ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
,, 27 ,, մայիսի 1995թ. |
N 96 |
ք. Ստեփանակերտ
г. Степанакерт
ԼՂՀ ‹‹Արցախավտոտրանս›› արտադրական միավորման կանոնադրության հաստատման մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել` ԼՂՀ ‹‹Արցախավտոտրանս›› արտադրական միավորման կանոնադրությունը (կցվում է):
| ԼՂՀ վարչապետ |
Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1995 թ. մայիսի 27-ի
թիվ 96 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼՂՀ ‹‹Արցախավտոտրանս›› արտադրական միավորման
Ընդհանուր դրույթներ
1. ԼՂՀ ‹‹Արցախավտոտրանս›› արտադրական միավորումը (այսուհետև` միավորում) իրականացնում է տրանսպորտի համակարգի կառավարումը` ենթարկվելով ԼՂՀ կառավարությանը:
Միավորումը պատասխանատվություն է կրում ճյուղում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման, տրանսպորտի ոլորտում սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:
ԼՂՀ ‹‹Արցախավտոտրանս›› արտադրական միավորումն իրավաբանական անձ է, ունի ԼՂՀ պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:
ԼՂՀ ‹‹Արցախավտոտրանս›› արտադրական միավորման խնդիրներն ու գործառույթները
2. Միավորման գլխավոր խնդիրներն ու գործառույթներն են`
ա) ելնելով բնակչության պահանջմունքից, ԼՂՀ տնտեսության և պաշտպանության շահերից` ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտի փոխկապակցված զարգացման ապահովումը.
բ) իր իրավասության սահմաններում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
գ) պետական պատվերների կատարման ապահովումը.
դ) աշխատանքի և կառավարման արդյունավետ համակարգելի արմատավորումը, կառավարման կառուցվածքի ու կազմակերպման ձևերի կատարելագործումը.
ե) աշխատողների սոցիալական պաշտպանվածության, աշխատանքի անվտանգության պայմանների ապահովումը.
զ) տրանսպորտային ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությունը.
է) պետական գույքի սեփականաշնորհման գործընթացի ապահովման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը.
ը) տրանսպորտի բնագավառում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիաների տրամադրումը.
թ) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության կարգավորումը.
ժ) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա ձեռնարկությունների արտաքին տնտեսական գործունեության կարգավորումը.
ժա) ենթակա ձեռնարկություններին հանրապետական զարգացման ծրագրերից, հանրապետական բյուջեից, պետական նպատակային հատուկ ֆոնդերից կամ այլ աղբյուրներից սահմանված կարգով միջոցների տրամադրումը և դրանց նպատակային ու արդյունավետ ծախսման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
ժբ) տրանսպորտի երթևեկության կազմակերպման բարելավումը, երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումը և կենսոլորտի վրա տրանսպորտի վնասակար ազդեցության նվազեցումը:
Միավորումն իրավունք ունի իր կանոնադրական խնդիրներից բացի կազմակերպել արդյունաբերական կառույցների և բնակելի տների շինարարության, արտադրական, գյուղատնտեսական, առևտրային գործունեություն:
ԼՂՀ ‹‹Արցախավտոտրանս›› արտադրական միավորման աշխատանքի կազմակերպումը
3. Միավորման համակարգն ընդգրկում է ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի ձեռնարկությունների ամբողջությունը:
4. Միավորումը ճյուղին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա ձեռնարկությունների` ԼՂՀ գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Միավորումը մյուս նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ հաստատում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման համար:
5. Միավորումը ԼՂՀ կառավարության հանձնարարությամբ իրականացնում է ճյուղի պետական ունեցվածքի տնօրինման, տիրապետման և օգտագործման գործառույթները:
Միավորումը ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:
6. Միավորումը`
ա) ղեկավարվում է ԼՂՀ գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է միավորման համակարգի ձեռնարկությունների համար, և ստուգում դրանց կատարումը.
բ) մյուս նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և հրահանգներ.
գ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման գործափորձը (պրակտիկան) ոլորտում, առաջարկություններ է մշակում ԼՂՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ և դրանք ներկայացնում է ԼՂՀ կառավարության քննարկմանը:
7. Միավորումը ճյուղի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
8. Միավորումը գլխավորում է գլխավոր տնօրենը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ԼՂՀ կառավարությունը:
Միավորման գլխավոր տնօրենն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ԼՂՀ կառավարությունը` միավորման գլխավոր տնօրենի ներկայացմամբ:
Միավորման ապարատի պահպանման ծախսերն իրականացվում են ենթակա ձեռնարկությունների տրամադրության տակ թողնված շահույթներից մասհանումների հաշվին: Միավորման ապարատն ունի ինքնուրույն նախահաշիվ և հիմնական ֆոնդեր:
9. Գլխավոր տնօրենը`
ա) պատասխանատվություն է կրում միավորման առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.
բ) սահմանում է գլխավոր տնօրենի տեղակալների, ձեռնարկությունների տնօրենների, բաժինների պետերի, միավորման մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` միավորման ձեռնարկությունների գործունեության համար.
գ) կատարում է գլխավոր տնօրենի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.
դ) հաստատում է միավորման կենտրոնական ապարատի կառուցվածքը և հաստիքային ցուցակը.
ե) հաստատում է միավորման համակարգի ձեռնարկությունների կանոնադրություններն ու հաստիքային ցուցակը.
զ) առաջարկում է միավորման կոլեգիայի անդամների քանակը և կառավարության հաստատմանն է ներկայացնում կոլեգիայի անհատական կազմը.
է) կազմակերպում և ղեկավարում է միավորման կոլեգիայի նիստերը.
ը) պայմանագրային (կոնստրակտային) եղանակով աշխատանքային պայմանագիր է կնքում միավորման կազմի մեջ մտնող ձեռնարկությունների ղեակավարների հետ:
10. Միավորման գլխավոր տնօրենի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:
11. Միավորումում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են գլխավոր տնօրենը (նախագահ), տնօրենի տեղակալները` ի պաշտոնե, միավորման այլ ղեկավար աշխատողներ: Կոլեգիայի անդամները հաստատվում են ԼՂՀ կառավարության կողմից:
12. Միավորման կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ճյուղի զարգացման հիմնական հարցերը և միավորման գործունեության այլ հարցեր, քննարկում է ձեռնարկությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, լսում է միավորման ձեռնարկությունների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, գլխավոր տնօրենի հրամաններով: Գլխավոր տնօրենի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների դեպքում գլխավոր տնօրենը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով ԼՂՀ կառավարությանը, իսկ կոլեգիայի անդամները, կատարելով որոշումը, կարող են իրենց հերթին, իրենց կարծիքը հայտնել ԼՂՀ կառավարությանը:
13. Միավորումը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմում և լուծարում է ենթակա ձեռնարկությունները:
14. Միավորումը սահմանում է ենթակա ձեռնարկությունների շահույթի օգտագործման կարգը` բյուջեի հանդեպ պարտավորությունները կատարելուց հետո:
15. Միավորումը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է ենթակա ձեռնարկությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը:
16. Միավորումն իրականացնում է ենթակա ձեռնարկությունների գործունեության օրինականության վերահսկողությունը, ներառյալ` հիմնադիր փաստաթղթերի և ձեռնարկությունների կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:
17. Միավորման կառուցվածքը, կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը և աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդը հաստատվում է կոլեգիայում:
18. Միավորումը կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմումների ու գանգատների ժամանակին քննարկումը` հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում նշվող` միավորման համակարգի ձեռնարկությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար: