Համարը 
N 30
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.02.1997
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.02.1997
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.1997
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.1998

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

"25" ՓԵՏՐՎԱՐԻ 1997թ.

 N 30

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող ուսանողների և ասպիրանտների կրթաթոշակների չափը սահմանելու մասին

 

Պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող ուսանողների և ասպիրանտների սոցիալակն վիճակի բարելավման նպատակով ԼՂՀ կառավարությունը որոշում է`

1. Սահմանել Արցախի պետական համալսարանի պետական պատվերով սովորող ուսանողների ամսական կրթաթոշակի չափը` 3200 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 3330 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակի չափը` 3050 դրամ:

Արցախի պետական համալսարանի քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող պետական պատվերով սովորող ուսանողների ամսական կրթաթոշակի չափը սահմանել 3330 դրամ, իսկ ավրտական կուրսերի ուսանողների համար` 3470 դրամ:

2. Պետական պատվերով սովորող ասպիրանտների կրթաթոշակը սահմանել 4070 դրամ:

3. Արցախի պետական համլսարանի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող պետական պատվերով սովորող ուսանողներին և սովորողներին հաստատությունների հաշվին վճարել ամսական 1000 դրամի չափով նպաստ:

4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996թ. փետրվարի 6-ի «ԼՂՀ աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ 14 որոշման 6-րդ և 7-րդ կետերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997թ. հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

 ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ