ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
''6'' ՓԵՏՐՎԱՐԻ 1996թ. |
N 14 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
ԼՂՀ աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին
Հաշվի առնելով կարգավորվող գների և սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, ԼՂՀ կառավարությունը որոշում է`
1. (կետն ուժը կորցրել է 24.10.1996 N 218)
2. (կետն ուժը կորցրել է 30.04.1996 N 99)
3. (կետն ուժը կորցրել է 24.10.1996 N 218)
4. (կետն ուժը կորցրել է 24.10.1996 N 218)
5. Չաշխատող և կեսնաթոշակ չստացող անձանց աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներին, ինչպես նաև աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվող փոխհատուցման գումարներին սահմանել հավելում` 180 դրամի չափով:
6. ԼՂՀ պետական համալսարանի պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակը սահմանել 2770 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 2880 դրամ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակի չափը` 2650 դրամ, պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանների սովորողների կրթաթոշակի չափը` 2590 դրամ:
ԼՂՀ պետական համալսարանի քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակը սահմանել 2880 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողների համար` 3000 դրամ:
7. ԼՂՀ պետական համալսարանի և միջնակարգ մասնագիտական հաստատությունների` բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին ուսումնական հաստատությունների հաշվին վճարել ամսական 720 դրամի չափով նպաստ:
8. Մինչև 17 տարեկան (պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերը սահմանել`
նպաստի իրավունք ունեցող
- առաջին երեխայի համար` 870 դրամ.
- երկրորդ երեխայի համար` 965 դրամ.
- երրորդ երեխայի համար` 1058 դրամ.
- չորրորդ երեխայի համար` 1160 դրամ.
- հինգերորդ և յուրաքանչյուր երեխայի համար` 1254 դրամ:
ԼՂՀ կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում նշված նպաստի չափը սահմանել`
նպաստի իրավունք ունեցող`
- առաջին երեխայի համար` 957 դրամ.
- երկրորդ երեխայի համար` 1062 դրամ.
- երրորդ երեխայի համար` 1164 դրամ.
- չորրորդ երեխայի համար` 1276 դրամ.
- հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` 1380 դրամ:
Զոհված ազատամարտիկների և ծնողազուրկ երեխաների համար տրվող ամենամսյա նպաստների չափերը սահմանել 1200 դրամ:
(8-րդ կետը խմբ. 26.03.1996 N 56)
9. Մինչև երեխայի 2 տարին լրանալը նրա խնամքի համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը սահմանել 1500 դրամ:
10. (կետը հանվել է 26.03.1996 N 56)
10. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարվող ամսական նպաստի չափը սահմանել 1500:
(10-րդ կետը փոփ. 26.03.1996 N 56)
11. Երեխային ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 3840 դրամ:
(11-րդ կետը փոփ. 26.03.1996 N 56)
12. Նպաստառու գործազուրկների նպաստների փաստացի վճարվող չափերին սահմանել հավելում` 180 դրամի չափով:
(12-րդ կետը փոփ. 26.03.1996 N 56)
13. (կետն ուժը կորցրել է 24.10.1996 N 218)
(13-րդ կետը փոփ. 26.03.1996 N 56)
14. 1996 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1995 թվականի հունիսի 19-ի «ԼՂՀ աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ 108 որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերը:
(15-րդ կետը փոփ. 26.03.1996 N 56)
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:
(15-րդ կետը փոփ. 26.03.1996 N 56)
|
ԼՂՀ վարչապետ` |
Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ` |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 1
ԼՂՀ կառավարության
1996 թվականի փետրվարի 6-ի
N 14 որոշման |
ԼՂՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ 1,0-5,9 բազմապատիկ գործակցով վարձատրվող աշխատողների պաշտոնային դրույքաչափերին սահմանվող հավելումները
|
բազմապատիկ
գործակցով |
նոր նվազագույն աշխատ.
նկատմամբ հաշվար.
պաշտոնային
դրույքաչափը (դրամ) |
հավելման
չափը
(դրամ) |
Ընդամենը
աշխատավարձը
(դրամ) |
|
1,0 |
720 |
2455 |
3175 |
|
1,1 |
792 |
2408 |
3200 |
|
1,2 |
864 |
2356 |
3220 |
|
1,3 |
936 |
2304 |
3240 |
|
1,4 |
1008 |
2252 |
3260 |
|
1,5 |
1080 |
2200 |
3280 |
|
1,6 |
1152 |
2148 |
3300 |
|
1,7 |
1224 |
2101 |
3325 |
|
1,8 |
1296 |
2054 |
3350 |
|
1,9 |
1368 |
2002 |
3370 |
|
2,0 |
1440 |
1950 |
3390 |
|
2,1 |
1512 |
1898 |
3410 |
|
2,2 |
1584 |
1846 |
3430 |
|
2,3 |
1656 |
1794 |
3450 |
|
2,4 |
1728 |
1747 |
3475 |
|
2,5 |
1800 |
1695 |
3495 |
|
2,6 |
1872 |
1638 |
3510 |
|
2,7 |
1944 |
1591 |
3535 |
|
2,8 |
2016 |
1539 |
3555 |
|
2,9 |
2088 |
1487 |
3575 |
|
3,0 |
2160 |
1440 |
3600 |
|
3,1 |
2232 |
1388 |
3620 |
|
3,2 |
2304 |
1341 |
3645 |
|
3,3 |
2376 |
1284 |
3660 |
|
3,4 |
2448 |
1232 |
3680 |
|
3,5 |
2520 |
1180 |
3700 |
|
3,6 |
2592 |
1133 |
3725 |
|
3,7 |
2664 |
1086 |
3750 |
|
3,8 |
2736 |
1034 |
3770 |
|
3,9 |
2808 |
982 |
3740 |
|
4,0 |
2880 |
930 |
3810 |
|
4,1 |
2952 |
872 |
3830 |
|
4,2 |
3024 |
826 |
3850 |
|
4,3 |
3096 |
774 |
3870 |
|
4,4 |
3163 |
722 |
3890 |
|
4,5 |
3240 |
670 |
3910 |
|
4,6 |
3312 |
613 |
3925 |
|
4,7 |
3384 |
566 |
3950 |
|
4,8 |
3456 |
514 |
3970 |
|
4,9 |
3528 |
462 |
3990 |
|
5,0 |
3600 |
410 |
4010 |
|
5,1 |
3672 |
373 |
4045 |
|
5,2 |
3744 |
326 |
4070 |
|
5,3 |
3816 |
284 |
4100 |
|
5,4 |
3888 |
287 |
4125 |
|
5,5 |
3960 |
195 |
4155 |
|
5,6 |
4032 |
158 |
4190 |
|
5,7 |
4104 |
106 |
4210 |
|
5,8 |
4176 |
64 |
4240 |
|
5,9 |
4248 |
27 |
4275 |
ԼՂՀ ժողկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթական դպրոցներում, հատուկ և օժանակ գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում աշխատող մանկավարժների աշխատավարձերին ավելացնել ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի 1994 թ. նոյեմբերի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թ. 533 որոշման 2-րդ կետով սահմանված հավելումը` 120 դրամի չափով:
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ` |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
ԼՂՀ կառավարության
1996 թվականի փետրվարի 6-ի
N 14 որոշման |
Ց Ա Ն Կ
ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև գործադիր իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների, որոնց աշխատանքի վարձատրության չափն ավելացվում է 33,3 տոկոսով
(N 2 հավելվածն ուժը կորցրել է 30.04.1996 N 99)
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ` |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |