակի - Շինարարների օր

20. Սեպտեմբերի 1 - Գիտելիքների օր

21. Սեպտեմբերի 2 - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հռչակման օր /ոչ աշխատանքային/

22. Սեպտեմբերի 8 - Լրագրողների միջազգային օր

23. Սեպտեմբերի 2-րդ կիրակի - Տանկիստների օր

24. Սեպտեմբերի 21 - Հայաստանի Հանրապետության պետական անկախության հռչակման օր

25. Հոկտեմբերի 1 - Երաժշտության միջազգային օր

26. Հոկտեմբերի 2-րդ կիրակի - Բերքի տոն

27. Հոկտեմբերի 5 - ՈՒսուցչի օր

28. Նոյեմբերի 10 - Ոստիկանության օր

29. Նոյեմբերի 17 - ՈՒսանողների միջազգային օր

30. Նոյեմբերի 19 - Հրետանավորների օր

31. Դեկտեմբերի 7 - Երկրաշարժի զոհերի հիշատակի օր

32. Դեկտեմբերի 10 - Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի օր:

(5-րդ կետը լրաց. 08.04.2000 ՀՕ-108)

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

25 դեկտեմբերի 1995թ.

ք.Ստեփանակերտ