Համարը 
N 99
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.04.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.04.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.04.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.1998

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

''30'' ԱՊՐԻԼԻ 1996թ.

N 99

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և նրանց տեղակալների պաշտոնային դրույքաչափերի մասին

 

Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԼՂՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 38000 դրամ:

2. ԼՂՀ պետական կառավարման հանրապետական մարմինների (պետական վարչությունների, գերատեսչությունների) ղեկավարների, ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի նախագահի, ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 35000 դրամ:

3. ԼՂՀ նախարարների, Ստեփանակերտ քաղաքի վարչակազմի ղեկավարի տեղակալների, ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հարկային տեսչության պետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 34000 դրամ:

4. ԼՂՀ վարչությունների և պետական կառավարման հանրապետական այլ մարմինների, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի շրջանների վարչակազմերի ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 33000 դրամ, իսկ Շուշիի և Շահումյանի շրջանների վարչակազմերի ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը` 31000 դրամ:

5. ԼՂՀ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 30000 դրամ, իսկ Շուշիի և Շահումյանի շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերը` 26500 դրամ:

6. Ստեփանակերտի քաղաքային դատախազի, ԼՂՀ զինվորական դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 32000 դրամ, իսկ ԼՂՀ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի և Շուշիի շրջանների դատախազների պաշտոնային դրույքաչափերը` 29000 դրամ:

7. ՈՒժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1996 թվականի փետրվարի 6-ի «ԼՂՀ աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ 14 որոշման 2-րդ կետը:

8. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի ապրիլի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

 Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

 Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ