Համարը 
N 164
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.07.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.07.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.1998

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1995 թվականի փետրվարի 1-ի «ԼՂՀ կառավարության կողմից ներկայացված ԼՂՀ նախագահի աշխատակազմի, ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև դատախազական համակարգի և գործադիր իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ սանդղակները հաստատելու մասին» ԹՆԽ-0430-1 որոշման թիվ 1 հավելվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

''23'' ՀՈՒԼԻՍԻ 1996թ.

N 164

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքների մասին» օրենքի 10-րդ հոդվածին համաձայն և ի կատարումն ԼՂՀ նախագահի 1996 թվականի հուլիսի 18-ի թիվ նհ-94 հրամանագրի, ԼՂՀ կառավարությունը որոշում է`

1. ԼՂՀ նախագահի, ԼՂՀ Ազգային ժողովի և ԼՂՀ կառավարության աշխատակազմերի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանել համաձայն համապատասխանաբար թիվ 1, 2 և 3 հավելվածների, իսկ աշխատակազմերի ծառայողների և սպասրկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը` թիվ 4 հավելվածի:

2. ԼՂՀ նախագահի և ԼՂՀ կառավարության աշխատակազմերի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացումը կատարել 1996 թվականի հանրապետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

3. ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը` ԼՂՀ Ազգային ժողովի հետ փոխադարձ հաշվարկներ ճշտելուց հետո ներկայացնել առաջարկություն աշխատավարձի վճարումն ապահովելու համար լրացուցիչ գումարի և աղբյուրների մասին:

4. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի 1994 թվականի հունիսի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի, գործադիր, դատական, դատախազական մարմինների, ինչպես նաև գործադիր իշխանության տեղական մարմինների պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման կարգի ու պայմանների մասին» որոշման թիվ 2, 3 և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1995 թվականի փետրվարի 1-ի «ԼՂՀ կառավարության կողմից ներկայացված ԼՂՀ նախագահի աշխատակազմի, ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև դատախազական համակարգի և գործադիր իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ սանդղակները հաստատելու մասին» ԹՆԽ-0430-1 որոշման թիվ 1 հավելվածները:

5. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի հուլիսի 1-ից:

 

 

      ԼՂՀ վարչապետ

Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

      ԼՂՀ կառավարության

      գործերի կառավարիչ

 

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ կառավարության 1996թ.

«23» հուլիսի թիվ 164 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը

 

հ/հ

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային

դրույքաչափերը (դրամ)

1.

Նախագահի խորհրդական,

մամուլի քարտուղար

38000

2.

Նախագահի օգնական, նախագահի

աշխատակազմի ղեկավարի օգնական

35000

3.

Բաժնի վարիչ

33000

4.

Գլխավոր հաշվապահ

7750-21500

5.

Գլխավոր մասնագետ

17000-20000

6.

1-ին կարգի մասնագետ, թարգմանիչ

13000-15000

7.

2-րդ կարգի մասնագետ

7270-14000

8.

Մասնագետ

7220-13000

 

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

 Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

 

 

Հավելված թիվ 2

ԼՂՀ կառավարության 1996թ.

«23» հուլիսի թիվ 164 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը

 

հ/հ

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային

դրույքաչափերը (դրամ)

1.

Բաժնի վարիչ

33000

2.

Ընդհանուր բաժնի վարիչ

28500

3.

Նախագահի օգնական

25600

4.

Մամուլի քարտուղար

15000-25600

5.

Նախագահի տեղակալի և քարտուղարի

օգնականներ

10000-16000

6.

Գլխավոր հաշվապահ

7750-21500

7.

Գլխավոր մասնագետ, գլխավոր

փորձագետ, գլխավոր ռեֆերենտ

17000-20000

8.

Առաջատար մասնագետ,

ավագ ռեֆերենտ

14000-17000

9.

1-ին կարգի մասնագետ

13000-15000

10.

Մասնագետ

7220-13000

11.

Ավագ տեսուչ

7190-11000

 

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

 

 

Հավելված թիվ 3

ԼՂՀ կառավարության 1996թ.

«23» հուլիսի թիվ 164 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի պաշտոնային դրույքաչափերը

 

հ/հ

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային

դրույքաչափերը (դրամ)

1.

Բաժնի վարիչ, գործերի կառավարչի տեղակալ

33000

2.

Ընդհանուր բաժնի վարիչ

28500

3.

Վարչապետի օգնական

25600

4.

Գլխավոր հաշվապահ

7750-21500

5.

Հատուկ բաժնի վարիչ, արտաքին

 տնտեսական հարցերի գծով վարչապետի

խորհրդական, գլխավոր մասնագետ,

իրավախորհրդատու, փոխվարչապետի

օգնական, գլխավոր ռեֆերենտ

 

17000-20000

6.

Առաջատար մասնագետ, թարգմանիչ

14000-17000

7.

1-ին կարգի մասնագետ

13000-15000

8.

Մասնագետ

7220-13000

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

 

 

Հավելված թիվ 4

ԼՂՀ կառավարության 1996թ.

«23» հուլիսի թիվ 164 որոշման

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և կառավարության աշխատակազմերի ծառայողների ու սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը

 

հ/հ

Պաշտոնների անվանումը

Պաշտոնային

դրույքաչափերը (դրամ)

1.

1-ին կարգի սղագրող, 1-ին կարգի

մեքենագրուհի, ղեկավարի քարտուղար,

պատասխանատու հերթապահ,

տնտեսության և պահեստի վարիչներ, տեսուչ

7080-10100

2.

Շենքի, սարքավորումների

սպասարկման և վերանորոգման

բանվոր

3940-7400

3.

Ծառայողական շենքի հավաքարար, ցրիչ

3900-7200

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ