Համարը 
N 266
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.04.21/16(88)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
03.10.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 36 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«01» ապրիլի 2008թ.

N 266

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 36 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով՝ ԼՂՀ կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 36 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը՝

ա) 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» ենթակետով.

«ե) ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության իրականացման լիցենզիա և լիցենզիայի ներդիր(ներ)»:

բ) 54-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«Երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են համապատասխան կառավարման մարմնի կողմից 1 տարի ժամկետով:

Մրցույթում հաղթած կազմակերպության համար սպասարկման ժամկետը լրանալուց 45 օր առաջ հայտարարվում է հերթական մրցույթի անցկացման մասին՝ համաձայն սույն կարգի 18-րդ կետի պահանջների»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ