Համարը 
N 14
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
06.02.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
06.02.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.1997

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

''6'' ՓԵՏՐՎԱՐԻ 1996թ.

N 14

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт 

 

ԼՂՀ աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին

 

Հաշվի առնելով կարգավորվող գների և սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, ԼՂՀ կառավարությունը որոշում է`

1. 1996թ. հունվարի 1-ից ԼՂՀ-ում աշխատավարձի նվազագուըն չափը սահմանել 720 դրամ:

Նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողներին փաստացի վճարված աշխատավարձերը (ներառյալ` բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունները) ավելացնել 25 տոկոսի չափով:

Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանել` աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 4,68դրամ,

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 5,60դրամ:

ԼՂՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1,0-5,9 բազմապատիկ գործակցով վարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերին սահմանել լրացուցիչ հավելումներ, համաձայն N 1 հավելվածի:

2. ԼՂՀ պետական իշխանության բյուջետային ոլորտի ղեկավար աշխատողների փաստացի վճարված աշխատավարձի չափը ավելացնել 33,3 տոկոսով, համաձայն N 2 հավելվածի:

3. ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավար աշխատողների (բացառությամբ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված պաշտոնների ղեկավար աշխատողների) և մասնագետների փաստացի վճարված աշխատավարձի չափը բարձրացնել 100 տոկոսով:

4. ԼՂՀ կառավարության 1995թ. մայիսի 4-ի «ԼՂՀ բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի բարձրացման մասին» թիվ 68 որոշումը չի տարածվում սույն որոշման 1-ին կետի 2-րդ պարբերության, 2-րդ, 3-րդ կետերի վրա:

5. Չաշխատող և կեսնաթոշակ չստացող անձանց աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներին, ինչպես նաև աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարներին սահմանել հավելում` 180 դրամի չափով:

6. ԼՂՀ պետական համալսարանի պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակը սահմանել 2770 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 2880 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակի չափը` 2650 դրամ, պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` 2590 դրամ:

ԼՂՀ պետական համալսարանի քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը սահմանել 2880 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 3000 դրամ:

7. ԼՂՀ պետական համալսարանի և միջնակարգ մասնագիտական հաստատությունների` բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին ուսումնական հաստատությունների հաշվին վճարել ամսական 720 դրամի չափով նպաստ:

8. Մինչև 6 տարեկան երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերը սահմանել 1200 դրամ:

9. Մինչև երեխայի 2 տարին լրանալը նրա խնամքի համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը սահմանել 1500 դրամ:

10. Մինչև 17 տարեկան (պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը սահմանել 1500 դրամ:

11. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարվող ամսական նպաստի չափը սահմանել 1500:

12. Երեխային ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 3840 դրամ:

13. Նպաստառու գործազուրկների նպաստների փաստացի վճարվող չափերին սահմանել հավելում` 180 դրամի չափով:

14. Ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է ձեռնարկությունների սեփական եկամուտների հաշվին:

15. 1996 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի «ԼՂՀ աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ 108 որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերը:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ`

Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ`

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հավելված N 1

ԼՂՀ կառավարության

1996 թվականի փետրվարի 6-ի

N 14 որոշման

ԼՂՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1,0-5,9 բազմապատիկ գործակցով վարձատրվող աշխատողների պաշտոնային դրույքաչափերին սահմանվող հավելումները

 

բազմապատիկ

գործակցով

նոր նվազագույն աշխատ.

նկատմամբ հաշվար.

պաշտոնային

դրույքաչափը (դրամ)

հավելման

չափը

(դրամ)

Ընդամենը

աշխատավարձը

(դրամ)

1,0

720

2455

3175

1,1

792

2408

3200

1,2

864

2356

3220

1,3

936

2304

3240

1,4

1008

2252

3260

1,5

1080

2200

3280

1,6

1152

2148

3300

1,7

1224

2101

3325

1,8

1296

2054

3350

1,9

1368

2002

3370

2,0

1440

1950

3390

2,1

1512

1898

3410

2,2

1584

1846

3430

2,3

1656

1794

3450

2,4

1728

1747

3475

2,5

1800

1695

3495

2,6

1872

1638

3510

2,7

1944

1591

3535

2,8

2016

1539

3555

2,9

2088

1487

3575

3,0

2160

1440

3600

3,1

2232

1388

3620

3,2

2304

1341

3645

3,3

2376

1284

3660

3,4

2448

1232

3680

3,5

2520

1180

3700

3,6

2592

1133

3725

3,7

2664

1086

3750

3,8

2736

1034

3770

3,9

2808

982

3740

4,0

2880

930

3810

4,1

2952

872

3830

4,2

3024

826

3850

4,3

3096

774

3870

4,4

3163

722

3890

4,5

3240

670

3910

4,6

3312

613

3925

4,7

3384

566

3950

4,8

3456

514

3970

4,9

3528

462

3990

5,0

3600

410

4010

5,1

3672

373

4045

5,2

3744

326

4070

5,3

3816

284

4100

5,4

3888

287

4125

5,5

3960

195

4155

5,6

4032

158

4190

5,7

4104

106

4210

5,8

4176

64

4240

5,9

4248

27

4275

 

ԼՂՀ ժողկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթական դպրոցներում, հատուկ և օժանակ գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում աշխատող մանկավարժների աշխատավարձերին ավելացնել ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի 1994 թ. նոյեմբերի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թ. 533 որոշման 2-րդ կետով սահմանված հավելումը` 120 դրամի չափով:

 

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ`

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Հավելված N 2

ԼՂՀ կառավարության

1996 թվականի փետրվարի 6-ի

N 14 որոշման

Ց Ա Ն Կ

 

ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև գործադիր իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների, որոնց աշխատանքի վարձատրության չափն ավելացվում է 33,3 տոկոսով

 

1. ԼՂՀ նախագահ, ԼՂՀ խորհրդարանի նախագահ, ԼՂՀ վարչապետ:

2. ԼՂՀ օրենսդիր իշխանություն - ԼՂՀ խորհրդարանի նախագահի տեղակալ, խորհրդարանի քարտուղար, խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ, մշտական հանձնաժողովի քարտուղար, մշտական հանձնաժողովի անդամ, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:

3. ԼՂՀ գործադիր իշխանություն - ԼՂՀ փոխվարչապետ, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ԼՂՀ կառավարության գործերի կառավարիչ, ԼՂՀ նախարար, ԼՂՀ պետական վարչության պետ, ԼՂՀ նախարարի և պետական վարչության պետի 1-ին տեղակալներ, ԼՂՀ նախարարի և պետական վարչության պետի տեղակալներ, ԼՂՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավար, ԼՂՀ ինքնուրույն վարչության պետ, ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հարկային տեսչության պետ, ԼՂՀ լրատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն, ԼՂՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների վարչության պետ, ԼՂՀ թոշակների և նպաստների հաշվարկման և վճարման հանրապետական կենտրոնի պետ, ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի նախագահ:

4. ԼՂՀ դատական իշխանություն, դատախազություն - ԼՂՀ գերագույն դատարանի նախագահ, ԼՂՀ գլխավոր դատախազ, ԼՂՀ գերագույն դատարանի նախագահի տեղակալ, ԼՂՀ գլխավոր դատախազի 1-ին տեղակալ, ԼՂՀ գերագույն դատարանի անդամ, ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ, ԼՂՀ Ստեփանակերտի քաղաքային ժողովրդական դատարանի նախագահ, ժողդատարանի դատավոր, շրջանային ժողովրդական դատարանի դատավոր:

5. ԼՂՀ տեղական իշխանություն - ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի ղեկավարներ:

 

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ`

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ