Համարը 
N 28
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.03.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.03.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.03.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

,, 14 ,, մարտի 1995թ.

N 28

 ք. Ստեփանակերտ

г. Степанакерт

 

ԼՂՀ առևտրի և մթերումների միավորման կանոնակարգի և կառուցվածքի հաստատման մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել ԼՂՀ առևտրի և մթերումների միավորման կանոնակարգն ու կառուցվածքը (կցվում է):

 

 

ԼՂՀ վարչապետ`

Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ`

 Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1995թ. մարտի ‹‹14››

թիվ 28 որոշմամբ

 

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առևտրի և մթերումների

միավորման կանոնակարգ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առևտրի և մթերումների միավորումը գործադիր իշխանության մարմին է, որը ԼՂՀ սահմանադրական օրենքին համապատասխան ստեղծում է ԼՂՀ նախագահի հրամանագրով և իրականացնում է պետական առևտրի և մթերումների համակարգի կառավարումը` ենթարկվելով ԼՂՀ կառավարությանը:

2. Միավորումը պատասխանատվություն է կրում համակարգի վիճակի և նրա գործունեության բարելավման համար:

Տնտեսական բարեփոխումների հիմնադրույթներին համապատասխան իրականացնում է միջոցառումներ համակարգի, պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատանքների համակարգման և բնակչության սպասարկումը սպառման ապրանքներով ապահովելու համար:

3. Միավորումը կազմակերպում է հանրապետական շուկայի ենթակառույցների զարգացումը, կարգավորում է պետական մանրածախ առևտրի, հասարակական սննդի, առևտրամիջնորդային, աճուրդի, տոնավաճառների և մարքետինգի ձեռնարկությունների և կազմակերպությունների համակարգի ստեղծումը:

 

II. ԼՂՀ առևտրի և մթերումների միավորման

խնդիրներն ու գործառույթները

 

4. Հանրապետության բնակչությանն առաջին անհրաժեշտ մթերային, տնտեսական և արդյունաբերական ապրանքներով ապահովումը

5. Հանրապետության առևտրի և մթերումների ձեռնարկությունների գործունեության համակարգումը և առևտրի կազմակերպումը բնակավայրերում

6. Հանրապետությունում ապրանքների գնագոյացման աճի դեմ միջոցառումների ձեռնարկումը

7. Շահագրգիռ կազմակերպությունների հետ առևտրական օբյեկտների (անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից) գործընթացի վերահսկողությունը

8. Հանրապետության բնակչությունից պտուղ-բանջարեղենի ավելցուկի գնումը և նրա իրացումը

9. Համակարգի աշխատողների սոցիալական պաշտպանվածության և աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը

10. Միավորման համակարգի նյութատեխնիկական բազայի ամրապնդումը

11. Միավորման համակարգում կատարվող շինարարական աշխատանքների և կապիտալ ներդրումների արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողության սահմանումը

12. Հանրապետությունում և հանրապետությունից դուրս առանձին ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև անհատ անձանց հետ ապրանքների փոխանակման և գնման պայմանագրերի կնքումը:

13. Միավորումն իր վրա դրված խնդիրներն իրականացնելու համար

ա/ մշակում է

- մանրածախ և մեծածախ առևտրի ու հասարակական սննդի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության կարգավորման և պլանավորման մեթոդական երաշխավորագրերը` շուկայական հարաբերությունների պայմաններում,

- բնակչության պահանջարկի հեռանկարային և ընթացիկ կանխագուշակումները` հանրապետական շուկայի ուսումնասիրությունների հիման վրա, հաշվեկշռելով դրանք գնողական ֆոնդերի և դրա ապրանքային ապահովման աղբյուրների հետ,

- պետական մանրածախ, մեծածախ և հասարակական սննդի ձեռնարկությունների ու կազմակերպությունների նյութական շահագրգռվածության տնտեսական մեխանիզմը,

- սեփական միջոցների հաշվին սպառման ապրանքների և սննդամթերքի արտադրության զարգացման, արտոնյալ հարկադրույքների և վարկերի սահմանման, ընտրանքային կարգով կապիտալ ներդրումների տրամադրման մեխանիզմը,

- ժողովրդական սպառման ապրանքների և սննդամթերքների մանրածախ գների համակարգի կատարելագործման ու գործող գնացուցակների կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ;

բ/ կազմակերպում է`

- կենտրոնացված կարգով ժողովրդական սպառման ապրանքների և սննդամթերքի առևտրի պետական բաշխման կարգավորումը,

- ժողովրդական սպառման ապրանքների և սննդամթերք արտադրող ձեռնարկությունների և առևտրի ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջև պայմանագրերի կնքումը,

- անցկացվող աճուրդներին և տոնավաճառներին հանրապետության մասնակցությունը, ինչպես նաև հանրապետության ներսում դրանց անցկացումը,

- միջնորդական գործունեության իրականացումը:

գ/ ստեղծում է`

- ժողովրդական սպառման ապրանքների և սննդամթերքի, ինչպես նաև հանրապետական կայունացման ֆոնդեր, կազմակերպական տեխնիկական պայմաններ մանրածախ և մեծածախ առևտրի, հասարակական սննդի, տրանսպորտի ձեռնարկությունների արտադրական կարողությունների և նյութական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար;

դ/ իրականացնում է

- միջոցառումների համակարգ` ուղղված արտադրանքի և ծառայությունների` արտադրությունից մինչև վերջնական սպառողին հասցնելը, ապրանքափոխանակության գործարքներ, գնման և ապրանքների ներմուծման աշխատանքների կառավարում, արտասահմանյան ֆիրմաների հետ գործնական կապերի ստեղծում;

ե/ հսկում է ժողովրդական սպառման ապրանքների և սննդամթերքի ստանդարտացումն ու գնագոյացումն ըստ որակական ցուցանիշների և գործառութային լիարժեքության,

- պայմանագրային պարտավորությունների կատարումը, դրանց կարգավորումը և պայմանագրային կարգապահության պահպանումը,

- ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների ֆինանսական գործունեությունը և նրանց կողմից գների ճիշտ կիրառումը,

- ցանց ներմուծվող ապրանքների որակական հատկանիշների ճիշտ պահպանումը և ապրանքանյութական արժեքների խնայողաբար օգտագործումը:

 

III. ԼՂՀ առևտրի և մթերումների միավորման իրավունքները

 

14. Միավորումն իրավունք ունի`

ա/ իր իրավասության սահմաններում կնքելու պայմանագրեր և իրականացնելու առևտրական գործարքներ,

բ/ ստանալու և բաշխելու կենտրոնացված կարգով ստացվող ժողովրդական ապրանքներն ու սննդամթերքը,

գ/ միջնորդելու, ինչպես նաև կազմակերպելու ժողովրդական սպառման ապրանքների արտադրություն,

դ/ հանդես գալու որպես տնտեսական միավորումների կոոպերացման, դրանց հիմնադրման հեղինակ կամ մասնակից` նպատակ ունենալով իրականացնելու միջնորդային, արտաքին տնտեսական և այլ առևտրական գործունեություն,

ե/ որոշում ընդունելու հիմնական ֆոնդերը և սեփական այլ միջոցները պայմանագրերով այլ ձեռնարկությունների և կազմակերպությունների վարձով հանձնելու վերաբերյալ,

զ/ ստեղծելու, վերակառուցելու կամ լուծարելու ենթակա ձեռնարկությունները և կազմակերպությունները` համաձայն գործող օրենսդրության:

 

IV. ԼՂՀ առևտրի և մթերումների միավորման աշխատանքի

կազմակերպումը

 

15. Միավորման համակարգն ընդգրկում է հանրապետության պետական առևտրի ձեռնարկությունները և կազմակերպությունները:

16. Միավորման համակարգին վերաբերող հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով միավորման համակարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:

17. Միավորումը ղեկավարվում է ԼՂՀ սահմանադրությամբ, ԼՂՀ նախագահի հրամանագրերով, ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշումներով, ԼՂՀ կառավարության որոշումներով և կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնակարգով և դրանց հիման վրա, ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում հրապարակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է միավորման համակարգի բոլոր ձեռնարկությունների և կազմակերպությունների համար և ստուգում է դրանց կատարումը:

18. Միավորման համակարգի կառավարման բոլոր հարցերի քննարկման ու լուծման կազմակերպումը կատարվում է կոլեգիական և միանձնյա ղեկավարության սկզբունքի հիման վրա:

19. Միավորումը գլխավորում է միավորման գլխավոր տնօրենը, որը նշանակվում է ԼՂՀ նախագահի հրամանագրով` ԼՂՀ վարչապետի ներկայացմամբ:

Միավորման գլխավոր տնօրենն ունի 2 տեղակալներ, որոնք հաստատվում են ԼՂՀ կառավարության որոշմամբ` գլխավոր տնօրենի ներկայացմամբ:

20. Միավորման գլխավոր տնօրենը`

ա/ պատասխանատվություն է կրում միավորման վրա դրված խնդիրների և գործառույթների կատարման համար;

բ/ սահմանում է իր տեղակալների, ձեռնարկությունների և կազմակերպությունների տնօրենների, բաժնի պետերի պատասխանատվության աստիճանը` միավորման համակարգի օղակների գործունեության համար: Նշանակում է համակարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների տնօրեններին, նրանց տեղակալներին և գլխավոր հաշվապահներին` համապատասխան քաղաքային, շրջանային վարչակազմի ներկայացմամբ;

գ/ հաստատում է միավորման կենտրոնական ապարատի հաստիքացուցակը;

դ/ հաստատում է իր ենթակա ձեռնարկությունների կանոնակարգերը;

ե/ սահմանում է միավորման կոլեգիայի թվակազմը և ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը;

զ/ ամիսը մեկ անգամ հրավիրում, վարում է միավորման կոլեգիայի նիստերը;

է/ իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

Գլխավոր տնօրենի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է տնօրենի տեղակալներից մեկը:

21. Միավորման կոլեգիայի կազմի մեջ մտնում են գլխավոր տնօրենը (նախագահ), տնօրենի տեղակալները, միավորման ձեռնարկությունների ղեկավար պաշտոնակատարներ և կենտրոնական ապարատի գլխավոր մասնագետներ:

22. Միավորման կոլեգիայի նիստերում քննության են առնվում առևտրի և մթերումների համակարգի գործունեության հիմնական հարցերը, քննարկվում են ձեռնարկությունների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման և ստուգման, վերահսկողության, կադրերի ընտրության և տեղաբախշման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, միավորման բաժինների և համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվետվությունները:

23. Կոլեգիայի որոշումները կենսագործվում են որպես կանոն` միավորման գլխավոր տնօրենի հրամաններով: Գլխավոր տնօրենի և կոլեգիայի միջև տարաձայնությունների դեպքում գլխավոր տնօրենը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով ԼՂՀ կառավարությանը:

24. Առաջնորդվելով ‹‹ԼՂՀ ձեռնարկության և ձեռնարկատիրական գործունեության մասին››, ‹‹Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին››, ինչպես նաև ‹‹ԼՂՀ սեփականության մասին›› օրենքներով` ԼՂՀ կառավարությանը ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

25. Միավորման կենտրոնական ապարատի պահպանման ծախսերը ֆինանսավորվում են առևտրի և մթերումների համակարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների եկամտից` որոշակի մասհանումների հաշվին:

26. Միավորումը իրավաբանական անձ է, ունի ԼՂՀ զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք և բանկերում հաշիվներ:

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1995 թ. մարտի 14-ի

թիվ 28 որոշմամբ

 

ԼՂՀ առևտրի և մթերումների միավորման կառուցվածքը

 

I. Միավորման կենտրոնական ապարատ

ա/ ընդհանուր բաժին

բ/ էկոնոմիկայի բաժին

գ/ առևտրի բաժին

դ/ հաշվապահություն

II. Հանրապետական ձեռնարկություններ, կազմակերպություններ

1. առևտրի և մթերումների մեծածախ բազա

2. ավտո-տրանսպորտային ձեռնարկություն

3. վերանորոգման և շինարարության տեղամաս

III. Քաղաքային և շրջանային ձեռնարկություններ

1. Ստեփանակերտ քաղաքի խառն առևտուր

2. Ստեփանակերտի հասարակական սննդի ձեռնարկություն

3. պտուղ-բանջարեղենի մթերումների ձեռնարկություն

4. Մարտունու քաղշրջխառն առևտուր

5. Մարտակերտի քաղշրջխառն առևտուր

6. Շուշիի քաղշրջխառն առևտուր

7. Ասկերանի շրջանի խառն առևտուր

8. Հադրութի շրջանի խառն առևտուր

9. Առաջաձորի ենթաշրջանի խառն առևտուր

 

Ձեռնարկություններ

1. առևտրական ձեռնարկություն ‹‹Ադամանդ››

2. առևտրական ձեռնարկություն ‹‹Անի››

3. առևտրական ձեռնարկություն ‹‹Ազատություն››

4. առևտրական ձեռնարկություն ‹‹Լուսինե››

5. առևտրական ձեռնարկություն ‹‹Գանձասար››