ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոն և հիշատակի օրերը.
1. Հունվարի 1-2 - Ամանորի տոներ /ոչ աշխատանքային/
2. Հունվարի 6 - Քրիստոսի ծննդյան տոն /ոչ աշխատանքային/
3. Փետրվարի 20 - Արցախի վերածննդի օր
4. Մարտի 8 - Կանանց միջազգային օր
5. Մարտի 23 - Օդերևութաբանության համաշխարհային օր
6. Մարտի 24 - Բնության պահպանության օր
7. Մարտի 27 - Թատրոնի միջազգային օր
8. Ապրիլի 7 - Մայրության և գեղեցկության օր /ոչ աշխատանքային/
9. Ապրիլի 12 - Ավիացիայի և տիեզերագնացության համաշխարհային օր
10. Ապրիլի 18 - Հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օր
11. Ապրիլի 24 - Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր /ոչ աշխատանքային, աշխատանքային համարելով առաջիկա հանգստյան օրը/
12. Ապրիլի 3-րդ կիրակի - Հակաօդային պաշտպանության օր
13. Մայիսի 7 - Ռադիոյի օր
14. Մայիսի 9 - Հաղթանակի օր - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օր - Շուշիի ազատագրման օր /ոչ աշխատանքային/
15. Մայիսի 18 - Թանգարանների միջազգային օր
16. Մայիսի 28 - Հայկական պետականության վերածննդի օր
17. Հունիսի 1 - Երեխաների պաշտպանության միջազգային օր
18. Հունիսի 3-րդ կիրակի - Բուժաշխատողների օր
19. Օգոստոսի առաջին կիրակի - Շինարարների օր
20. Սեպտեմբերի 1 - Գիտելիքների օր
21. Սեպտեմբերի 2 - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հռչակման օր /ոչ աշխատանքային/
22. Սեպտեմբերի 8 - Լրագրողների միջազգային օր
23. Սեպտեմբերի 2-րդ կիրակի - Տանկիստների օր
24. Սեպտեմբերի 21 - Հայաստանի Հանրապետության պետական անկախության հռչակման օր
25. Հոկտեմբերի 1 - Երաժշտության միջազգային օր
26. Հոկտեմբերի 2-րդ կիրակի - Բերքի տոն
27. Հոկտեմբերի 5 - ՈՒսուցչի օր
28. Նոյեմբերի 10 - Ոստիկանության օր
29. Նոյեմբերի 17 - ՈՒսանողների միջազգային օր
30. Նոյեմբերի 19 - Հրետանավորների օր
31. Դեկտեմբերի 7 - Երկրաշարժի զոհերի հիշատակի օր
32. Դեկտեմբերի 10 - Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի օր:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ |
|
25 դեկտեմբերի 1995թ.
ք.Ստեփանակերտ |
|