Համարը 
N 56
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.03.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.03.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.1997

Ծանուցում
ՈՒժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1996 թվականի մարտի 4-ի «ԼՂՀ կառավարության 1996 թվականի փետրվարի 6-ի թիվ 14 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 69 կարգադրությունը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի «ԼՂՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

''26'' ՄԱՐՏԻ 1996թ.

 N 56

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

ԼՂՀ կառավարության 1996 թվականի փետրվարի 6-ի «ԼՂՀ-ում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ 14 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Երեխաների սոցիալական պաշտպանվածության ապահովման նպատակով ԼՂՀ կառավարությունը որոշում է`

ԼՂՀ կառավարության 1996 թվականի փետրվարի 6-ի «ԼՂՀ-ում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ 14 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. 8-րդ կետը ձևակերպել հետևյալ խմբագրությամբ.

«8. Մինչև 17 տարեկան (պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերը սահմանել`

նպաստի իրավունք ունեցող

- առաջին երեխայի համար` 870 դրամ.

- երկրորդ երեխայի համար` 965 դրամ.

- երրորդ երեխայի համար` 1058 դրամ.

- չորրորդ երեխայի համար` 1160 դրամ.

- հինգերորդ և յուրաքանչյուր երեխայի համար` 1254 դրամ:

ԼՂՀ կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել`

նպաստի իրավունք ունեցող`

- առաջին երեխայի համար` 957 դրամ.

- երկրորդ երեխայի համար` 1062 դրամ.

- երրորդ երեխայի համար` 1164 դրամ.

- չորրորդ երեխայի համար` 1276 դրամ.

- հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` 1380 դրամ:

Զոհված ազատամարտիկների և ծնողազուրկ երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերը սահմանել 1200 դրամ:

2. հանել 10-րդ կետը և 15-րդ կետի «9-րդ» բառը:

3. Այդ կապակցությամբ որոշման 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերը համարել համապատասխանաբար 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետեր:

4. ՈՒժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1996 թվականի մարտի 4-ի «ԼՂՀ կառավարության 1996 թվականի փետրվարի 6-ի թիվ 14 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 69 կարգադրությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996թ. ապրիլի 1-ից:

 

 

      ԼՂՀ վարչապետ`

 Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ`

 

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ