Համարը 
N 608-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.08.31/15(177)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
23.08.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
23.08.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 61 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 217 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» օգոստոսի 2011թ.

N 608-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 61 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ18-Ի N 217 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 61 որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 571 -րդ կետով.

«571. Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալված հողամասերի վարձավճարների և դրանց գծով հաշվարկված տուգանքների մուտքագրումն իրականացվում է պետական բյուջե`

1) վճարումների կանխիկ ընդունման միջոցով (միայն ֆիզիկական անձանցից).

2) բանկային համակարգի միջոցով:

Վարձավճարի վճարումները կանխիկ ընդունվում են բյուջեների եկամուտների (մուտքերի) կանխիկ գանձման անդորրագրերով (այսուհետ` անդորրագիր): Անդորրագիրը լրացվում է գրչով և ընթեռնելի: Անդորրագրում պարտադիր լրացվում են դրանում նշված բոլոր վավերապայմանները:

Վճարումներ ընդունողը`

1) վճարողից ստանալով գումարը, լրացնում է անդորրագիրը՝ երկու օրինակից և վճարողին է հանձնում անդորրագրի առաջին օրինակը՝ իր մոտ պահելով անդորրագրի երկրորդ օրինակը` որպես վճարումը հաստատող փաստաթուղթ.

2) անդորրագրերին համապատասխան կանխիկ ընդունված գումարները բանկի կանխիկ մուտքի անդորրագրերով` ըստ վարձավճար վճարողների, սահմանված կարգով եռօրյա ժամկետում մուտքագրում է համապատասխան գանձապետական հաշվին:»:

 2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի «Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող վարձակալության տրամադրված հողամասերի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մարմինների կողմից վարձակալական վճարների հաշվառման ու վճարումների ընդունման կազմակերպման մասին» N 217 որոշումը:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ