ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք. Ստեփանակերտ
г. Степанакерт
ԼՂՀ կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ԼՂՀ նախարարների և ԼՂՀ պետական վարչությունների պետերի տեղակալների, ԼՂՀ գերատեսչությունների և հանրապետական ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների պաշտոնում նշանակման և պաշտոնից ազատման կարգի մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ պաշտոնում նշանակվում և պաշտոնից ազատվում են.
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ`
- ԼՂՀ կառավարության գործերի կառավարչի տեղակալը` ԼՂՀ կառավարության գործերի կառավարչի ներկայացմամբ,
- ԼՂՀ կառավարության աշխատակազմի հիմնական բաժնի վարիչը, տեսչության պետը` ԼՂՀ վարչապետի, ԼՂՀ վարչապետի տեղակալների ներկայացմամբ,
- ԼՂՀ նախարարի և ԼՂՀ պետական վարչության պետի տեղակալը` ԼՂՀ նախարարի, ԼՂՀ պետական վարչության պետի ներկայացմամբ,
- ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության պետական հարկային տեսչության պետը` ԼՂՀ նախագահի հետ համաձայնեցումով` ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի ներկայացմամբ:
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նախագահության որոշմամբ`
- ԼՂՀ գերատեսչության, հանրապետական ենթակայության ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպական ղեկավարը` ԼՂՀ վարչապետի, ԼՂՀ վարչապետի տեղակալների ներկայացմամբ,
- ԼՂՀ մաքսային վարչության պետը` ԼՂՀ նախագահի հետ համաձայնեցումով` ԼՂՀ վարչապետի ներկայացմամբ,
- ԼՂՀ ներքին գործերի շրջանային /քաղաքային/ բաժինների պետերը` ԼՂՀ նախագահի հետ համաձայնեցումով` ԼՂՀ ներքին գործերի նախարարի ներկայացմամբ` համաձայնեցված Ստեփանակերտ քաղաքի կամ շրջանային վարչակազմի ղեկավարի հետ,
- ԼՂՀ գերատեսչության ղեկավարի տեղակալը` ԼՂՀ գերատեսչության ղեկավարի ներկայացմամբ:
(1-ին կետը խմբ. 04.04.1995 N 53)
2. Պաշտոնում նշանակման ներկայացնելիս համապատասխան գրությանը կցվում է թեկնածուի կենսագրական հիմնական տեղեկությունները, իսկ նշանակումից հետո` նրա անձնական գործը:
3. ԼՂՀ նախարարություններին, ԼՂՀ պետական վարչություններին, գերատեսչություններին, Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների վարչակազմերին` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, քաղաքի և շրջանների վարչակազմերի իրավասության տակ գտնվող կադրերի անվանացուցակները և նրանց պաշտոնում նշանակման և պաշտոնից ազատման կարգը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ |
Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |