ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"11" օգոստոսի 1998թ. |
N 143 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին
Համաձայն ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին›› Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի, ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. ԼՂՀ նախագահի աշխատակազմի և ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 49400 դրամ:
2. ԼՂՀ նախագահի, ԼՂՀ Ազգային Ժողովի և ԼՂՀ կառավարության աշխատակազմերի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանել թթ. 1, 2, 3 և 4 հավելվածների համաձայն:
3. ԼՂՀ պետական վարչությունների պետերի, ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի նախագահի, ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 45500 դրամ:
4. ԼՂՀ նախարարների տեղակալների, Ստեփանակերտ քաղաքի վարչակազմի ղեկավարի տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 44200 դրամ:
5. ԼՂՀ վարչությունների և պետական կառավարման հանրապետական այլ մարմինների, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի շրջանների վարչակազմերի ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 42900 դրամ, Շուշիի և Շահումյանի շրջանների վարչակազմերի ղեկավարների պաշտոնային դրույքաչափերը` 40300 դրամ:
6. Գաղտնի:
7. ԼՂՀ պետական վարչությունների պետերի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 39000 դրամ, իսկ Շուշիի և Շահումյանի շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոնային դրույքաչափերը` 34500 դրամ:
8. Ստեփանակերտ քաղաքի դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանել 41600 դրամ, իսկ ԼՂՀ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի և Շուշիի շրջանների դատախազների պաշտոնային դրույքաչափերը` 37700 դրամ:
9. ԼՂՀ կառավարության 1995 թ. մայիսի 4-ի ‹‹ԼՂՀ բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի բարձրացման մասին›› թիվ 68 որոշմամբ սահմանված աշխատավարձի 1/3 չափով հավելումը վճարվում է մինչև 36000 դրամ (ներառյալ բոլոր տեսակի հավելումները) աշխատավարձ ստացողներին, ընդ որում` հաշվարկված գումարը 1/3-ի հետ չպետք է գերազանցի 36000 դրամը:
10. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թ. մարտի 26-ի ‹‹Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Ազգային Ժողովի և կառավարության աշխատակազմի աշխատողների, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և նրանց տեղակալների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին›› թիվ 51 որոշումը:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թ. հուլիսի 1-ից:
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ կառավարության
1998թ. օգոստոսի 11-ի
թիվ 143 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը
|
Պաշտոնների անվանումը |
Պաշտոնային
դրույքաչափերը
(դրամ) |
|
1 |
2 |
|
Նախագահի խորհրդական, մամուլի քարտուղար |
49400 |
|
Նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ |
45500 |
|
Բաժնի վարիչ |
42900 |
|
Գլխավոր հաշվապահ |
10080-27900 |
|
Գլխավոր մասնագետ |
22090-26000 |
|
1-ին կարգի մասնագետ, թարգմանիչ |
16890-19500 |
|
2-րդ կարգի մասնագետ |
9450-18200 |
|
Մասնագետ |
9380-16900 |
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Գ.ՂԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ կառավարության
1998թ. օգոստոսի 11-ի
թիվ 143 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը
|
Պաշտոնների անվանումը |
Պաշտոնային
դրույքաչափերը
(դրամ) |
|
1 |
2 |
|
Բաժնի վարիչ |
42900 |
|
Ընդհանուր բաժնի վարիչ |
37040 |
|
Նախագահի օգնական |
33300 |
|
Մամուլի քարտուղար |
19490-33300 |
|
Նախագահի տեղակալի և քարտուղարի օգնականներ |
13000-20800 |
|
Գլխավոր հաշվապահ |
10080-27900 |
|
Գլխավոր մասնագետ, գլխավոր փորձագետ, գլխավոր ռեֆերենտ |
22090-26000 |
|
Առաջատար մասնագետ, ավագ ռեֆերենտ |
18190-22100 |
|
1-ին կարգի մասնագետ |
16890-19500 |
|
Մասնագետ |
9380-16900 |
|
Ավագ տեսուչ |
9340-14300 |
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Գ.ՂԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 3
ԼՂՀ կառավարության
1998թ. օգոստոսի 11-ի
թիվ 143 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը
|
Պաշտոնների անվանումը |
Պաշտոնային
դրույքաչափերը
(դրամ) |
|
1 |
2 |
|
Վարչության պետ |
44200 |
|
Բաժնի վարիչ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
42900 |
|
Ընդհանուր բաժնի վարիչ |
37040 |
|
Վարչապետի օգնական, մամուլի քարտուղար |
33300 |
|
Գլխավոր հաշվապահ |
10080-27900 |
|
Ենթաբաժնի վարիչ, գլխավոր մասնագետ, իրավախորհրդատու,
փոխվարչապետի օգնական, գլխավոր ռեֆերենտ, թարգմանիչ |
22090-26000 |
|
Առաջատար մասնագետ |
18190-22100 |
|
1-ին կարգի մասնագետ |
16890-19500 |
|
Մասնագետ |
9380-16900 |
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Գ.ՂԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 4
ԼՂՀ կառավարության
1998թ. օգոստոսի 11-ի
թիվ 143 որոշման |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերի ծառայողների ու սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը
|
Պաշտոնների անվանումը |
Պաշտոնային
դրույքաչափերը
(դրամ) |
|
1 |
2 |
|
1-ին կարգի սղագրող, 1-ին կարգի մեքենագրուհի, ղեկավարի
քարտուղար, տնտեսական մասի, պահեստի վարիչներ, տեսուչ |
9203-13100 |
|
Շենքի, սարքավորումների և նորոգման բանվոր |
5120-9620 |
|
Ծառայողական շենքի հավաքարար, ցրիչ |
5070-9350 |
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար |
Գ.ՂԱԶԱՐՅԱՆ |