Համարը 
N 6
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.03.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.03.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.03.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 
27.09.1999

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԼՂՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ԼՂՀ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

,, 2 ,, մարտի 1995թ.

N 6

 ք. Ստեփանակերտ

г. Степанакерт

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ԼՂՀ նախարարների և ԼՂՀ պետական վարչությունների պետերի տեղակալների, ԼՂՀ գերատեսչությունների և հանրապետական ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների պաշտոնում նշանակման և պաշտոնից ազատման կարգի մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ պաշտոնում նշանակվում և պաշտոնից ազատվում են

- ԼՂՀ կառավարության գործերի կառավարչի տեղակալը` ԼՂՀ կառավարության գործերի կառավարչի ներկայացմամբ,

- ԼՂՀ կառավարության աշխատակազմի հիմնական բաժնի վարիչը, տեսչության պետը` ԼՂՀ վարչապետի, ԼՂՀ վարչապետի տեղակալների ներկայացմամբ,

- ԼՂՀ նախարարի և ԼՂՀ պետական վարչության պետի տեղակալը` ԼՂՀ նախարարի, ԼՂՀ պետական վարչության պետի ներկայացմամբ,

- ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության պետական հարկային տեսչության պետը` ԼՂՀ նախագահի հետ համաձայնեցումով` ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի ներկայացմամբ:

- ԼՂՀ գերատեսչության, հանրապետական ենթակայության ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպական ղեկավարը` ԼՂՀ վարչապետի, ԼՂՀ վարչապետի տեղակալների ներկայացմամբ,

- ԼՂՀ մաքսային վարչության պետը` ԼՂՀ նախագահի հետ համաձայնեցումով` ԼՂՀ վարչապետի ներկայացմամբ,

-(նախադասությունը հանվել է 25.07.1995 N 145)

- ԼՂՀ գերատեսչության ղեկավարի տեղակալը` ԼՂՀ գերատեսչության ղեկավարի ներկայացմամբ:

(1-ին կետը խմբ. 04.04.1995 N 53, փոփ., խմբ. 20.06.1995 N 115, փոփ. 25.07.1995 N 145)

2. Պաշտոնում նշանակման ներկայացնելիս համապատասխան գրությանը կցվում է թեկնածուի կենսագրական հիմնական տեղեկությունները, իսկ նշանակումից հետո` նրա անձնական գործը:

3. ԼՂՀ նախարարություններին, ԼՂՀ պետական վարչություններին, գերատեսչություններին, Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների վարչակազմերին` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, քաղաքի և շրջանների վարչակազմերի իրավասության տակ գտնվող կադրերի անվանացուցակները և նրանց պաշտոնում նշանակման և պաշտոնից ազատման կարգը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ  

Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

  Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ