Համարը 
N 145
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.07.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
25.07.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.08.1998

Ծանուցում
1995 թվականի ապրիլի 4-ի թիվ 58 որոշման մեջ կատարված փոփոխությունների գործողություն դադարեցվել է 30.04.1996թ. N 102 որոշմամբ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 1995Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 4 ՈՐՈՇՄԱՄԲ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

,,25,, ՀՈՒԼԻՍԻ 1995թ.

N 145

 ք. Ստեփանակերտ

г. Степанакерт

 

ԼՂՀ կառավարության նախագահության 1995թ. փետրվարի 2-ի թիվ 4 որոշմամբ և մի շարք այլ որոշումներով հաստատված` նախարարությունների և գերատեսչությունների կանոնադրությունների մեջ լրացումներ կատարելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարությունը որոշում է`

1. Լրացնել ԼՂՀ Կառավարության Նախագահության 1995թ. փետրվարի 2-ի «ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի մասին ժամանակավոր կանոնակարգի հաստատման մասին» թիվ 4 որոշմամբ հաստատված` ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի մասին ժամանակավոր կանոնակարգի 3.6.3. կետը հետևյալ երկրորդ պարաբերությամբ.

«Համաձայնություն է տալիս և առաջարկություն ներկայացնում համապատասխան նախարարության պետական վարչության, հանրապետական գերատեսչության` իր տարածքում գտնվող պետական ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարներին պաշտոնում նշանակման և պաշտոնից ազատման համար»:

2. Նշված լրացման հիման վրա ԼՂՀ կառավարության 1995թ. մարտի 14-ի թիվ 28, 1995թ. ապրիլի 4-ի թիվ 57, թիվ 58, 1995թ. մայիսի 27-ի թիվ 96, թիվ 97 և թիվ 102 որոշումներով հաստատված` ԼՂՀ առևտրի և մթերումների միավորման, ԼՂՀ շինարարության նախարարության, ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության, ԼՂՀ «Արցախավտոտրանս» և «Արցախկենցաղսպասարկում» արտադրական միավորումների և ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կանոնադրությունների համապատասխան կետերը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի:

3. ԼՂՀ կառավարության 1995 թվականի մարտի 2-ի «ԼՂՀ կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ԼՂՀ նախարարների և ԼՂՀ պետական վարչությունների պետերի տեղակալների, ԼՂՀ գերատեսչությունների և հանրապետական ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների պաշտոնում նշանակման և պաշտոնից ազատման կարգի մասին» թիվ 6 որոշման 1-ին կետից հանել

«ԼՂՀ ներքին գործերի շրջանային (քաղաքային) բաժինների պետեր` ԼՂՀ նախագահի հետ համաձայնեցումով` ԼՂՀ ներքին գործերի նախարարի ներկայացմամբ` համաձայնեցված Ստեփանակերտ քաղաքի կամ շրջանների վարչակազմի ղեկավարի հետ» նախադասությունը, մնացածը` ինչպես տեքստում:

4. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1995 թվականի ապրիլի 4-ի

«ԼՂՀ կառավարության 1995 թվականի մարտի 2-ի թիվ 6 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 53 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

 Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ԼՂՀ կառավարության

«25» ՀՈՒԼԻՍԻ 1995թ.

145 որոշման

 

Լ Ր Ա Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

ԼՂՀ կառավարության մի շարք որոշումներով հաստատված` նախարարությունների և գերատեսչությունների կանոնադրությունների մեջ

 

1. ԼՂՀ կառավարության 1995թ. մարտի 14-ի թիվ 28 որոշմամբ հաստատված` ԼՂՀ առևտրի և մթերումների միավորման կանոնակարգ.

«20. բ) սահմանում է իր տեղակալների, ձեռնարկությունների և կազմակերպությունների տնօրենների, բաժնի պետերի պատասխանատվության աստիճանը` միավորման համակարգի օղակների գործունեության համար: Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի հետ համաձայնեցմամբ պաշտոնին նշանակում և պաշտոնից ազատում է համակարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներին»:

2. ԼՂՀ կառավարության 1995թ. ապրիլի 4-ի թիվ 57 որոշմամբ հաստատված` ԼՂՀ շինարարության նախարարության կանոնադրություն.

«4.4. Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի հետ համաձայնեցմամբ նշանակել պաշտոնին և ազատել պաշտոնից նախարարության կառուցվածքի բոլոր կազմակերպությունների ղեկավարներին»:

(2-րդ կետի գործողությունը դադարեցվել է 27.01.1998 N 5)

3. ԼՂՀ կառավարության 1995թ. ապրիլի 4-ի թիվ 58 որոշմամբ հաստատված` ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության կանոնադրություն.

«3.11. Աշխատանքային օրենսդրության համապատասխան` նշանակում, տեղաբաշխում, ազատում, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին, Սետփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի հետ համաձայնեցմամբ պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում համակարգի ենթակա միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներին»:

4. ԼՂՀ կառավարության 1995թ. մայիսի 27 թիվ 96 որոշմամբ հաստատված` ԼՂՀ «Արցախավտոտրանս» արտադրական միավորման կանոնադրություն.

«9. ը) Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի հետ համաձայնեցմամբ պայմանագրային (կոնտրակտային) եղանակով աշխատանքային պայմանագիր է կնքում միավորման կազմի մեջ մտնող ձեռնարկությունների ղեկավարների հետ»:

5. ԼՂՀ կառավարության 1995թ. մայիսի 27-ի թիվ 97 որոշմամբ հաստատված` ԼՂՀ «Արցախկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորման կանոնադրություն.

«4.3. 6-րդ պարբերություն.

-Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի հետ համաձայնեցմամբ նշանակում է պաշտոնի և պաշտոնից ազատում տնտհաշվարկային ձեռնարկությունների ղեկավարներին»:

6. ԼՂՀ կառավարության 1995թ. մայիսի 27-ի թիվ 102 որոշմամբ հաստատված` ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կանոնադրություն.

«11. ա) Ֆոնդի նախագահի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ֆոնդի նախագահի տեղակալներին և ֆոնդի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, իսկ Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի հետ համաձայնեցմամբ` ֆոնդի քաղաքային և շրջանային բաժանմունքների ղեկավարներին»:

 

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ