ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 85 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» թիվ 85 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի՝
ա) 12-րդ կետում «30-օրյա» բառը փոխարինել «15-օրյա» բառով.
բ) 20-րդ կետում «20» թիվը փոխարինել «10» թվով.
գ) 21-րդ կետում «ստանալու՝ օրենքով սահմանված 60-օրյա ժամկետից հետո» բառերը փոխարինել «ստանալու հայտ ներկայացնելուց 30 օր հետո» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |