ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալության տրամադրված հողամասերի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մարմինների կողմից վարձակալական վճարների հաշվառման ու վճարումների ընդունման կազմակերպման մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալության տրամադրված հողամասերի վարձակալական վճարի հաշվառման վճարումների ընդունման կազմակերպման իրավասությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:
2. Հաստատել`
ա/ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալության տրամադրված հողամասերի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մարմինների կողմից վարձակալական վճարի հաշվառման ու վճարումների ընդունման կազմակերպման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ/ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալության տրամադրված հողամասերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«18» մարտի 2008թ.
թիվ 217 որոշման |
Կ Ա Ր Գ
համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալության տրամադրված հողամասերի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մարմինների կողմից վարձակալական վճարի հաշվառման ու վճարումների ընդունման կազմակերպման
1. Սույն կարգով կանոնակարգվում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալության տրամադրված հողամասերի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մարմինների կողմից վարձակալական վճարների (այսուհետ՝ վարձավճար) հաշվառման, վճարումների ընդունման (այդ թվում՝ ժամկետանց պարտավորությունների հավաքագրման) կազմակերպումը:
2. Վարձավճարի վճարումներն ընդունվում են սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից վարձակալության իրավունքի պետական գրանցում ստացած վարձակալության տրամադրված հողամասերի վարձակալության պայմանագրերի վերաբերյալ ստացված տեղեկությունների հիման վրա:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մարմինները ապահովում են վարձավճարների և դրանց գծով հաշվարկված տուգանքների ընդունումը և մուտքագրումը պետական բյուջե:
4. Պետական բյուջե վարձավճարների և դրանց գծով հաշվարկված տուգանքների մուտքագրումն իրականացվում է՝
ա) վճարումների կանխիկ ընդունման միջոցով (միայն ֆիզիկական անձանցից),
բ) բանկային համակարգերի միջոցով:
5. Վարձավճարի վճարումները կանխիկ ընդունվում են բյուջեների եկամուտների (մուտքերի) կանխիկ գանձման անդորրագրերով (այսուհետ՝ անդորրագիր): Անդորրագիրը լրացվում է գրչով և ընթեռնելի: Անդորրագրում պարտադիր լրացվում են դրանում նշված բոլոր վավերապայմանները:
6. Վճարումներ ընդունողը՝
ա/ վճարողից ստանալով գումարը՝ լրացնում է անդորրագիրը՝ 2 օրինակից ու վճարողին է հանձնում անդորրագրի առաջին օրինակը՝ իր մոտ պահելով անդորրագրի երկրորդ օրինակը՝ որպես վճարումը հաստատող փաստաթուղթ.
բ/ անդորրագրերին համապատասխան կանխիկ ընդունված գումարները բանկի կանխիկ մուտքի անդորրագրերով` ըստ վարձավճար վճարողների, սահմանված կարգով եռօրյա ժամկետում մուտքագրում է համապատասխան գանձապետական հաշվին:
7. Սույն կարգի պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«18» մարտի 2008թ.
թիվ 217 որոշման |
Կ Ա Ր Գ
համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալության տրամադրված հողամասերի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մարմինների միջև տեղեկությունների փոխանակման
1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մարմինների կողմից վարձակալական վճարների
հաշվարկման և վճարումների ընդունման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ընթացակարգը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից վարձակալության իրավունքի պետական գրանցում ստացած հողամասերի պայմանագրերի (այդ թվում` դրանց փոփոխությունների) վերաբերյալ տեղեկությունները մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 5-ը ներկայացվում են սպասարկման վայրի հարկային մարմին` համաձայն Ձև 1-ի (կցվում է):
3. Սպասարկման վայրի հարկային մարմինը մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 5-ը վարձակալների պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ է ներկայացնում համապատասխան շրջանի վարչակազմին` համաձայն Ձև 2-ի (կցվում է):
4. Սպասարկման վայրի հարկային մարմինը համապատասխան շրջանի վարչակազմի հարցումների հիման վրա եռօրյա ժամկետում նրան է տրամադրում հարցման օրվա դրությամբ վարձակալական վճար վճարողների պարտավորությունների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն: Նման հարցում կատարվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի կողմից պայմանագրերի գործողության դադարեցման (լուծման) վերաբերյալ որոշումներ կայացնելիս:
5. Սպասարկման վայրի հարկային մարմինը և համապատասխան շրջանի վարչակազմը կիսամյակային արդյունքներով մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը համապատասխան շրջանի վարչակազմի կողմից կնքված, վարձակալության իրավունքի պետական գրանցում ստացած հողամասերի վարձակալության պայմանագրերի, դրանց գծով հաշվարկված (պայմանագրով նախատեսված) և պետական բյուջեի փաստացի մուտքերի գումարների համադրմամբ կազմում են ամփոփիչ արձանագրություն (2 օրինակից):
6. Սույն կարգի պահանջները խախտելու համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
|
Ձև 1 |
|
|
համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող
վարձակալության տրամադրված հողամասերի վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն
առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
տարածքային ստորաբաժանումների, Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության շրջանների վարչակազմերի ու Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության մարմինների միջև
տեղեկությունների փոխանակման կարգի |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
հողամասերի վարձակալության պայմանագրերի (այդ թվում դրանց փոփոխությունների) մասին
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի______________________տարածքային ստորաբաժանում
|
|
Հարկ վճարողի հաշվառման (ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի) համարը |
Իրավաբա-նական անձի անվանումը (ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
Իրավաբա-նական հասցեն (ֆիզիկական անձի բնակության հասցեն) |
Հողա-մասի հասցեն |
Վարձակալության պայմանագրի
|
Հողատեսքը,
զուտ եկամուտը (գործառնական նշանակությունը, գոտիականության գործակիցը) |
Հողա-մասի տարածքը (հա) |
Կադա-ստրային արժեքը |
Պայմանագրով նախատեսված հողամասի տարեկան վարձակալա-կան վճարի գումարը |
Նշում-ներ |
|
համարը |
կնքման ամսաթիվը |
պետա-կան գրանցման ամսաթիվը |
գործողու-թյան ժամկետը |
|
|
|
|
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ծանոթություն
Պայմանագրում կատարված փոփոխությունները ներկայացնելիս «Նշումներ» սյունակում պարտադիր նշում է կատարվում այդ մասին
|
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի |
__________________________________ |
| տարածքային ստորաբաժանման ղեկավար |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) |
| Կ.Տ. |
|
| |
..... ................... 200....թ. |
|
Ձև 2 |
|
|
համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող
վարձակալության տրամադրված հողամասերի վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն
առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
տարածքային ստորաբաժանումների, Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության շրջանների վարչակազմերի ու Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության մարմինների միջև
տեղեկությունների փոխանակման կարգի |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ֆիզիկական և իրավաբանական անձանց վարձակալական վճարների պարտավորությունների վերաբերյալ
200....թ. ____________դրությամբ
ԼՂՀ ԿԱ ՀՊԾ __________________________ հարկային մարմին
|
NN
ը/կ |
Հարկ վճարողի հաշվառման (ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի) համարը |
Իրավաբանական անձի անվանումը (ֆիզիկական անձի անունը, ազգանունը) |
Իրավաբանական հասցեն (ֆիզիկական անձի բնակության հասցեն) |
Հողամասի հասցեն |
Վարձակալության պայմանագրի |
Վարձավճարի գծով պարտավորություն (աճողական) |
|
համարը |
կնքման ամսաթիվը |
պետական գրանցման ամսաթիվը |
գործողու-թյան ժամկետը |
ապառք |
տուգանք |
ընդամենը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| Սպասարկման վայրի հարկային մարմնի պետ |
___________________________________ |
| |
(անունը, ազգանունը, ստորագրությունը) |
| Կ.Տ. |
|
| |
..... ................... 200....թ. |