ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
”19” ՀՈՒՆԻՍԻ 1995թ. |
N 108 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին
Հաշվի առնելով կարգավորվող գների և սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1995 թվականի հունիսի 1-ից ԼՂ Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 540 դրամ:
Նվազագույն աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների փաստացի վճարվող աշխատավարձերը /ներառյալ` ԼՂՀ կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունները/ ավելացնել 430 դրամի չափով:
Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանել`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 3,19 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`
ա/ 36-ժամյա աշխատանքային շաբաթ` 3,51 դրամ.
բ/ 30-ժամյա աշխատանքային շաբաթ` 4,20 դրամ:
2. Նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1,0-ից մինչև 6,8 բազմապատիկ գործակցով վարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերին սահմանել լրացուցիչ հավելումներ, համաձայն հավելվածի:
3. Չաշխատող և կենսաթոշակ չստացող անձանց աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներին, ինչպես նաև աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարներին սահմանել հավելում` 430 դրամի չափով:
4. «Քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ԼՂՀ տարածքում գործող օրենքով սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների փաստացի վճարվող չափերին /ծնողազուրկ յուրաքանչյուր երեխային տրվող կենսաթոշակին/, սահմանել 430 դրամի չափով հավելում` այն ավելացնելով կենսաթոշակին:
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող օրենքով սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների փաստացի վճարվող չափերին սահմանել 430 դրամի չափով` ավելացնելով այն կենսաթոշակին:
Այն անձանց, ովքեր միաժամանակ կենսաթոշակ են ստանում սոցիալական ապահովության և այլ մարմիններից, կենսաթոշակին սահմանված հավելումը տրվում է այն մարմնի կողմից, որտեղից կենսաթոշակառուն ստանում է աշխատանքային տարիքային, աշխատանքային հաշմանդամության կամ երկարամյա ծառայության կենսաթոշակ:
5. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների կրթաթոշակի չափը սահմանել 2215 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 2263 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների /այդ թվում` քոլեջների/ սովորողների կրթաթոշակի չափը` 2120 դրամ, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` 2070:
Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը սահմանել 2310 դրամ, անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել 2830 դրամ, իսկ դոկտորանտներինը` 3430 դրամ:
6. Պետական բուհերի և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների /այդ թվում` քոլեջների/ բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին վճարել նպաստ ամսական 540 դրամի չափով` ուսումնական հաստատությունների հաշվին:
7. Մինչև 17 տարեկան /պետպատվերով սովորող և կենսաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից/ երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերը սահմանել.
նպաստի իրավունք ունեցող`
առաջին երեխայի համար` 870 դրամ.
երկրորդ երեխայի համար` 965 դրամ.
երրորդ երեխայի համար` 1058 դրամ.
չորրորդ երեխայի համար` 1160 դրամ.
հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` 1254 դրամ:
ԼՂՀ կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել.
նպաստի իրավունք ունեցող`
առաջին երեխայի համար` 957 դրամ.
երկրորդ երեխայի համար` 1062 դրամ.
երրորդ երեխայի համար` 1164 դրամ.
չորրորդ երեխայի համար` 1276 դրամ.
հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` 1380 դրամ:
8. Մինչև երեխայի 2 տարին լրանալը, նրա խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը ավելացնել 430 դրամով` սահմանելով այն 1300 դրամ:
9. Մինչև 17 տարեկան /պետպատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից/ երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը ավելացնել 430 դրամով` սահմանելով այն 1300 դրամ:
10. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարվող ամսական նպաստի չափը ավելացնել 430 դրամով` սահմանելով այն 1300 դրամ:
11. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 3200 դրամ:
12. Նպաստառու գործազուրկների նպաստները փաստացի վճարվող չափերին սահմանել հավելում` 430 դրամի չափով:
13. Ձեռնարկություններում /անկախ սեփականության ձևից/ աշխատողների աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին:
14. 1995 թվականի հունիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ 65 որոշման հ.հ. 1, 2, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 13 կետերը:
| ԼՂՀ վարչապետ |
Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
1995թ. հունիսի 19-ի
թիվ 108 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1,0-6,8 բազմապատիկ գործակցով վարձատրվող աշխատողների պաշտոնային դրույքաչափերին սահմանվող հավելումները
|
բազմապատիկ գործակիցը |
նոր նվազագույն
աշխատավարձի
նկատմամբ
հաշվարկված
պաշտոնային
դրույքաչափը
/դրամ/ |
հավելման չափը
/դրամ/
|
ընդամենը աշխատավարձը
/դրամ/
|
|
1,0 |
540 |
2000 |
2540 |
|
1,1 |
594 |
1966 |
2560 |
|
1,2 |
648 |
1927 |
2575 |
|
1,3 |
702 |
1888 |
2590 |
|
1,4 |
756 |
1854 |
2610 |
|
1,5 |
810 |
1815 |
2625 |
|
1,6 |
864 |
1776 |
2640 |
|
1,7 |
918 |
1742 |
2660 |
|
1,8 |
972 |
1708 |
2680 |
|
1,9 |
1026 |
1669 |
2695 |
|
2,0 |
1080 |
1630 |
2710 |
|
2,1 |
1134 |
1596 |
2730 |
|
2,2 |
1188 |
1557 |
2745 |
|
2,3 |
1242 |
1518 |
2760 |
|
2,4 |
1296 |
1484 |
2780 |
|
2,5 |
1350 |
1445 |
2795 |
|
2,6 |
1404 |
1406 |
2810 |
|
2,7 |
1458 |
1372 |
2830 |
|
2,8 |
1512 |
1333 |
2845 |
|
2,9 |
1566 |
1294 |
2860 |
|
3,0 |
1620 |
1260 |
2880 |
|
3,1 |
1674 |
1221 |
2895 |
|
3,2 |
1728 |
1187 |
2915 |
|
3,3 |
1782 |
1148 |
2930 |
|
3,4 |
1836 |
1109 |
2945 |
|
3,5 |
1890 |
1075 |
2965 |
|
3,6 |
1944 |
1036 |
2980 |
|
3,7 |
1998 |
1002 |
3000 |
|
3,8 |
2052 |
963 |
3015 |
|
3,9 |
2106 |
924 |
3030 |
|
4,0 |
2160 |
890 |
3050 |
|
4,1 |
2214 |
851 |
3065 |
|
4,2 |
2268 |
812 |
3080 |
|
4,3 |
2322 |
773 |
3095 |
|
4,4 |
2376 |
734 |
3110 |
|
4,5 |
2430 |
695 |
3125 |
|
4,6 |
2484 |
656 |
3140 |
|
4,7 |
2538 |
622 |
3160 |
|
4,8 |
2592 |
583 |
3175 |
|
4,9 |
2646 |
544 |
3190 |
|
5,0 |
2700 |
510 |
3210 |
|
5,1 |
2754 |
481 |
3235 |
|
5,2 |
2808 |
447 |
3255 |
|
5,3 |
2862 |
418 |
3280 |
|
5,4 |
2916 |
384 |
3300 |
|
5,5 |
2970 |
355 |
3325 |
|
5,6 |
3024 |
326 |
3350 |
|
5,7 |
3078 |
292 |
3370 |
|
5,8 |
3132 |
263 |
3395 |
|
5,9 |
3186 |
234 |
3420 |
|
6,0 |
3240 |
200 |
3440 |
|
6,1 |
3294 |
171 |
3465 |
|
6,2 |
3348 |
137 |
3485 |
|
6,3 |
3402 |
108 |
3510 |
|
6,4 |
3456 |
84 |
3540 |
|
6,5 |
3510 |
60 |
3570 |
|
6,6 |
3564 |
41 |
3605 |
|
6,7 |
3618 |
27 |
3645 |
|
6,8 |
3672 |
8 |
3680 |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթական դպրոցներում, հատուկ և օժանդակ գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում աշխատող մանկավարժների աշխատավարձերին ավելացնել ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի 1994 թ. նոյեմբերի 30-ի որոշման 2-րդ կետով սահմանված հավելումը`120 դրամի չափով:
2. ԼՂՀ բյուջեից ֆինանսավորվող բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձին ավելացնել ԼՂՀ կառավարության 1995 թվականի մայիսի 4-ի թիվ 68 որոշման 1-ին կետով սահմանված հավելումը:
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |