ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող ուսանողների և սովորողների, ասպիրանտների կրթաթոշակների չափերի սահմանման մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող ուսանողների և սովորողների, ասպիրանտների սոցիալական վիճակի բարելավման նպատակով ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը` 3520 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 3660 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակի չափը` 3350 դրամ:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քննաշրջանի արդյունքով միայն ‹‹գերազանց›› գնահատականներ ունեցող պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել 3660 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 3820 դրամ:
2. Անկախ գերատեսչական համակարգից, սահմանել պետական պատվերով սովորող ասպիրանտների կրթաթոշակի չափը` 4480 դրամ:
3. Պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող պետական պատվերով սովորողներին ուսումնական հաստատությունների հաշվին վճարել ամսական 1100 դրամի չափով նպաստ:
4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997 թվականի փետրվարի 25-ի ‹‹ԼՂՀ պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող ուսանողների և ասպիրանտների կրթաթոշակների չափը սահմանելու մասին›› N 30 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |