Համարը 
N 142
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.08.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.08.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2010

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔՈԼԵՋԻ) ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

"11" օգոստոսի 1998թ.

N 142

 ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջի) պետական պատվերով սովորող ուսանողների և ասպիրանտների կրթաթոշակների չափը սահմանելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջի)` պետական պատվերով սովորող ուսանողների և ասպիրանտների սոցիալական վիճակի բարելավման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1998 թ. հուլիսի 1-ից սահմանել`

ա) Արցախի պետական համալսարանի` պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը` 4160 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողներինը` 4330 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջի) սովորողների կրթաթոշակի չափը` 3970 դրամ:

Արցախի պետական համալսարանի քննաշրջանի արդյունքով միայն ,,գերազանց,, գնահատականներ ունեցող` պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակը սահմանել 4330 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողներինը` 4510 դրամ.

բ) պետական պատվերով սովորող ասպիրանտների կրթաթոշակի չափը` 5290 դրամ.

գ) Արցախի պետական համալսարանի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների (այդ թվում` քոլեջի)` բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող` պետական պատվերով սովորող ուսանողներին և սովորողներին ուսումնական հաստատությունների հաշվին վճարվող ամսական նպաստի չափը` 1300 դրամ:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997 թ. փետրվարի 25-ի ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող ուսանողների և ասպիրանտների կրթաթոշակների չափը սահմանելու մասին,, թիվ 30 որոշումը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ժ.ՊՈՂՈՍՅԱՆ