Համարը 
N 58
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
04.04.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
04.04.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.04.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.04.1996

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

,,4,, ԱՊՐԻԼԻ 1995թ.

N 58

 ք. Ստեփանակերտ

г. Степанакерт

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է`

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության կանոնադրությունը (կցվում է):

 

 

      ԼՂՀ վարչապետ

 Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

 

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

«4» ապրիլի 1995 թվականի

N 58 որոշմամբ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարության

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարությունը (այսուհետև` նախարարություն) ստեղծված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մասին» ԼՂՀ օրենքով (ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջանի 1992 թվականի հունվարի 18-ի թիվ 0021 ա որոշմամբ) և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գյուղատնտեսությունը և իր համակարգի վերամշակող արդյունաբերությունը կառավարող հանրապետական գործադիր մարմին:

ԼՂՀ գյուղատնտեսության պարենամթերքների նախարարությունը`

1.1. Մշակում է հանրապետության գյուղատնտեսության և իր համակարգի վերամշակող արդյունաբերության զարգացման միասնական ծրագիրն ու հիմնական ուղղությունները սեփականության բոլոր ձևերի համար:

Մշակում է և իրականացնում է հանրապետությունում վարվող պետական ագրարային քաղաքականությունը:

1.2. Ելնելով ԼՂՀ ժողովրդական տնտեսության զարգացման հիմնադրույթներից, իրականացնում է գյուղատնտեսության և իր համակարգի վերամշակող արդյունաբերության ճյուղերի գործունեության երկարաժամկետ կանխատեսումը, ապահովում է այդ ճյուղերի սոցիալ-տնտեսական և գիտա-տեխնիկական առաջընթացի խնդիրների լուծումը:

1.3. Կոորդինացնում է գյուղատնտեսական արտադրությունը, իր համակարգի վերամշակող արդյունաբերությունը (անկախ սեփականության ձևերից) սպասարկող և մատակարարող ծառայությունների և համակարգի կառուցվածքային այլ ստորաբաժանումների գործունեությունը:

1.4. Համապատասխան մարմինների հետ միասին ապահովում է ագրարային ճյուղերի զարգացման հանրապետական ծրագրերի մշակումը, գյուղի սոցիալական զարգացումը և աշխատողների սոցիալական պաշտպանությունը:

1.5. Նախարարությունը ղեկավարվում է ԼՂՀ օրենքներով, ԼՂ Հանրապետության նախագահի հրամանագրերով, ԼՂ Հանրապետության Գերագույն խորհրդի և ԼՂՀ կառավարության որոշումներով, օրենսդրական, նորմատիվային այլ ակտերով, ինչպես նաև` սույն կանոնադրությամբ:

1.6. Իր գործունեությունն իրականացնում է համակարգի արտադրական, գիտաարտադրական, գիտական և այլ միավորումների ու ձեռնարկությունների գյուղատնտեսության վարչությունների, շրջանային և միջշրջանային գյուղատնտեսական և այլ կազմակերպությունների միջոցով:

1.7. Ընդհանրացնում է հանրապետությունում գործող օրենքների և օրենսդրական ակտերի կիրառման գործափորձը /պրակտիկան/, մշակում է առաջարկություններ նոր օրենսդրական ակտերի վերաբերյալ և սահմանված կարգով ներկայացնում ԼՂՀ կառավարություն:

1.8. Իր գործունեությունն իրականացնում է գյուղատնտեսական արտադրության վրա տնտեսական և օրենսդրական գործոնների ներազդմամբ:

1.9. Սերտորեն համագործակցում է ԼՂՀ շրջանների վարչակազմերի, ագրոարդյունաբերական համալիրի և այլ ճյուղային նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների, ինչպես նաև` գյուղացիական կոլեկտիվ և անհատական տնտեսությունների հետ:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

2.1. Նախարարությունն ապահովում է գյուղատնտեսական մթերքների, հումքի և պարենային ապրանքների արտադրության ավելացումը, պարենային գծով պետական պատվերների ձևավորումը և կատարման վերահսկումը:

2.2. Նախարարությունն ապահովում է հողի, ջրի, արտադրության հիմնական միջոցների ու աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը: Իրականացնում է միասնական արտադրատնտեսական քաղաքականություն հողօգտագործման, հողաշինարարության, ջրօգտագործման, ջրաշինարարության, հողերի մելորացիայի և բարելավման, սերմնաբուծության ու սորտափորձարկման, բույսերի պաշտպանության, անասնաբուծության, տոհմային գործի, նյութատեխնիկական մատակարարման ու սպասարկման և այլ պետական գյուղատնտեսական ծառայությունների բնագավառներում: Մասնակցում է գյուղի աշխատանքային ռեսուրսների զբաղվածությունն ապահովող հատուկ ծրագրերի մշակմանն ու իրագործմանը:

2.3. Հողօգտագործման, ջրօգտագործման, անասնաբուժության, կարանտին ծառայության, գյուղատնտեսական տեխնիկայի պետական հսկողության, բույսերի պաշտպանության և սորտափորձարկման հարցերով նախարարությունը հանրապետությունում վարում է պետական տեսչական գործառույթ /ֆունկցիա/, և այդ հարցերին վերաբերող նրա որոշումները պարտադիր են հանրապետության բոլոր գերատեսչությունների, ձեռնարկությունների և բոլոր կարգի տնտեսությունների համար:

2.4. Մասնակցում է շուկայական և արտադրատնտեսական հարաբերությունների ձևավորման, հարկային, ֆինանսավարկային քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքներին:

2.5. Ապահովում է համակարգի և դրա կառուցվածքային ստորաբաժանումների տնտեսագիտական աշխատանքը, հաշվապահական հաշվառումը և ֆինանսական գործունեությունը, ստուգումների ու վերստուգումների ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների անցկացումը, սահմանված կարգով կազմում է պետական ամփոփ հաշվետվություն:

2.6. Ուսումնասիրում է գյուղատնտեսական հումքի, արտադրանքի իրացման և արտադրամիջոցների ձեռքբերման շուկայական իրավիճակը, մշակում է համապատասխան երաշխավորություններ և այդ հիման վրա ճշգրտում է իրականացվող աշխատանքները, ձեռնարկում է գյուղատնտեսական հումք, մթերք արտադրողների շահերը կարգավորող միջոցներ:

2.7. Դիտարկում է ագրարային ոլորտի տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը, իր իրավասության սահմաններում կանխարգելում է սահմանված կարգի շեղումները և խախտումները, ապահովում է ամբողջ համակարգի փոխշահավետ գործունեությունը և շրջակա միջավայրի պահպանության պահանջների կատարումը:

2.8. Նախարարությունը ղեկավարում է իր ենթակայության տակ գտնվող պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների, ֆիրմաների, կոմբինատների, արտադրական միավորումների և տնտեսավարող այլ սուբյեկտների ընդհանուր գործունեությունը:

2.9. Որոշում և իրականացնում է գիտատեխնիկական առաջընթացի հիմնական ուղղությունները, դրա գիտական ապահովումը, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների պատվերների ձևավորումը, կազմակերպում է գյուղատնտեսության ճյուղերի վարման հայրենական և արտասահմանյան առաջավոր փորձի ուսումնասիրումը և տարածումը հանրապետությունում, կատարելագործում է գիտատեխնիկական լրատվության ձևերը և միջոցները:

2.10. Իրականացնում է մասնագիտական կադրերի վերապատրաստումը, որակավորման բարձրացումը, ագրարային բոլոր ճյուղերի համար ժամանակի պահանջների համապատասխան կադրերի պատրաստումը:

2.11. Իրականացնում է միջազգային տնտեսական և գիտատեխնիկական ուղղակի համագործակցություն:

2.12. Նախապատրաստում և իրականացնում է ագրարային ինվեստիցիոն քաղաքականություն, արտադրության զարգացման և տեղաբաշխման համալիր սխեմաներ և նախագծեր, սոցիալական և տնտեսական հատուկ ծրագրեր: Հանդիսանում է գյուղատնտեսական արտադրության կարևոր օբյեկտների կապիտալ շիանարարության գլխավոր պատվիրատու:

2.13. Սահմանում է գյուղատնտեսական տեխնիկայի, վառելիքի, էլեկտրական ու ջերմային էներգիայի, պարարտանյութերի, նյութատեխնիկական այլ ռեսուրսների նկատմամբ համակարգի պահանջները, կազմակեպում է դրանց մատակարարումը:

2.14. Մշակում և իրականացնում է արտադրական բոլոր ոլորտների աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի համալիր միջոցառումները:

2.15. Ապահովում է գյուղատնտեսության և իր համակարգի վերամշակող ճյուղերի համար անհրաժեշտ տեխնոլոգիական փաստաթղթերի, ստանդարտների, նորմաների և նորմատիվների մշակումն ու կատարելագործումը:

2.16. Իրականացնում է նախարարության համակարգի ձեռնարկությունների ու կազմակերպությունների իրավական սպասարկումը:

2.17. Նպատակամետ միջոցներ է ձեռնարկում բոլոր իրավիճակներում ագրարային ճյուղերի կայուն գործունեության ապահովման համար, իրականացնում է գիտահետազոտական և վարձարարական աշխատանքներ բույսերի ու կենդանիների պաշտպանության մեթոդների ու միջոցների ստեղծման, անասնաբուժական-կենսաբանական պատրաստուկների /պրեպարատների/ արտադրության գործը:

 

3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

3.1. ԼՂՀ վիճակագրության պետական վարչությունից և դրա համաձայնեցված կարգով մյուս նախարարություններից, պետական վարչություններից և գերատեսչություններից ստանալ վիճակագրական և հաշվետու տվյալներ:

3.2. Մասնակցել պարենի և գյուղատնտեսական հումքի մթերումների պետական պատվերների ձևավորման գործին:

3.3. Ամփոփել և ձևավորել նյութատեխնիկական միջոցների նկատմամբ գյուղատնտեսության համակարգի պահանջարկը և հայտերը:

3.4. Կազմակերպել մասնագետների ստեղծագործական ժամանակավոր կոլեկտիվներ` գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հանրապետական ծրագրեր մշակելու համար:

3.5. Իր տնօրինության տակ ունենալ ֆինանսական և նյութատեխնիկական միջոցներ` ագրարային համակարգի զարգացման, խոշոր ծրագրերի մշակման և իրականացման, ինչպես նաև գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորման համար:

3.6. Օրենքներով և օրենսդրական ակտերով սահմանված կարգով նախարարությունը իրականացնում է`

- հողերի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունը հողերի վիճակի համակարգված դիտարկումը, հողային կադաստրի վարումը, հողաշինարարության կազմակերպումը: Մասնակցում է հողային վեճերի լուծմանը և հողային օրենսդրության խախտումների վերացմանը.

- տնօրինում է հանրապետության ջրային ռեսուրսները, իրականացնում պետական վերահսկողություն մակերեսային և ստորգետնյա ջրերի օգտագործման և պահպանության նկատմամբ, կատարում է ջրային ռեսուրսների հաշվառումը, վարում է ջրային կաղաստրը, հանրապետության ջրօգտագործվող բոլոր սուբյեկտներին տալիս է ջրօգտագործման հատուկ թույլտվություն.

- պետական հսկողություն մշակաբույսերի պաշտպանության, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքների ապահովման, կարանտինային կազմակերպման, սորտերի շրջանցման, գենոֆոնդի պահպանման և կատարելագործման, սերմերի և տնկանյութի արտադրության տեխնոլոգիական պահանջների ուղղությամբ.

- անասնաբուժական ծառայության կազմակերպումը, պետական անասնաբուժական կանխարգելիչ միջոցառումների, անասնաբուժական կարանտինի, պետտեսչական հսկողության ապահովումը: Մշակում և իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և բուծվող ցեղերի գենոֆոնդի պահպանության կատարելագործման համալիր միջոցառումներ.

- պետտեխհսկողություն նախարարության համակարգի ավտոտրանսպորտային միջոցների, տրակտորների, գյուղատնտեսական տեխնիկայի և անասնապահական ֆերմաների մեքենա-սարքավորումների, դրանց նորոգման և տեխնիկայի սպասարկման որակի, նավթամթերքների տեղափոխման, պահպանության և օգատգործման նկատմամբ:

3.7. Մշակում է և ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում գյուղատնտեսական պետական տեսչությունների կանոնադրության նախագծերը:

3.8. Հաստատում է նախարարության համակարգում ընդգրկված ճյուղերի և ծառայությունների կանոնադրության նախագծերը:

3.9. Վերահսկում է մթերող կազմակերպությունների կողմից պետական և կոլեկտիվ գյուղատնտեսական ձեռնարկություններից ու կազմակերպություններից, ինչպես նաև անհատ արտադրողներից գնվող արտադրանքի ընդունման ճշտությունը, դրա քանակի ու որակի որոշումը, դրանց հաշվարկների հավաստիությունը և ժամանակին կատարումը, իր իրավասության սահմաններում լուծում է ծագող վեճերը:

3.10. Ստեղծում է կենտրոնացված, պահուստային և օրենսդրությամբ նախատեսված այլ ֆոնդեր, բաշխում է արտաբյուջետային հատկացումներն ու մյուս միջոցները:

Նախարարության կենտրոնական ապարատի պահպանումը կատարվում է բյուջետային միջոցների հաշվին:

3.11. Աշխատանքային օրենսդությանը համապատասխան` նշանակում, տեղաբաշխում, ազատում, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության է ենթարկում կենտրոնական ապարատի աշխատողներին, համակարգի ենթակա միավորումների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների պատասխանատու աշխատողներին:

 

4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

4.1. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որը նշանակվում է սահմանված կարգով:

Նախարարի տեղակալները նշանակվում են ԼՂՀ կառավարության կողմից: Տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է նախարարը. այն հաստատվում է կոլեգիայի կողմից:

4.2. Գյուղատնտեսության նախարարը անձնական պատասխանատվություն է կրում նախարարության վրա դրված պարտականությունները և գործառույթները կատարելու համար, իսկ նախարարի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները` համապատասխան բնագավառների, ինչպես նաև ենթակա օղակների, ձեռնարկությունների ու միավորումների գործունեության համար:

4.3. Նախարարությունն իր իրավասության սահմաններում ընդունում է հրահանգներ, որոնք պարտադիր են ենթակա կազմակերպությունների, ձեռնարկությունների, միավորումների համար:

Նախարարությունն անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ և ցուցումներ այլ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների հետ համատեղ:

4.4. Նախարարությունում կազմակերպվում է կոլեգիա, որի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), իր տեղակալները, ինչպես նաև նախարարության և համակարգի այլ աշխատողներ: Նախարարության կոլեգիայի անդամների քանակական և անվանական կազմը հաստատվում է ԼՂՀ կառավարության կողմից:

Նախարարության կոլեգիան նիստերում քննարկում է գյուղատնտեսական արտադրության զարգացման, նախարարության ապարատի աշխատանքի կազմակերպման, կադրերի ընտրության, տեղաբաշխման, ինչպես նաև նախարարության գործունեությանը վերաբերող այլ հիմնահարցեր:

Կոլեգիայի ընդունած որոշումները իրականացվում են նախարարի հրամանով:

4.5. Գիտության, տեխնիկայի նորագույն նվաճումները ներդնելու գիտատեխնիկական մշակումների և առաջարկությունների փորձաքննության ապահովման նպատակով նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` հանրապետության առաջատար գիտնականների և մասնագետների կազմով:

Խորհուրդը գլխավորում է նախարարը:

Գիտատեխնիկական խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:

4.6. Նախարարությունն իր կազմում կարող է ունենալ իրավաբան /արբիտրաժ/` պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների միջև ծագած վեճերը սահմանված իրավասության սահմաններում լուծելու համար: Իրավաբանի /արբիտրաժի/ կանոնադրությունը հաստատվում է սահմանված կարգով:

4.7. Նախարարության կենտրոնական ապարատի հաստիքային թվաքանակը և աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատվում է ԼՂՀ կառավարության կողմից: Նախարարն իրավունք ունի փոփոխելու կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների թվաքանակի ընդհանուր թվի և աշխատանքի վարձատրություն ֆոնդի սահմաններում:

4.8. ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարարությունն ունի կնիք ԼՂՀ զինանշանի պատկերով և իր անվանումով: