Համարը 
N 51
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.03.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.03.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.1998

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

"26" մարտի 1998թ.

N 51

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերի աշխատողների, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և նրանց տեղակալների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին››

 

Համաձայն ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԼՂՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնային դրույքաաչափերը սահմանել 41800 դրամ:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Ազգային Ժողովի և կառավարության աշխատակազմերի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանել թիվ 1, 2, 3 և 4 հավելվածների համաձայն:

3. ԼՂՀ պետական կառավարման հանրապետական մարմինների (պետական վարչությունների, գերատեսչությունների) ղեկավարների, ԼՂՀ կենսաաթոշակային և զբաղվածության ֆոնդի նախագահի, ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 38500 դրամ:

4. ԼՂՀ նախարարների, Ստեփանակերտ քաղաքի վարչակազմի ղեկավարի տեղակալների, ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հարկային տեսչության պետի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 37400 դրամ:

5. ԼՂՀ վարչությունների և պետական կառավարման հանրապետական այլ մարմինների, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի շրջանների վարչակազմերի ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 36300 դրամ, Շուշիի և Շահումյանի շրջանների վարչակազմերի ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը` 34100 դրամ:

6. ԼՂՀ պետական վարչությունների պետերի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 33000 դրամ, իսկ Շուշիի և Շահումյանի շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերը` 29150 դրամ:

7. Ստեփանակերտի քաղաքային դատախազի, ԼՂՀ զինվորական դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 35200 դրամ, իսկ ԼՂՀ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի և Շուշիի շրջանների դատախազների պաշտոնային դրույքաչափերը` 31900 դրամ:

8. ԼՂՀ կառավարության 1995 թվականի մայիսի 4-ի ‹‹ԼՂՀ բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի բարձրացման մասին›› թիվ 68 որոշմամբ սահմանված աշխատավարձի 1/3-ի չափով հավելումը վճարվում է մինչև 30000 դրամ (ներառյալ բոլոր տեսակի հավելումները) աշխատավարձ ստացողներին, ընդ որում` հաշվարկված գումարը 1/3 հետ չպետք է գերազանցի 30000 դրամը:

9. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1996 թվականի ապրիլի 30-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և նրանց տեղակալների պաշտոնային դրույքաչափերի մասին›› թիվ 99 և նույն թվականի հուլիսի 23-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին›› թիվ 164 որոշումները:

10. Սույն որոշումը կիրարկել 1998 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Լ.Պետրոսյան 

 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ կառավարության

1998թ. մարտի 26-ի

թիվ 51 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը

 

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային

դրույքաչափերը

(դրամ)

1

2

Նախագահի խորհրդական, մամուլի քարտուղար

41800

Նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի ղեկավարի

տեղակալ

38500

Բաժնի վարիչ

36300

Գլխավոր հաշվապահ

8530-23650

Գլխավոր մասնագետ

18700-22000

1-ին կարգի մասնագետ, թարգմանիչ

14300-16500

2-րդ կարգի մասնագետ

8000-15400

Մասնագետ

7940-14300

 

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ կառավարության

1998թ. մարտի 26-ի

թիվ 51 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը

 

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային

դրույքաչափերը

(դրամ)

1

2

Բաժնի վարիչ

36300

Ընդհանուր բաժնի վարիչ

31350

Նախագահի օգնական

28160

Մամուլի քարտուղար

16500-28160

Նախագահի տեղակալի և քարտուղարի օգնականներ

11000-17600

Գլխավոր հաշվապահ

8530-23650

Գլխավոր մասնագետ, գլխավոր փորձագետ, գլխավոր ռեֆերենտ

18700-22000

Առաջատար մասնագետ, ավագ ռեֆերենտ

15400-18700

1-ին կարգի մասնագետ

14300-16500

Մասնագետ

7940-14300

Ավագ տեսուչ

7910-12100

 

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված թիվ 3

ԼՂՀ կառավարության

1998թ. մարտի 26-ի

թիվ 51 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը

 

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային

դրույքաչափերը

(դրամ)

1

2

Բաժնի վարիչ, գործերի կառավարիչի տեղակալ

36300

Ընդհանուր բաժնի վարիչ

31350

Վարչապետի օգնական

28160

Գլխավոր հաշվապահ

8530-23650

Հատուկ բաժնի վարիչ, գլխավոր մասնագետ, իրավախորհրդատու, փոխվարչապետի օգնական, գլխավոր ռեֆերենտ

18700-22000

Առաջատար մասնագետ, թարգմանիչ

15400-18700

1-ին կարգի մասնագետ

14300-16500

Մասնագետ

7940-14300

 

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված թիվ 4

ԼՂՀ կառավարության

1998թ. մարտի 26-ի

թիվ 51 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերի ծառայողների ու սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը

 

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային

դրույքաչափերը

(դրամ)

1

2

1-ին կարգի սղագրող, 1-ին կարգի մեքենագրուհի, ղեկավարի քարտուղար, տնտեսության, պահեստի վարիչներ, տեսուչ

7790-11110

Շենքի, սարքավորումների սպասարկման և վերանորոգման բանվոր

4330-8140

Ծառայողական շենքի հավաքարար, ցրիչ

4290-7920

 

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս.Գրիգորյան